Արցախում կներդրվի նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաներ. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Այսօր ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը քննարկել ենք ԱՀ ֆինանսների նախարարության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ ծրագրերի մասին հարցեր:

Այս  մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել  է  Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
«Մոտ  ապագայում  մենք  ունենալու ենք  էլեկտրոնային  հաղորդակցության   համապատասխան  հարթակներ, որպեսզի  մեր երկու  գերատեսչությունների  միջև    ստեղծած  կապերը   լինեն  նաև  օն-լայն  հարթակում: Նախագահի  հետ  հանդիպմանը  կիսվել ենք կարծիքներով, որոնք  առաջիկայում պետք  է իրականացվեն: Մենք  պետք  է    հարկատու և  հարկառու  հարաբերություններն  հասցնենք այնպիսի   մակարդակի, որ  վերականգնենք նաև հարկային  ծառայողի   բարոյական  կերպարը: Հանրության  կողմից    հարկային  ծառայողը   պետք  է դիտվի  որպես    պետական  շահերով  առաջնորդվող  պաշտոնյա, ում   նպատակն  իր  պարտականությունները  կատարելուց  բացի, պիտի  լինի  պետական  բյուջեի   հարկային  եկամուտների  ծրագրային  ցուցանիշների  ապահովելը: Երկուստեք պետք  է  կարողանանք  այնպիսի  մշակույթ  ձևավորել, որ և    հանրության  կողմից  հարկեր   վճարելը  լինի   սահմանադրական   պարտականությամբ  ամրագրված գործընթաց,   և   հարկային  ծառայողի  մոտ   լինի  էթիկայի  կանոնագրքով   շարժվելու ունակություններ»,-ավելացրել  է  Դ.  Անանյանը:
Նա  նշել  նաև, որ  Նախագահն  առաջարկել  է,    թե  ինչ   ծրագրեր   պետք  է իրականացնել, որպեսզի   հանրային  ընկալման  մեջ   հարկային ծառայողն  ընկալվի որպես  պետությանը   նվիրված  մարդ:
Ըստ  Դ.  Անանյանի՝  երկու  երկրների   համապատասխան  ոլորտի  մասնագետներն   անդրադարձել  են  նաև Արցախում նոր սերնդի  հսկիչ  դրամարկղային մեքենաների   ներդրման հարցին:
«Նոր սերնդի  հսկիչ  դրամարկղային մեքենաների   ուսումնասիրությունների, վերլուծական  աշխատանքների  առումով  այն  փորձը, որ  կուտակել  ենք  ՀՀ-ում, նույնը  պիտի  արվի   նաև  Արցախում: Արդյունքում՝ հարկային  վարչարարությունն  ուժեղացնելու  հստակ  քայլեր  կիրականացվեն: Նոր սերնդի  հսկիչ  դրամարկղային մեքենաներն  իրենցից  ներկայացնում  են, այն  նույն  հսկիչ  դրամարկղային  մեքենաները, միայն մի   տարբերությամբ՝     այնտեղ   երևում  է   ծառայության  անվանումը, գնված  ապրանքների  քանակը, չափման  միավորը   և  այլն: Դրանք   օն-լայն  տարբերակով  կապված են կլինեն հարկային  մարմնի    հետ: Արդյնուավետ   հարկային վարչարարություն  կարելի է  կիրառել այնտեղ, որտեղ բիզնես   բոլոր  գործընթացները  փաստաթղթավորվում  են: Արդյունքում  հարկ  վճարողն ավելի  օրինապահ  հարկատուի  կեցվածք  կընդունի»,- մասնավորապես   տեղեկացրել է  Դ.  Անանյանը:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ-ից․ Ուշակով Արցախցիների նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան է մղվել նրանց սոցիալական վիճակի հարցերը Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» 616 զոհ և գրեթե 2 հազար անհետ կորած Խոփը քարին դեմ առավ «Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում «Փաստ». ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու «Փաստ». Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում «Փաստ». «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am