Հովիկ Աբրահամյանի ջուրն ու ՀՀԿ-ի տոկոսը. ով է ձայն հանելու. ՀՀԿ-ն կարող է շուռ տալ իրավիճակը

«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայությունը տարածել է տեղեկություն Արտաշատում հայտնաբերված ապօրինի ջրագծերի մասին՝ հայտնելով, որ դրանցով ավելի քան 15 տարի ոռոգվել են Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող ջերմոցներն ու այգիները, եւ այդ ջրի դիմաց կատարվել են չնչին վճարումներ: Այս տեղեկությունը հազիվ թե որեւէ մեկի զարմանքն առաջացրած լինի, լինի ըստ էության նորություն, որը անսպասելի էր, անպատկերացնելի: Ի վերջո, ինչպես են մարդիկ կուտակել այն հարստությունը, կառուցել այն դղյակները, որոնք ամեն օր եղել են հայաստանցիների աչքի առաջ. իհարկե այդպես՝ հանրային ռեսուրսը մսխելու, յուրացնելու, այդ ամենի դիմաց չնչին կոպեկներ վճարելու հաշվին: Բայց հանկարծ փորձեր որեւէ գյուղացի ունենալ ոռոգման թեկուզ փոքր պարտք… Այս տեղեկատվությունը, սակայն, ինքնին հետաքրքիր է արտահերթ ընտրության ֆոնին, որը տեղի է ունենալու մեկ ամիս անց, եւ որին հավակնում է մասնակցել նաեւ այն կուսակցությունը, որը ժամանակին ներկայացնում էր Հովիկ Աբրահամյանը, որի լիդերներից էր, եւ որը հեռացավ կուսակցությունից ոչ թե այն պատճառով, որ նրան չներեցին, այսպես ասած, հանրային ռեսուրսների յուրացումը կամ իշխանական դիրքի չարաշահումը, այլ պարզապես համարեցին, որ ՀՀԿ իշխանությունն ավելի ամուր կլինի Կարեն Կարապետյանի, նրա հովանավոր Սամվել Կարապետյանի ֆինանսական ռեսուրսների եւ ռուսական կապերի շնորհիվ: Սխալվեցին, իհարկե, սակայն դա արդեն ՀՀԿ խնդիրն է: Իսկ Հովիկ Աբրահամյանի ջրի խնդիրը եւ համանման այլ խնդիրներ ՀՀԿ խնդիրը կդառնան արտահերթ ընտրությանը: Եվս մի քանի այդպիսի տեղեկություն, եւ ՀՀԿ-ն ոչ միայն 5, այլեւ նույնիսկ 0,5 տոկոս կարող է չհավաքել: Հարցն այն է, թե արդյոք կլինե՞ն այդպիսի տեղեկություններ արտահերթ ընտրությանն ընդառաջ: Իհարկե, այս դեպքում Հանրապետականը կարող է դրանք նաեւ շուռ տալ, այսպես ասած, իր օգտին: Բայց կանի՞ ՀՀԿ-ն այդպիսի բան, խստորեն կդատապարտե՞ն, օրինակ, Հովիկ Աբրահամյանին եւ այդօրինակ բաներ թույլ տված այլ կուսակցականների, իրենց անվան հետ խաղալու եւ հանրության մեջ վարկանիշը զրոյի հասցնելու, հանրության խիստ զայրույթն ու վրդովմունքը առաջացնելու, ՀՀԿ հանդեպ ատելություն սերմանելու համար: Կանի՞ ներկայիս ՀՀԿ-ն այդպիսի հայտարարություն՝ դատապարտելով իր, այսպես ասած, իշխանական անցյալը եւ այդ ընթացքում ՀՀԿ գաղափարական ու բարի համբավն ու անունը վարկաբեկող պաշտոնյաներին՝ նախկին ու ներկա կուսակիցներին, տալով իր իսկ կառավարման տարիների քաղաքական գնահատականը: Առավել եւս, որ ՀՀԿ երիտասարդներն այսօր իբրեւ ընտրական ռեսուրս դիտարկում են այն, որ իրենք չեն եղել կոռումպացված, չեն կուտակել հարստություն եւ նույնիսկ, ինչ-որ իմաստով, այդ արարքները թույլ տված շերտի զոհն են: Բայց չէ՞ որ այդ շերտն էր նաեւ, որ ապահովում էր ՀՀԿ վերարտադրությունը: Այդուհանդերձ, ՀՀԿ երիտասարդներն ունեն այդ հնարավորությունը՝ խստորեն դատապարտել նախկին հանցավոր երեւույթները: Առայժմ, սակայն, դրա փոխարեն նրանք այդ երեւույթների բացահայտումը քաղաքական հետապնդում են որակում: Եվ արդյո՞ք այս ամենի պատճառն այն չէ, որ երբ ներկայիս ՀՀԿ-ն, այսպես ասած, քաղաքական գնահատական տա իր իսկ անցյալին՝ դրա արատները դուրս գրելով առանձին վատ ՀՀԿ-ականների վրա, այդ վատ ՀՀԿ-ականներն էլ կարող են հիշեցնելու բան ունենալ «լավ» ՀՀԿ-ականներին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 236 անգամ
Լրահոս
Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ-ից․ Ուշակով Արցախցիների նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան է մղվել նրանց սոցիալական վիճակի հարցերը Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» 616 զոհ և գրեթե 2 հազար անհետ կորած Խոփը քարին դեմ առավ «Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում «Փաստ». ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու «Փաստ». Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում «Փաստ». «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am