Փաշինյանին չեմ հավատում, որովհետև արդեն երևում է, որ այս ամենը բլեֆ է

ԱԺ ընտրություններ 2018. Ինչու և ինչպե՞ս է ընտրողը մեկնաբանելու իր ընտրությունը: Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ (եթե չհաշվենք 1991թ. նախագահական ընտրությունները) համապետական ընտրությունները պետք է անցկացվեն հասարակության մի մասի մոտ առկա էյֆորիկ տրամադրությունների ֆոնի վրա և հասկանալի է, թե ո՞ւմ են ընտրելու նրանք: Իսկ նրանք, ում մոտ էյֆորիկ տրամադրություններ չեն եղել, կամ արդեն նահանջել են, կամ արդեն վրա է հասել հիասթափության ալիքը՝ գտնվում են սպասողական ռեժիմում, որպեսզի փորձեն ընտրություններում հանդես գան իրենց քաղաքացիական դիրքորոշուներով: Իմ տպավորությամբ ընտրության իրավունք ունեցողների մոտ, ընտրություն կատարելու համար, տեղ են գտնելու հետևյալ մոտիվացիաները՝ (կամ ինչպե՞ս է ընտրողը մեկնաբանելու իր ընտրությունը/ կամ ընտրության չգնալը) ըստ թեկնածուների նկատմամբ եղած հետևյալ ընկալումների. 1. Նիկոլ Փաշինյանի կուսակցության թեկնածուն է, ուրեմն պետք է ընտրեմ՝ թեկուզ այս ընթացքում համոզվեցինք, որ թույլ են ու անփորձ: 2. Թեկուզ չեմ ճանաչում, բայց Նիկոլ Փաշինյանի կուսակցությունից է, վարչապետը որ ասում է, ուրեմն ընտրելու եմ: 3. Մեր հարազատն է (ընկեր, բարեկամ, ծանոթ) է, համ էլ Նիկոլ Փաշինյանի թիմից է, հաստատ արժանի է, պետք է իրեն ընտրեմ: 4. Ճիշտ է Փաշինյանի թիմից չեն, բայց իրականում տակից իրենց աջակցելու են, իրենց կողքին են լինելու, նորմալ մարդիկ են, համ էլ իրենց ճանաչելով վստահում եմ, ու իրենց պետք է ձայն տամ (ԲՀԿ, Լուսավոր Հայաստան, Հանրապետություն): 5. Փաշինյանի թիմից չլինի, ով ուզում է լինի, հաստա՛տ նրանցից լավն են լինելու (այսպես մտածողները ազգային արժեքային համակարգը կարևորող մարդիկ են և հիմնականում ընտրելու են կամ ՀՀԿ-ին, կամ ՀՅԴ-ին, հնարավոր է նաև ԲՀԿ-ին): 6. Փաշինյանին չեմ հավատում, որովհետև արդեն երևում է, որ այս ամենը բլեֆ է, ու ոչինիչ էլ չի փոխվելու, կամ էլ ավելի վատ է լինելու: Բայց Հանրապետականին էլ չեմ վստահում, ով ուզում է լինի, մենակ Հանրապետական չլինի, հազիվ ենք պրծել նրանցից (այսպես մտածող ընտրողները ԲՀԿ, ԼՀԿ, Հանրապետություն, Սասնա ծռեր կուսակցությունների ընտրողներն են) : 7. Ճիշտ է Հանրապետական է, բայց մարդը լավ ճանապարհ է անցել, պետական ու ազգային արժեքների կրող է, քաղաքական լավ փորձ ունի, հաստատ լավ ընդդիմություն կլինի, դրա համար իրեն եմ ընտրելու: 8. Ճիշտ է Հանրապետական է, բայց մեզ հարազատ (ընկեր, բարեկամ, ծանոթ) մարդ է, ինչ հարց ունեցել ենք, իրեն ենք դիմել, մարդը մեզ ինչով կարողացել է աջակցել է ու դրա համար իրեն եմ ընտրելու: 9. Հանրապետական է եղել, բայց կուսակցության հետ կապ չի ունեցել, ստիպված է Հանրապետական դարձել, ինքը կարգին տղա է, մեր հող ու ջրի մարդ է, դրա համար ընտրելու եմ: 10. Չեմ գնալու ընտրության, որովհետև ոչ մեկն էլ մի բան չեն, ոչ մեկին չեմ վստահում ու չեմ հավատում: Կարծում եմ, որ սրանք են լինելու առաջիկա արտահերթ ընտրություններում ընտրությքան իրավունք ունեցող մարդկանց հիմնական մեկնաբանությունները. թե ինչո՞ւ են մասնակցում և ընտրում, կամ էլ ինչո՞ւ չեն մասնակցում: Ի՞նչ մեծություն կունենան վերոհիշյալ տաս դասակարգումներից յուրաքանչյուրը՝ հնարավոր չի լինելու ասել ընդհուպ մինչև դեկտեմբերի 9-ը: Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որտեղ շատ կարճ ժամանակում կարող են իրավիճակներ փոխվել: Հետևաբար միայն դեկտեմբերի 9-ին պարզ կլինի թե ինչ պատկեր է կազմել վերոհիշյալ տրամադրությունների արտահայտումը ընտրություններում, դրանցից որն ի՞նչ ծավալ ունի: Հայտնի է միայն, որ Նիկոլ Փաշինյանին աջակցողներն այսօր մեծամասնություն են: Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից 

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ-ից․ Ուշակով Արցախցիների նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան է մղվել նրանց սոցիալական վիճակի հարցերը Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» 616 զոհ և գրեթե 2 հազար անհետ կորած Խոփը քարին դեմ առավ «Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում «Փաստ». ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու «Փաստ». Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում «Փաստ». «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am