Հարկավոր է մտածել այն մասին, որպեսզի ԱՄՆ-ն դադարի նավթ գնել Սաուդյան Արաբիայից եւ արաբական այլ երկրներից, որոնք աջակցում են ԻԼԻՊ-ին: New York Times-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը:
Նա հավելել է, որ եթե ինքը նախագահ դառնա, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կլինի:
Բացի այդ, ըստ Թրամփի, ԱՄՆ-ն պետք է գումար ստանա այն պետություններից, որոնց պաշտպանում է:
«Մեզ չեն փոխհատուցում այն հսկայական աջակցության համար, որ մենք ցուցաբերում ենք տարբեր երկրներին: Դրանցից մեկն էլ Սաուդյան Արաբիան է: Եթե նա ԱՄՆ-ի պաշտպանության տակ չլիներ, չեմ կարծում, որ այդ երկրից ինչ-որ բան կմնար: Բազմաթիվ տարիներ մեզ չեն հարգել, մեզ ծաղրել են ու թալանել: Ամերիկան չպետք է այլեւս նման բան թույլ տա»,- հայտարարել է Թրամփը:
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը