Գլխավոր ճարտարապետը հրահագնել է դադարեցնել գնված տարածքների շինարարությունները

«Պաշտոնապես հայտարարում եմ՝ «Հին Երևան» ծրագրի մեջ ոչ մի հուշարձան չի քանդվելու, դա վերաբերում է և՛ Արամի 23 հասցեին, և՛ այդ տարածքում գտնվող բոլոր մյուս հուշարձաններին Որպեսզի այդ շենքերը պահպանվեն, ուղղակի անհրաժեշտ է փոխել նախագծային որոշակի լուծումներ: Ճարտարապետի հետ ես արդեն պայմանավորվել եմ: Պատմական հուշարձանների քանդման թեման եկեք համարենք սպառված: Քանի դեռ ես գլխավոր ճարտարապետ եմ, Երևանում այլևս ոչ մի հուշարձան չի քանդվելու», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
Այն սեփականատերերը, կառուցապատողները, որոնք այսուհետ  կգնեն որոշակի հողատարածք, որտեղ կգտնվի որևիցե հուշարձան, պարտավորված կլինեն ֆինանսավորել տվյալ հուշարձանի վերակառուցման աշխատանքները: Դա պարտադիր պայման է լինելու,ասաց նա:
Ինչ վերաբերում է ժամանակին կատարված հողահատկացումներին ու վաճառված տարածքներն, Երևանի գլխավոր ճարտարապետը ցավով նկատեց՝ գրեթե անհնար է սեփականատերերին արգելել իրենց գնած հողատարածքների մեջ ոչ մի շինարարություն չանել: Ինչպես ասում են՝ գնացքն արդեն գնացել է, ու ներկայիս գլխավոր ճարտարապետի ձեռքում, իր իսկ խոսքով, նախորդների վաճառած տարածքների նկատմամբ իրավասություններ չկան: «Հավատացեք, ես շատ կցանկանայի, որ և՛ Թումանյան 26 շենքի բակում նորակառույց չլիներ, և՛ մյուս տարածքներում: Բայց պետք է գտնել այն բալանսը, որի դեպքում հա՛մ բնակիչները չեն տուժի, հա՛մ քաղաքն ինչ-որ բան ստանա, հա՛մ կառուցապատողն ինչ-որ չափով մեծագույն վնասներ չկրի: Ի վերջո, բոլորս էլ գիտենք, թե կենտրոնում տարածքներն ինչ թանկ են: Այս ամենի համար կա լուծում, մենք էլ աշխատում ենք այդ ուղղությամբ: Հանդիպել եմ կառուցապատողի, ճարտարապետի հետ: Խնդրեցի ճարտարապետին փոփոխություններ կատարել նախագծում, ու, փառք Աստծո, մինչ այսօր ոչ մի ճարտարապետ ինձ չի ասել, որ դա հնարավոր չի: Կարծում եմ՝ այս հարաբերությունները կհանգեցնեն նրան, որ շինարարությունը կկատարվի, բայց առավել տրամաբանական սահմաններում», - նշեց նա: Գլխավոր ճարտարապետը հրահագնել է Երևանի կենտրոնում նախկինում գնված տարածքների շինարարությունները, ծրագրերը դադարեցնել, մինչև բոլոր սեփականատերերի ու ճարտարապետների հետ հարցի լուծման համապատասխան տարբերակ կգտնեն:  

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ-ից․ Ուշակով Արցախցիների նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան է մղվել նրանց սոցիալական վիճակի հարցերը Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» 616 զոհ և գրեթե 2 հազար անհետ կորած Խոփը քարին դեմ առավ «Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում «Փաստ». ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու «Փաստ». Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում «Փաստ». «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am