«Ամերիկյան ընտրություններն ու հայերիս հետաքրքրությունները». Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամերիկյան ընտրություններն ու հայերիս հետաքրքրությունները. Նոյեմբերին 6-ին ԱՄՆ օրենսդիր մարմնի ընտրություններն են։ Ըստ ԱՄՆ Սահմանադրության, Սենատի 100 անդամներից 33-ի համար ընտրությունները հերթական են, գումարած երկու հատուկ։ 116-րդ գումարման Կոնգրեսի՝ Ներկայացուցիչների Պալատի համար ընտրություններ կանցկացվեն բոլոր 435 կոնգրեսական ընտրատեղամասերում։ Իմ կանխատեսումներով, Սենատում հանրապետականները լուրջ շանսեր ունեն, ներկայացուցիչների պալատում` դեմոկրատները: Հայաստանի հետաքրքրութունների առումով ունենք հետևյալ պատկերը։ Ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ հայտարարություն է արել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի նախագահ Դավիդ Տրոտտը։ Նա հայտարարել է, որ ընդհանրապես լքում է քաղաքական դաշտը։ Հանրապետական կոնգրեսականը Միչիգանից էր։ Ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ հայտարարել է հանրապետական Կոնգրեսական, հայկական հանձնախմբի անդամ Չարլի Դենթը, ով ներկայացնում էր Փենսիլվանիան։ Ընտրություններին չի մասնակցի Ֆլորիդան ներկայացնող Իլենա Ռոս-Լեհտինեն, ով նույնպես հայկական հանձնախմբի հանրապետական անդամ էր։ Մասսաչուսեթս նահանգը ներկայացնող դեմոկրատ Նիկի Թսոնգասը նունպես չի մասնակցելու ընտրություններին։ Նա նույնպես հայկական հանձնախմբի անդամ է։ 2018թ․ նոյեմբերին կայանալիք ընտրություններին չի մասնակցելու ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Քալիֆորնիա նահանգը ներկայացնող Էդ Ռոյսը։ Ռոյսը համարվում է ամենահայամետ կոնգրեսականներից մեկը և դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելի, ինչպես նաև 80 գործընկերների հետ միասին առաջարկներ էր ներկայացրել Պետքարտուղարությանը, որոնք ուղղված են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության ու ագրեսիայի թուլացմանը։ Առաջարկների փաթեթը հայտնի էր «Ռոյս-Էնգել նախաձեռնություն» անվամբ։ Միաժամանակ, Նեվադա նահանգից կոնգրեսականի համար իր ուժերն է փորձելու Դեննի Թարքանյանը, ով նախագահ Թրամփի աջակիցներից է։ Ըստ տեղի հայ համայնքի և որոշ հարցումների, նա բավականին լավ շանսեր ունի։ Իր քաղաքական կարիերան այլևս չի շարունակելու Փենսիլվանիա նահանգը ներկայացնող հանրապետական Կոնգրեսական Բիլ Շուստերը, ով ԱՄՆ-Ադրբեջան բարեկամական խմբի համանախագահն է։ Ներկայումս ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախումբը բաղկացած է 105 անդամներից, որոնցից միայն 10-15-ն են ակտիվ զբաղվում հայկական օրակարգային հարցերով։ Հ.Գ. Այս տեղեկանքը պատրաստել էի հունվարին, տրամադրել պետական մի քանի մարմնի: Տեսա հետաքրքրություն չկա, չթարմացրեցի տվյալներս»:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ-ից․ Ուշակով Արցախցիների նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան է մղվել նրանց սոցիալական վիճակի հարցերը Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» 616 զոհ և գրեթե 2 հազար անհետ կորած Խոփը քարին դեմ առավ «Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում «Փաստ». ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու «Փաստ». Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում «Փաստ». «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am