«Կոռուպցիոն ցանկացած դրսևորում կպատժվի օրենքի ողջ խստությամբ». Վալերի Օսիպյան/տեսանյութ/

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նոյեմբերի 3-ին հերթական անգամ ընդունեց գործող և կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողների։ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամներին նախ ներկայացրեց համակարգում տիրող իրավիճակն ու գործունեության սկզբունքները՝ մասնավորապես նշելով՝ ոստիկանությունում չկա որևէ պաշտոն կամ կոչում, որը կարելի է վաստակել զարտուղի ճանապարհով․ առաջխաղացման միակ գրավականը բարեխիղճ ու սրտացավ ծառայությունն է։ Ընդունելությանը մասնակցող ոստիկանության ծառայողներից շատերը, որոնք աչքի են ընկել հենց բարեխիղճ ու սրտացավ ծառայությամբ, ներկայացվել էին առաջխաղացման, ոմանք էլ ցանկություն էին հայտնել փոխել ծառայության ոլորտն ու վայրը։ Նրանք Վալերիյ Օսիպյանին հավաստիացրին, որ նույն եռանդով և օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում շարունակելու են ծառայել։ Ոստիկանության պետը իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները լսելուց և կոնկրետ ցուցումներ ու հրահանգներ տալուց հետո ստորագրեց հրամանները։ Վալերիյ Օսիպյանը մանրամասն զրուցեց նաև կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողների հետ՝ նրանց ներկայացնելով մերօրյա ոստիկանության որդեգրած աշխատանքային սկզբունքները։ «Կոռուպցիոն ցանկացած դրսևորում կպատժվի օրենքի ողջ խստությամբ։ Դա անմիջականորեն հարվածում է մեր պետության և մեր համակարգի հեղինակությանը»,- ընդգծեց ոստիկանության պետը։  Ընդունելության եկած ոստիկաններից մի քանիսն էլ ցանկություն էին հայտնել շարունակելու ծառայությունը, չնայած համակարգում ծառայության 20 տարին լրանալուն։ Վալերիյ Օսիպյանը ուսումնասիրեց նրանց անձնական գործերը, և, շնորհակալություն հայտնելով պատրաստակամության համար, ստորագրեց հրամանները։ «Կաշխատեք թափանցիկ՝ գիտակցելով, որ մեր առաքելությունը հասարակությանը ծառայություն մատուցելն է՝ հանցավորության դեմ արդյունավետ պայքարելով ու հասարակական կարգի գերազանց պահպանությամբ»,- բոլորին հրահանգեց ոստիկանության պետը։

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ-ից․ Ուշակով Արցախցիների նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան է մղվել նրանց սոցիալական վիճակի հարցերը Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» 616 զոհ և գրեթե 2 հազար անհետ կորած Խոփը քարին դեմ առավ «Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում «Փաստ». ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու «Փաստ». Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում «Փաստ». «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am