Ինչո՞ւ լուծարվեց «Ելք» դաշինքը

Ինչպես և սպասվում էր, «Ելք» դաշինքը, որի բաղկացուցիչներից էին «Լուսավոր Հայաստանը», «Հանրապետությունը» և «Քաղաքացիական պայմանագիրը», պառակտվեց և լուծարվեց: Այդ առումով դաշինքը կրկնեց հայաստանյան քաղաքական դաշտի բոլոր քաղաքական դաշինքների ճակատագիրը: «Ելք» դաշինքն ինչպես արհեստականորենստեղծվել էր քաղաքական այլ իրավիճակում, այնպես էլ քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում բնականորեն լուծարվեց: «Ելքի» ստեղծումը Դաշինքը մեկ տարի առաջ ձևավորվեց շատ արագ ու շատ անսպասելիորեն: Մինչև այդ «Լուսավոր Հայաստանը» ղեկավարող Էդմոն Մարուքյանը և «Քաղաքացիական պայմանագրի» փաստացի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ միմյանց մեղադրում էին Սերժ Սարգսյանի իշխանությանը ծախված լինելու մեջ: Երկուսն էլ լուրջ հիմնավորումներ էին ներկայացնում իրենց մեղադրանքներն ապացուցելու համար: Ամեն մեկը մյուսին համարում էր ՀՀԿ ղեկավարի կամ նրա փեսայի հաճախորդը: Մարուքյանի ու Փաշինյանի հրապարակային «փոխհրաձգությունը» գագաթնակետին հասավ 2016թ. Վանաձորի ավագանու ընտրությունների ժամանակ. կողմերը միմյանց արդեն հայհոյում էին: Եվ ահա այդ ամենից հետո նրանք շատ արագ «մոռացան» իրար հասցեին հնչեցրած հայհոյանքներն ու մեղադրանքները և դաշինք կնքեցին՝ մինչև այդ հասցնելով հավաքվել սերժսարգսյանական իշխանության ներկայացուցիչներից մեկի տանը ու սելֆի անել: Փաշինյանին ու Մարուքյանին միացվեց Արամ Զավենի Սարգսյանը և ստեղծվեց «Ելք» դաշինքը, որը հայտարարեց, որ 2017-ի խորհրդարան են գնում՝ ապագայում մեկ կուսակցություն դառնալու նպատակով: «Ելք» դաշինքն ակնհայտորեն ստեղծվեց արտաքին մոդեռատորի «անտեսանելի» ձեռքի օգնությամբ: Դաշինքում բրոքերի ֆունկցիան Էդմոն Մարուքյանի վրա էր: Արամ Սարգսյանիներկայությունը պայմանավորված էր Բ26-ի հավատարիմ հաճախորդ լինելու հանգամանքով: Դե իսկ Փաշինյանին դաշինք էին բերել, որպեսզի քաղաքական այդ նախագծին «շուխուռչի»տեսք տային: Բոլորն էլ գիտեին, թե ինչն ինչոց է, ում նախագիծն է սա և ինչ նպատակով են իրենք տարվում խորհրդարան: «Ելքի» մուտքը Արագ ու անսպասելիորեն ձևավորված այդ արհեստական դաշինքը նույնքան անսպասելիորեն հաղթահարեց անցողիկ շեմն ու հայտնվեց ԱԺ-ում: Այստեղ էլ էր նկատվում արտաքին մոդեռատորի ձեռքը: «Ելք»-ը կշարունակեր իր «կառուցողական-արևմտամետ» աշխատանքը Սերժ Սարգսյանիիշխանության օրոք, Ռուսաստանի դեմ ելույթներ կունենար ու քայլեր կձեռնարկեր ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի դեմ, որպեսզի այդ ելույթների ու քայլերի ֆոնին Սերժ Սարգսյանը Կրեմլի համար ցանկալի ֆիգուր մնար, եթե դաշինքի մի մասը դուրս չգար վերահսկողությունից ու մոդեռատորի համար նույնքան անսպասելիորեն տեղի չունենար «թավիշը»: «Ելքի» վախճանը Իշխանափոխությունից հետո Փաշինյանին արդեն պետք չէին նրանք, ում միջոցով ՔՊԿ-ն հայտնվել էր խորհրդարանում: Հատկապես, որ Մարուքյանն ու Սարգսյանը մինչև վերջ հավատարիմ մնացին արտաքին մոդեռատորին ու չմիացան Փաշինյանի քայլերթին՝ վերջինիս ազատելով իրենց հանդեպ բարոյական պարտավորվածությունից: «Ելք»-ում հավաքվածներին ժամանակին միավորել էին ոչ թե ընդհանուր գաղափարն ու սկզբունքները, այլ խորհրդարանում հայտնվելու հեռանկարը: Ու քանի որ արտաքին մոդեռատորը տվել էր համապատասխան երաշխիքներ, ուստի բոլորը հաշտ էին ու համերաշխ: Իշխանափոխությունից, այսինքն՝ արտաքին մոդեռատորի պարտությունից հետո «Ելք»-ից մնացին փլատակներ, ինչը կանխատեսելի էր: Երևանի ավագանու ընտրություններին «Ելք»-ի փլատակների վրա ստեղծվեցին իշխանափոխությունից «քցվածների» մի նոր դաշինք՝ «Լույսը», ինչպես նաև՝ իշխանության եկածների «Իմ քայլը» դաշինքը: «Լույսը» ավելի շատ իներցիայի և անելանելիության հետևանք էր, քանի որ Փաշինյանը չէր վերցրել իր նախկին գործընկերներին: «Լույսը» հայտնվեց մայրաքաղաքի ավագանիում, բայց զրոյական ազդեցություն է ունենալու որոշումների կայացման վրա ու ժամանակի ընթացքում կտարալուծվի «Իմ քայլի» մեջ: Արամ Սարգսյանը և Էդմոն Մարուքյանը հայտարարել են, որ առանձին են մասնակցելու դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Մարուքյանն առաջարկել է միասնական ցուցակով գնալ, բայց ոչ թե դաշինքի, այլ կուսակցության անվան տակ, քանզի ունի մտավախություն, որ չեն կարողանա հաղթահարել Ընտրական չփոխված օրենսգրքով դաշինքների համար նախատեսված 7-տոկոսանոց արգելքը և պետք է պայքարել կուսակցությունների համար սահմանված 5 տոկոսի համար: Ա. Սարգսյանը չի համաձայնել այդ տեսակետին ու «Լույսը» լուծարվել է: Թե ինչ է սպասվում «Լուսավոր Հայաստանին» և «Հանրապետությանը» ընտրությունների արդյունքում, դժվար չէ կռահել: Մենք այս պահին չենք ասի՝ այդ կուսակցությունների ներկայացուցիչների տրամադրությունը չգցելու նպատակով: Եվ այսպես, «Ելք»-ի օրինակով վերահաստատվեց այն բանաձևը, ըստ որի՝ ամեն մի արհեստական բան բնականորեն վերանում է շատ կարճ ժամանակահատվածում: Պետրոս Ալեքսանյան 7or.am

դիտվել է 124 անգամ
Լրահոս
Առաջիկա օրերին կդիմենք դատարան, որպեսզի Փաշինյանը ներողություն խնդրի. Օսիպյանի փաստաբան. «Փաստինֆո» Դատարանը հետաձգել է Դավիթ Համբարձումյանի գործով որոշման հրապարակումը Կամ հաղթել Նիկոլին, կամ վերանալ՝ որպես պետություն. Աշոտյան Ռեալը հրաժարվում է անգլիական ակումբի խաղացողի համար վճարել 93 միլիոն եվրո Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է․ կա մեկ կալանավորված G7 գագաթնաժողովում չեն քննարկվի ԵՄ ներքին հարցերը Ընտրական հանցագործություններով 17 քրվարույթ՝ 60 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան ԿԸՀ-ի որոշումը խնդրահարույց է ընտրական օրենսդրության և վստահության տեսանկյունից. «Ականատես» Կեղծված ընտրությունը չի կարող և չի դառնալու օրինական իշխանության աղբյուր․ ՀՀԿ ԳՄ Թուրքական տեխնոլոգիան ուզում էր Քոչարյանին իր կերպարից դուրս ցույց տալ. սա Ադրբեջանի լսարանի համար էր, որ դուխավորվեն. Հովհաննես Իշխանյան Բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Լադա»-ն ՀՀ ոստիկանությունը կալանքից ազատ է արձակել բլոգեր Վերբիցկուն Իշխան Զաքարյանն ու դատախազությունը, հնարավոր է, հաշտություն կնքեն. «Հետք» Քննչական մարմինները պնդում են Նոր մանրամասներ Վանաձորի դեպքից․ 13-ամյա աղջիկը եղել է 7-ամյա քրոջ հետ Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանի որ ձեր ոսոխը` սատանան, մռնչում է առյուծի նման, շրջում և փնտրում է, թե ում կուլ տա Վանաձորում երեխա է ընկել գետը․ ներգրավված է 4 մարտական հաշվարկ․ ՆԳՆ մանրամասնում է «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ բախվել են «Kia Sorrento»-ն և «BYD»-ն Պուտինը մերժել է 2021-2022 թվականներին չի հաճախել աշխատանքի Առեղծվածային դեպք. Փամբակ գետում որոնում են 15-ամյա աղջկան Փաշինյանը կամ շատ մեծ գին կվճարի Մոսկվային, կամ սպասեք աղետի․ ի՞նչ էր նշանակում Նարիշկինի ասածը (video) Փաշինյա՛ն, տարար կոտորել տվիր երեխեքին, հանգստացա՞ր․ դեռ ռիսկ ես անում ասես՝ «դու խի՞ չես զոհվել» (video) Փաշինյա՛ն, լավ առաջարկ ունեմ՝ արի մեր մարզադահլիճ, ցույց տամ՝ ով ում իրականում կկզցնի․ Հակոբկոխյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am