Հայաստանում իրավիճակը լիովին կանխատեսելի չէ, բայց տագնապ ևս չկա․ Ֆելգենգաուեր

«168 ժամ» թերթը գրում է. ««Աստանայում նոյեմբերի 8-ին, ամենայն հավանականությամբ, ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կրկին չի ստանձնի, քանի որ Խաչատուրովի հետ տեղի ունեցածը լուրջ հարված էր կազմակերպության հեղինակությանը: Նորություն չեմ ասի, եթե նշեմ, որ Խաչատուրովի քրեական հետապնդումը լուրջ մտահոգություններ առաջացրեց Մոսկվայում և ՀԱՊԿ անդամ երկրների շրջանում, քանի որ առանց նախնական պատրաստությունների՝ սկսվեց հետապնդում այս տարածաշրջանում անվտանգություն ապահովող կառույցի առաջին դեմքի նկատմամբ»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով Աստանայում կայանալիք խորհրդի նիստի ընթացքում գլխավոր քարտուղարի թեկնածության հարցին: Բայց ՀՀ իշխանությունների այդ որոշումը, նրա որակմամբ, հարված էր ՀԱՊԿ-ին, հայ-ռուսական հարաբերություններին, և առիթ հակառակորդներին՝ առաջ մղելու համար սեփական ծրագրերը: Ըստ նրա՝ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների ֆոնին որոշ ուժերի կողմից հնչում են կոշտ հակառուսական հայտարարություններ: «Այդ ամենը չի կարող չմտահոգել Ռուսաստանին, որը ՀՀ անվտանգության երաշխավորն է, սպառազինության մատակարարը: Բայց ներկայումս ՌԴ-ում հանգիստ հետևում են առաջիկա զարգացումներին և նրան, թե ինչպիսի խորհրդարան կձեւավորվի, ինչպիսի ուժեր կհայտնվեն խորհրդարանում, առաջիկայում ինչ արտաքին քաղաքականություն կիրականացնեն ՀՀ իշխանությունները: Ի վերջո, այս համագործակցությունը նման ծավալով առաջին հերթին հարկավոր է Հայաստանի Հանրապետությանը, թեև Հարավային Կովկասում ՌԴ-ն ունի հստակ քաղաքական գիծ, հետևաբար՝ ուշադիր հետևում է այն զարգացումներին, որոնք հնարավոր են: Կարծում եմ` Մոսկվան պատրաստ է ցանկացած սցենարի՝ հաշվի առնելով այն զարգացումները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, իրավիճակը լիովին կանխատեսելի չէ, բայց տագնապ ևս չկա, քանի որ Հայաստանի համար կան անվտանգային իրողություններ, սպառնալիքներ, իսկ այս տարածաշրջանը ՆԱՏՕ-ին չի հետաքրքրում»,- ասել է նա»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ-ից․ Ուշակով Արցախցիների նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան է մղվել նրանց սոցիալական վիճակի հարցերը Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» 616 զոհ և գրեթե 2 հազար անհետ կորած Խոփը քարին դեմ առավ «Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում «Փաստ». ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու «Փաստ». Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում «Փաստ». «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am