ՊԵԿ-ի պարզաբանումը

ARMTIMES.COM ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ «ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ՊԵԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ. ԲԱՑ ՆԱՄԱԿ ՊԵԿ ՆԱԽԱԳԱՀԻՆ» ՎԵՐՆԱԳՐՎԱԾ ՆՅՈՒԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական բազայի համաձայն «Տարոն»  բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ նաև Ընկերություն) պարտավորությունները պետական բյուջեի նկատմամբ կազմում են 33,834,554 դրամ: Նշված պարտավորությունները հաշվարկվել են «Տարոն»  ԲԲԸ-ի և վերջինիս իրավանախորդի (Եղեգնաձորի տրիկոտաժի ֆաբրիկա) կողմից հարկային մարմնին ներկայացված հաշվարկ հաշվետվությունների հիման վրա, որոնք առկա են ընկերության հարկային գործում: Նշված գումարի գանձման նպատակով հարկային մարմնի կողմից կայացվել է վարչական ակտ՝ որն ընկերության կողմից վիճարկվում է ՀՀ վարչական դատարանում, որպես հիմք ներկայացնելով այն հանգամանքը, որ ընկերության մասնավորեցման փաթեթում պարտավորությունների նման չափ նախատեսված չի եղել: Դեռևս 18.05.2018թ-ին ընկերության տնօրեն Հայկ Իսախանյանի կողմից ՀՀ վարչապետին էր հասցեագրվել դիմում՝ գործին լուծում տալու նպատակով: ՀՀ ՊԵԿ կողմից կազմակերպվել է քննարկում Հ. Իսախանյանի հետ, որի շրջանակներում քննարկվել է հաշտության համաձայնություն կնքելու հարցը: Չնայած այն հանգամանքին, որ համաձայն Հարկային օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի հարկային պարտավորությունների զիջման արտոնություն կարող է նախատեսվել միայն օրենսգրքով կամ օրենքով, այնուամենայնիվ, ՊԵԿ կողմից ներկայացվել է առաջարկ, ընդունել ընկերության մասնավորեցման փաթեթում նշված և մասնավորեցումից հետո ընկերության կողմից ներկայացված հաշվարկների հիման վրա առաջացած պարտավորությունները՝ զիջելով մինչև մասնավորեցումը Եղեգնաձորի տրիկոտաժի ֆաբրիկայի կողմից ներկայացված հաշվարկների հիմքով առաջացած հարկային պարտավորությունները, քանի որ դրանց վարման անձնական հաշվի քարտերը չեն պահպանվել (նշված հանգամանքը ՀՀ վարչական դատարանում ևս հանդիսանում է քննարկման առարկա): Ներկայացված առաջարկով ընկերության պարտավորությունները պետք է նվազեին՝ կազմելով շուրջ 12 մլն. դրամ, չհաշված վերջինիս կողմից կատարված վճարումները: Նշված առաջարկը «Տարոն» ԲԲԸ-ի տնօրեն Հայկ Իսախանյանի կողմից մերժվել է այն հիմնավորմամբ, որ ընկերությունը չի պատրաստվում որևէ գումար վճարել: Վերոգրյալն ամփոփելով գտնում ենք, որ ընկերությանն առաջարկված հաշտության համաձայնության մերժման պայմաններում գործի լուծումը կարող է տրվել ՀՀ վարչական դատարանի կողմից քննվող գործի շրջանակներում, հաշվի առնելով նաև, որ առկա չեն ընկերության պարտավորությունների զիջման իրավական հիմքեր:

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ-ից․ Ուշակով Արցախցիների նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան է մղվել նրանց սոցիալական վիճակի հարցերը Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» 616 զոհ և գրեթե 2 հազար անհետ կորած Խոփը քարին դեմ առավ «Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում «Փաստ». ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու «Փաստ». Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում «Փաստ». «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am