Ալեն Սիմոնյանի լեզվինը Փաշինյանի մտքինն է

Դատելով ամենից՝ նոր իշխանությունների ներքին ցանկությունների ու անելիքների անոնսը տալու պատիվը վերապահված է պատգամավոր Ալեն Սիմոնյանին: Նրա լեզվինը Փաշինյանի մտքինն է: Երևանի ավագանու ընտրություններից հետո Սիմոնյանն առաջինը հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինելու են ոչ թե հաջորդ տարի, այլ այս տարի: Այդպես էլ եղավ: Ալեն Սիմոնյանը օրերս հայտարարել է, որ «Իմ քայլը» դաշինքը պատրաստվում է առնվազն 10 տարի Հայաստանում լինել իշխանություն: Այդպես կլինի, թե ոչ, դժվար է ասել: Բոլոր նախորդ իշխանությունների մոտ էլ նմանատիպ ցանկություն եղել է, բայց որտե՞ղ են հիմա ՀՀՇ-ն ու ՀՀԿ-ն, որտե՞ղ է Վանո Սիրադեղյանը և որտեղ են մյուսները: Նկատենք, որ Ալեն Սիմոնյանի բառապաշարն ու պահվածքը հիշեցնում են Արմեն Աշոտյանի, Կարեն Ավագյանի ու Էդուարդ Շարմազանովի բառապաշարին ու պահվածքին: Նրանք էլ էին 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո գտնում, որ դեռ մի 10 տարի էլի պետք է իշխեն ու բոլորին անցկացնեն Մելիք-Ադամյան փողոցով, քանզի Սերժ Սարգսյանն անփոխարինելի առաջնորդ է: Ճիշտ է, Սերժ Սարգսյանին ու Նիկոլ Փաշինյանին չես համեմատի (գոնե հանրային վարկանիշի առումով), բայց ձևակերպումներն ու փիլիսոփայությունը նույնն է, ինչը վատ նախանշան է առաջին հերթին փաշինյանական իշխանության համար: Եթե առաջ Աշոտյանն էր նյարդեր սղոցող ու մեծ-մեծ փրթող հայտարարություններ անում, ապա այժմ հեղափոխական տեղափոխություն է տեղի ունեցել: Աշոտյանն ընդունել է, որ ժամանակին իրենց այդ պահվածքը սխալ էր ու դա հանգեցրեց պարտության, իսկ ահա Ալեն Սիմոնյանը որդեգրել է աշոտյանական բառապաշարը: Ահա այսպիսի «թավշյա» բաներ: Հայկ Ուսունց 7or.am

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ-ից․ Ուշակով Արցախցիների նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան է մղվել նրանց սոցիալական վիճակի հարցերը Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» 616 զոհ և գրեթե 2 հազար անհետ կորած Խոփը քարին դեմ առավ «Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում «Փաստ». ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու «Փաստ». Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում «Փաստ». «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am