ԱՄՆ-ն ուժեղացրել է փոխգործակցությունը եվրոպական հատուկ ծառայությունների հետ
ԱՄՆ-ն ուժեղացրել է փոխգործակցությունը եվրոպական հատուկ ծառայությունների հետ՝ Բելգիայի ահաբեկչություններից հետո: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ազգին ուղղված ամենշաբաթյա ուղերձում՝ հաղորդում է RIA Novosti-ն: «Մենք ակտիվացրել ենք մեր փոխգործակցությունը հետախուզության ոլորտում, որպեսզի կարողանանք արմատախիլ անել ԴԱԻՇ-ի գործունեությունը, և մշտապես վերանայում ենք ազգային անվտանգության ոլորտում վիճակը, որպեսզի զգոն լինենք ԱՄՆ-ը հարձակման թիրախ դարձնելու ցանկացած փորձի դեմ»,- ասել է Օբաման: «Մենք աշխատում ենք ԱՄՆ-ի, ինչպես նաև մեր բարեկամների և դաշնակիցների դեմ ծրագրված հարձակումները բացահայտելու ուղղությամբ»,- ասել է Օբաման: Նրա խոսքով՝ Բրյուսելի իրադարձություններից հետո Բելգիայում FBI-ի գործակալներն օգնում են եվրոպացի գործընկերներին վերջին ահաբեկչությունների հետաքննության հարցում:
