Հայի հետին խելքը

Իշխանություններից մեր դժգոհությունները պետք է բաժանել երկու մասի՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, կամ՝ հիմնավոր եւ անհիմն դժգոհություններ։ Այն, որ հեղափոխությունը մեր կյանքի որակը չի փոխել եւ առաջիկայում էլ չի փոխելու, այլեւս ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ անգամ ամենաոգեւորվածների։ Սակայն իրավացի են նրանք, ովքեր պնդում են՝ 6 ամսում փոփոխություններ ապահովելը կամ նման հույսեր փայփայելն անիրատեսական է։ Դրա համար ժամանակ է հարկավոր եւ լուրջ աշխատանք։ Ահա, այստեղից սկսվում են օբյեկտիվ դժգոհությունները։ Արդյոք կատարվո՞ւմ է լուրջ աշխատանք, եւ որոշ ժամանակ անց մենք կզգա՞նք դրա հետեւանքները մեր մաշկի վրա, մեր կենցաղում։ Դատելով մինչ օրս կառավարության կատարած քայլերից եւ հատկապես կազմից՝ քիչ հավանական է։ Երբ մարդիկ օրինաչափ հարց են բարձրացնում՝ ով է մեր երկիրը հանելու այս փոսից, ովքեր են կառավարության կազմում ընդգրկված այն բանիմաց, աշխատասեր, սկզբունքային անձինք, ովքեր ապահովելու են մեր երկրի առաջընթացը, ծանր լռություն է հետեւում։ Եվ իսկապես, այսօր կառավարության կազմում ընդգրկված, բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց աստղաբույլն ուսումնասիրելիս միմիայն ցավակցել կարելի է Նիկոլ Փաշինյանին։ Այս կազմով ու այս որակի կադրերով պրակտիկորեն ոչինչ անել հնարավոր չէ։ Իսկ ի՞նչ անել, եթե նոր իշխանությունը չունի կադրային բանկ, որակյալ կադրերը երկնքից չեն ընկնելու, եւ այլ երկրներից հնարավոր չէ դրանք ներմուծել։ Սին են նաեւ այն հույսերը, որ սփյուռքը կարող է որակյալ կադրեր մատակարարել։ Հենց այս հենքի վրա էլ ծնվել է Փաշինյանի՝ հին, պրոֆեսիոնալ կադրերին հիշելու՝ ասպարեզ բերելու միտքը։ Բայց այստեղ էլ հարց է ծագում՝ իսկ ի՞նչ իմաստ ուներ 6 ամիս շարունակ կադրային ջարդ անել եւ բոլոր հներին հեռացնել։ Արմինե Օհանյան Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր

դիտվել է 122 անգամ
Լրահոս
Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ-ից․ Ուշակով Արցախցիների նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան է մղվել նրանց սոցիալական վիճակի հարցերը Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» 616 զոհ և գրեթե 2 հազար անհետ կորած Խոփը քարին դեմ առավ «Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում «Փաստ». ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու «Փաստ». Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում «Փաստ». «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am