Անցած շաբաթ օրը Մելիք-Ադամյան փողոցը հիշեցնում էր «հին ու բարի» ժամանակները

«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ օրը Մելիք–Ադամյան փողոցը հիշեցնում էր «հին ու բարի» ժամանակները, երբ ՀՀԿ–ի կենտրոնական գրասենյակի դիմաց կայանված մեքենաների քանակը մի կողմից դանդաղեցնում էր երթեւեկությունն այդ մասում, մյուս կողմից՝ աչք էին ծակում մեքենաների մակնիշների առատությունն ու ճոխությունը: Պաշտոնական որեւէ տեղեկություն չկա, թե ինչ էր այդ օրը տեղի ունենում ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, սակայն եղած ինֆորմացիան էլ բավարար է գուշակելու, որ ՀՀԿ–ն պատրաստվում է ընտրությունների, իսկ մեքենաների առատությունը հուշում էր, որ պատրաստվում են հանրապետականները հատկապես ռեյտինգային ընտրակարգով ընտրությունների: Ինչքան էլ որ քարոզչական ընկալումների, մեդիադաշտի ու քաղաքական հռետորաբանության մակարդակում կա քիչ թե շատ ընդհանուր կոմպրոմիս առ այն, որ ՀՀԿ–ն վերջնականապես սպառել է իրեն ու ընդհանրապես էլ որեւէ անելիք չունի, իրավիճակի առավել խորը վերլուծությունը, հատկապես ռեյտինգային ընտրակարգի պրիզմայով, այլ բան է ցույց տալիս: Այլ բան ասելով նկատի չունենք ՀՀԿ–ի հնարավոր ռեւանշը: Այդ ռեւանշն անհնար է այս պահին առկա բոլոր սցենարներով ու բոլոր ընտրակարգերի դեպքում: Խոսքն այն մասին է, որ չնայած առաջին հայացքից ապրիլ–մայիսյան դեպքերը, դրանց հաջորդած զարգացումները հասարակական ընկալումները հողին են հավասարեցրել հանրապետականների քաղաքական հեռանկարը, սակայն գործնական մակարդակում եթե ոչ ռեւանշի, ապա ռեինկառնացիայի շանսեր կան: Հանրապետականների կարկառուն դեմքերը վերջին օրերին, հատկապես Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ հաճախ էին մատնանշում իրենց կուսակցությունից «զորացրված» ռեյտինգային «հսկաներին»՝ նրանց դասալքությունը ներկայացնելով որպես փաստարկ առ այն, որ իրենց նպատակը ռեյտինգային ընտրակարգի պահպանումը չէ, քանի որ այդ ընտրակարգի իրենց առաջամարտիկները այլեւս լքել են շարքերը ու ամենայն հավանականությամբ այժմ էլ այլ շարքեր են համալրելու: Իրականում, սակայն, Հանրապետական կուսակցությունն այս փուլում ռեյտինգային համակարգը առավել քան կարեւոր է համարում, ինչքան էլ որ առաջամարտիկների դասալքության մասին մեջբերումները իրականությանը համապատասխանում են: Բանն այն է, որ առաջամարտիկներից բացի ռեյտինգային ընտրակարգում կան նաեւ, այսպես կոչված, երկրորդ գծի, թիկունքի մարտիկներ, որոնք ի տարբերություն կորցնելու բան ունեցող ռեյտինգային–առաջամարտիկների, ոչ բոլորն են լքել կուսակցությունը: Ավելին, եթե պայմանական առաջամարտիկները լքել են, որովհետեւ ունեն կորցնելու բան կամ գոնե ունեն գնալու այլ տեղ, ապա բազմաթիվ հանրապետականներ թե՛ համամասնական ցուցակից, թե՛ մարզային կառույցներից որեւէ տեղ չեն հեռացել, որովհետեւ հեռանալու տեղ, ըստ էության, չունեն: Հենց սա է հանրապետականների՝ ռեյտինգային ընտրակարգի հետ կապված հաշվարկը: Ոչ թե հասնել ռեւանշի, այլ ռեինկառնացիայի, ոչ թե հենվել կուսակցական շարքերը լքած խոշոր սեփականատերերի, այլ նախկինում ռեյտինգային ցուցակների երկրորդ, երրորդ, չորրորդ համարները ներկայացնողների, ինչպես նաեւ տեղերում որոշակի պաշտոններ զբաղեցրածների, նրանց վրա, որոնք պահպանում են որոշակի իմիջ եւ կապեր: Գերակա տեղեկատվական ֆոնին այս նրբությունները մնում են աննկատ: Ավելին, իրենք՝ հանրապետականներն են թաքցնում այդ նրբությունները՝ զորացրված ռեյտինգայինների փաստարկը շրջանառելով ու իբրեւ թե ռեյտինգային համակարգի հարցում իրենց անաչառությունը ցույց տալով: Թե ՀՀԿ–ի մահվան, թե ՀՀԿ–ի ռեւանշի մասին զրույցները, ըստ էության, չափազանցված են: Ավելի իրատեսական է պնդել, որ ՀՀԿ–ն պարզապես փորձում է մնալ քաղաքական դաշտում եւ այդ նպատակին հասնելու համար գործի է դնելու ձեռքի տակ եղած ու կիրառելի բոլոր ռեսուրսները»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ-ից․ Ուշակով Արցախցիների նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան է մղվել նրանց սոցիալական վիճակի հարցերը Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» 616 զոհ և գրեթե 2 հազար անհետ կորած Խոփը քարին դեմ առավ «Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում «Փաստ». ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու «Փաստ». Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում «Փաստ». «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am