Շանթ Հարությունյանը մոտ օրերս կլինի ազատության մեջ. Շահեն Հարությունյան

Արժեքների հեղափոխության գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը մոտ օրերս կլինի ազատության մեջ։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։ «Սա այն դեպքն է, որ ստորագրությունը պարտադիր չէ, այսինքն՝ եթե կա համներման օրենքը, ապա դա մեխանիկորեն տարածվում է բոլոր կալանավորների վրա։ Այստեղ Շանթ Հարությունյանն արդեն ուզի-չուզի բանտից դուրս է գալու։ Հուսանք մոտակա օրերս ազատության մեջ կլինի», - ասաց Շահեն Հարությունյանը։ Հարցին, թե սա Շանթ Հարությունյանի համար ընդունելի՞ տարբերակ էր, Շահեն Հարությունյանը պատասխանեց. - «Գիտեք, ընդունելի-չընդունելի լինելու մասին չխոսեմ, այն որ Շանթ Հարությունյանը չէր ցանկանում որևէ մի թուղթ ստորագրել, որով նա կընդունի իր մեղքը, չէր ցանկանում ներման դիմում գրել, քանի որ նա քաղբանտարկյալ է. նա քաղբանտարկյալ է ճանաչվել միջազգային իրավապշտպան կազմակերպությունների կողմից և անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից, նա [Փաշինյանը] բազմիցս հայտարարել էր այդ մասին, այս տարբերակով, ըստ էության, նա չի ստորագրում ոչ մի թուղթ, նրա համաձայնությունը պարտադիր չէ, նա չի ընդունում իր մեղքը, նա պարզապես առանց ստորագրելու դուրս է գալիս»։ Շահեն Հարությունյանն ասաց, որ իր հայրը խորհրդարանական արտահերթ ընտրություններին որևէ ցուցակում չի լինի։ «Այնպես է ստացվում, որ այն ժամանակ ազատ կարձակեն, երբ ավարտվի վերջնաժամկետը՝ ընտրություններին մասնակցելու հայտերը ներկայացնելու համար։ Կարգավիճակի հետ այլևս խնդիր չունի, խնդիրը ժամկետների մեջ է, նրա ազատությունը լինում է այն ժամանակ, երբ արդեն հնարավոր չէ դիմել, կազմել ինչ-որ դաշինք, ցուցակ և մասնակցել ընտրություններին։ Հայրս որևէ ցուցակում չի լինի», - ասաց Շանթ Հարությունյանի որդին։ 2013-ի նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները «անոնիմուսների երթ» էին սկսել Երևանի Ազատության հրապարակից, որը Մաշտոցի պողոտայում վերաճել էր ոստիկանների հետ բախումների։ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները ձերբակալվել և դատապարտվել էին ազատազրկման։ Դատարանը ապացուցված էր համարել, որ նրանք մայրաքաղաքի կենտրոնում մի խումբ անձանց հետ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարել են խուլիգանություն, որի ընթացքում դիմադրություն են ցույց տվել ոստիկաններին։ «Նոյեմբերի 5»-ի գործով դատապարտվեց 14 մարդ։ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 13-ի նկատմամբ ազատազրկման որոշում կայացրեց, մեկի՝ Միսաք Առաքելյանի նկատմամբ տուգանք կիրառեց։ «Արժեքների հեղափոխության» գործով դատապարտված անձանցից այս պահին բանտում է գտնվում միայն երթը նախաձեռնած Շանթ Հարությունյանը, ով, նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանի փոխանցմամբ, բացառապես արդարացում է պահանջում։ Նեյեմբերի 3-ին նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրեց Ազգային ժողովի ընդունած Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքը։ Համաներումն ընդհանուր առմամբ կտարածվի մոտ 6․5 հազար անձանց վրա, 650 դատապարտյալ ազատ կարձակվի, այդ թվում՝ Շանթ Հարությունյանը, կկրճատվի մի քանի հարյուր դատապարտյալների պատժաչափը։

դիտվել է 128 անգամ
Լրահոս
Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ-ից․ Ուշակով Արցախցիների նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան է մղվել նրանց սոցիալական վիճակի հարցերը Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» 616 զոհ և գրեթե 2 հազար անհետ կորած Խոփը քարին դեմ առավ «Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում «Փաստ». ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու «Փաստ». Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում «Փաստ». «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am