Ալիևին սխալ են զեկուցում, նա իրավիճակին չի տիրապետում

Ալիևին սխալ են զեկուցում, նա իրավիճակին չի տիրապետում։ Ադրբեջանի նախագահը կրկին ադրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը ու կրկին խոսում է թեմաներից, որի մասին արդեն տարիներ շարունակ հայտարարում է։ Սակայն Ադրբեջանի նախագահը մի փոքր իրավիճակին չի տիրապետում, ավելի ճիշտ՝ անձամբ ինքը տիրապետում է, սակայն ժողովդրին խափում է։ Արցախի հարցի լուծումը նշված անձը տեսնում է բացառապես հայկական զորքը Արցախից դուրս բերելու եղանակով։ Տարիներ շարունակ այս հայտարարությունը կատարելով նա միշտ դա համեմում է ինչ-որ անհասկանալի ռազմական հաջողություններով։ Կոնկրետ այս դեպքում խոսվում է 2016 թվականի ապրիլյան մարտերի մասին ու շեշտվում է, թե ադրբեջանական բանակը կատարել է իր առջև դրված խնդիրը ու հիմա էլ իրենք պատրաստ են ցանկացած գործողության։

Նախ մի փոքր կոպիտ է հնչում «բանակը կատարել է իր առջև դրված խնդիրը» արտահայտությունը, քանի որ կան անհերքելի փաստեր, որտեղ պարզ երևում է շատ կոպիտ ձախողումներ։ Առաջին հերթին ադրբեջանական ուղղաթիռներից երկուսը օդ բարձրանալուց րոպեներ անց շարքից դուրս են եկել հայկական բանակի զինծառայողների կողմից և դրա արդյունքում ընդհանրապես որևէ մարտական գործողություն չեն կարողացել կատարեն։ Ադրբեջանական բանակի հրետանու կրակոցների մեծ մասը ձախողվել է, քանի որ արկերի մի մասը պարզապես չեն գործել՝ չեն պայթել, մի մասի կորդինատները ընդհանրապես սխալ են եղել ու կրակը կոնկրետ թիրախից շատ հեռու է ընկել։ Հրետանին ևս ձախողել է իր առջև դրած խնդիրների մի մասը, այն ընթացքում , երբ փաստեր կան, թե ինչպես է հայկական բանակի հրետանին անթերի կատարում առաջադրանքները։ Ադրբեջանի «Յաշմա» հատուկ բրիգադի 50 տոկոսը ոչնչացվել է հայկական բանակի զինծառայողների կողմից։ Հատուկ բրիգադի զինծառայողները իրենցից ներկայացնում էին շատ լուրջ ֆիզիկական տվյալներ ունեցող, շատերը Թուրքիայում վարժանքների անցած, արնախում ահաբեկիչներ, ովքեր հոգեմետ դեղերի ազդեցությամբ հարձակվում էին հայկական դիրքերի վրա, սակայն նույնիսկ այդ պայմաններում ձախողել են իրենց առաջադրանքները։ Սա եղած դեպքերից ընդամենը երեքն է, որոնց վերաբերյալ կան ապացույցներ և ականատեսներ։ Այս ամենից բացի նաև վարկած կա, որ գաղտնալսվել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետի և Ադրբեջանի պաշտպանության նախարարի խոսակցությունը, որտեղ ԳՇ պետը հայտարարում է, թե իրենց կողմից ուղարկված օգնությունը՝ ռազմական և ֆիզիկական, ադրբեջանական կողմը չի կարողացել ճիշտ օգտագործել և ամեն ինչ ձախողել է։ Իսկ Ադրբեջանի նախագահը խոսում է անթերի կատարած գործողությունների մասին։ Ու սրա նմանը դեռ հույս ունի, որ մենք զորք ենք դուրս բերելու Արցախից։ Չնայած ժամանակին, եթե 800 հեկտար տարածքը միանգամից հետ վերցնեինք ու դրան գումարած նաև մի փոքր էլ առաջ գնայինք, հիմա հո Ալիևը դրանով չէր կարողանալու պարծենար։ Աշոտ Ասատրյանի ՖԲ էջից

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ-ից․ Ուշակով Արցախցիների նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան է մղվել նրանց սոցիալական վիճակի հարցերը Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» 616 զոհ և գրեթե 2 հազար անհետ կորած Խոփը քարին դեմ առավ «Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում «Փաստ». ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու «Փաստ». Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում «Փաստ». «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am