Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Գեղարքունիքի մարզում/տեսաշար/

Նոյեմբերի 5-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:00-ից 300-ից ավելի քաղաքացիներ, ովքեր աշխատում են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունում, ի նշան բողոքի՝ փակել են Երևան-Շորժա ճանապարհի Ծովագյուղի երկաթգծի հատվածը, ինչի պատճառվ էլ գնացքները չեն կարողանալու երթևեկել: Այս պահին մեկ շոգեքարշ կանգնած է մնացել, քանի որ նշված ընկերության աշխատակիցները պառկել են գնացքի գծերի վրա ու հրաժարվում են բացել գնացքի ճանապարհը; Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին. «Առավոտից իրիկուն, տարվա ցանկացած եղանակային պայմաններում՝ թե՛ ձյանը, թե՛ անձրևին, թե՛ շոգին, աշխատել ենք իրենց ուզածով: Ոչ մի վրիպում չենք տվել ու հիմա «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ղեկավարությունը մի դարակազմիկ որոշում է կայացրել, որ մեզ բոլորիս պրեմիաներից պետք է զրկեն: Մթամ ինչ աշխատավարձ էիք տալիս, որ հիմա էլ դա եք կտրում: Եղել են օրեր ու ամիսներ, որ աշխատանքային ժամից 4- 5 ժամ ավել ենք աշխատել, բայց կյանքում չենք ասել՝ ավել աշխատանքի դիմաց վճարեք: Մտածել ենք, որ մեր երկրի համար ենք անում: Էս գիծը համարվում է ստրատեգիական ճանապարհ: Մենք գիտենք, որ էս ճանապարհը նաև սահմանն է պահում, զինվորին հաց է տեղափոխվում, բայց եթե դիմել ենք այս ծայրահեղ քայլին, հուսով ենք մեզ ականջալուր կլինեն ու խնդիրը կկարգավորեն: Սա հին խնդիր չէ: Նախկինում էլ է եղել ու հենց բարձրաձայնել ենք, ԿԳԲ-ով վախացրել են: Հիմա դիմում ենք նաև Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանին, որպեսզի ուսումնասիրություն կատարի ու էնքան փողերի լվացման դեպք կբացահայտի, որ մի բան էլ հնարավոր կլինի մեր աշխատավարձերը բարձրացնեն՝ ինչպես աշխարհի շատ ու շատ երկրներում, երբ նման աշխատանքներ կատարողների աշխատավարձը ոչ թե կրճատում, այլ ավելացնում են»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բողոքի ակցիայի մասնակիցների հետ արդեն մի քանի ժամ է՝ բանակցություններ է վարում ոստիկանության Սևանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սուրիկ Ջանիկյանը, սակայն ակցիայի մասնակիցները նրան ասում են . «Մենք հարգում ենք թե՛ ոստիկանությանը, թե՛ ձեզ, բայց դանակը ոսկորին է հասել: Վարկերի տակ ճկռել ենք, ընտանիքներ կան, որոնց անդամները հիվանդանոցներում են, իսկ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության չինովնիկները զրկում են մեզ մեր արդար քրտինքով վաստակած չնչին գումարներից: Էլ տեղ չունենք, միակ ելքը սա է»: Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման են եկել նաև «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության աշխատակիցներ, սակայն բողոքի մասնակիցներն ասում էին, որ այդ եկողները լսողի դերում են միայն հանդես գալիս: Նրանք ի վիճակի չեն ոչ մեր հարցերին պատասպանեն, ոչ էլ մեր խնդիրը լուծեն: Մենք պահանջում ենք «Հարավկովկասյան երկաթուղիներ» փակ բաժնետիրական ընկերության առաջին դեմքերի հետ հանդիպում: Հակառակ դեպքում՝ կաթվածահար ենք անելու երկաթուղու աշխատանքը»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ-ից․ Ուշակով Արցախցիների նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան է մղվել նրանց սոցիալական վիճակի հարցերը Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» 616 զոհ և գրեթե 2 հազար անհետ կորած Խոփը քարին դեմ առավ «Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում «Փաստ». ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու «Փաստ». Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում «Փաստ». «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am