Ադրբեջանական զինուժի կորուստները 2018թ․ հուլիս–հոկտեմբերին (լուսանկար)

2018թ․ հուլիս-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում բաց աղբյուրներից արձանագրվել է մահվան 15 դեպք, որից 4-ը մարտական, 10-ը ոչ մարտական, 1-ը անհայտ։

ՀՈՒԼԻՍ, 2018Թ․

Մարտական կորուստներ
• Հուլիսի 21-ին Ֆիզուլիի ուղղությամբ հայկական կողմի գնդակից սպանվել էրԱդրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող Ալիշով Սամեդ Անար օղլուն (Alışov Səməd Anar oğlu)։ 37590271_894337987440865_1830876770815967232_n-385x480 Հուլիսի 22-ին Բեյլագանի ուղղությամբ (շփման գծի Մարտունիի ուղղություն) հայկական կրակից սպանվել էր Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Շաբանով Ֆարիդ Ակիֆ օղլուն (Şabanov Fərid Akif oğlu): Շաբանովի մահվան մասին ադրբեջանական կողմը թաքցրել էր, կորուստը հայտնի դարձավ սեպտեմբերի 10-ին, սոցցանցային գրառումներից։ 1-480x409
Ոչ մարտական կորուստներ
• Հուլիսի 5-ին Նախիջևանի Հուննուտ գյուղի ուղղությամբ վթարվել էրԱդրբեջանի ԶՈւ մեքենա, ինչից ահացել էր 3, վիրավորվել` 11 զինծառայող։ Որոշ աղբյուրներ նշում էին, որ զինծառայողները եղել են հետախույզներ։ Նրանք են․
  • Հասանով Նովրուզ Նաբի օղլուն (Həsənov Novruz Nəbi̇ oğlu),
  • Սեյիդով Ռամալ Միրսալամ օղլուն (Seyidov Ramal Mirsalam oğlu)
  • Հյումբաթով Օրխան Բայրամ օղլուն (Hümbətov Orxan Bayram oğlu):
images_cms-image-000042194-480x274 • Հուլիսի 17-ին մահացել էր Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայող, լեյտենանտ Աղալամալըև Սելիմը (Ağamalıyev Səlim)։ Նա փորձել էր դուրս հանել ջրում խեղդվող իր ընկերոջը, սակայն ինքն էր խեղդվել։ 37337309_1077196699106320_1431292903589675008_n-480x475
Անհայտ պայմաններում մահացած կորուստներ
• Հուլիսի 27-ին սպանվել էր Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Արիֆ Միքայիլ օղլու Մամմեդովը (Arif Mikayıl oğlu Məmmədov)։ Կա մահվան երկու վարկած՝ կամ հայկական գնդակից, կամ ծառայակցի սպանություն։ Այժմ մահվան հստակ պատճառը համարենք անհայտ։

ՕԳՈՍՏՈՍ, 2018Թ․

Ոչ մարտական կորուստներ
• Օգոստոսի 8-ին Բեյլագանում տեղակայված զորամասերից մեկում մահացել էր Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող, 2000 թ. ծնված Աբիլով Ֆահմին Աքիֆ օղլուն (Əbilov Fəhmin Akif oğlu)։ Ադրբեջանական աղբյուրը հայտնում էր, որ զինծառայողը ինքնասպան է եղել։ Օգոստոսի 17-ին հայտնի դարձավ, որ Աբիլովին բռնություններով ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է առաջադրվել մարտական դիրքի ավագին և երկու դիրքապահի։ images_cms-image-000042785-480x274 • Օգոստոսի 29-ին ադրբեջանական Azeuronews կայքը հայտնում էր, որ Գորանբոյի շրջանի զինծառայող 2000թ․ ծնված Ալիզադե Աղասելիմ Աղալար օղլուն (Əlizadə Ağasəlim Ağalar oğlu) երկու օրով արձակուրդ է գնացել տուն և մահացել է էներգետիկ ըմպելիք խմելիս։ b8b02664-a78d-4b7b-bc76-43e159354cca-480x308

ՍԵՊՏԵՄԲԵՐ, 2018Թ․

Մարտական կորուստներ
• Սեպտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի Տերտերի (Թարթառ) հատվածում սպանվել էր Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող, 2000 թ. ծնված Դադաշով Քենան Հեսրեթ օղլուն (Dadaşov Kənan Həsrət oğlu): Ադրբեջանական Մեյդան լրատվակայքը հայտնում էր, որ ըստ զինծառայողի բնակավայրի ՏԻՄ ղեկավարի՝ զինծառայողը սպանվել է հայկական գնդակից։ • Սեպտեմբերի 15-ին Ֆիզուլիի ուղղությամբ «հայկական գնդակից» սպանվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, Գյանջայի Քապազ շրջանի բնակիչ, 1999թ․ ծնված Իբրահիմ Ջեյհուն օղլու Ալլահվերդիևը (İbrahim Ceyhun oğlu Allahverdiyev)։ *Ադրբեջանական Մեյդան լրատվակայքը հայտնում էր, որ սեպտեմբերի 15-18-ը ևս մեկ սպանված և մեկ վիրավոր է եղել Ադրբեջանի զինված ուժերում, սակայն այլ տվյալներ կամ տեղեկություն այդպիսի կորստի մասին չունենք։
Ոչ մարտական կորուստներ
• Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության սերժանտ, 1994 թ. ծնված Սուլեյմանով Էլաննուր Խալիլուլլա օղլուն (Süleymanov Ələnnur Xəlilulla oğlu) ընկել էր բեռնատարի տակ և մահացել։ Անցակետի տարածքում Վրաստանի քաղաքացու վարած վրացական պետհամարանիշներով բեռնատար մեքենան հարվածել է դարպասներին, ապա վրաերթի ենթարկել սերժանտին: • Սեպտեմբերի 13-ին անհայտ պայմաններում մահացել էր Ադրբեջանի Բեյլագանի զորամասերից մեկի Պետական սահմանապահ ծառայության զինծառայող Հյուսեյն Ֆեխրեդդին օղլու Գուրբանովը (Hüseyn Fəxrəddin oğlu Qurbanov)։ Ադրբեջանական լրատվակայքը հայտնում էր, որ ըստ իրենց աղբյուրի՝ զինծառայողը ինքնասպան է եղել՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի պատճառով։

ՀՈԿՏԵՄԲԵՐ, 2018Թ․

Ոչ մարտական կորուստներ
• Հոկտեմբերի 9-ի երեկոյան Ադրբեջանի Մինգեչաուրի շրջանում ջրանցքի մոտ հայտնաբերվել էր դիակ, որի քննության արդյունքում պարզվել էր, որ մահացածը Ադրբեջանի ԶՈւ սպա Մամմեդով Ալի Ռասուլ օղլուն է (Məmmədov Əli Rəsul oğlu): Ըստ հետաքննության վերջինս ինքնասպան էր եղել։ Նշենք, որ ադրբեջանական աղբյուրները հայտնում էին, որ Մամմեդովը եղել է գնդի հրամանատար, ինչից եզրակացրինք, որ նա եղել է ներքին զորքերի սպա, քանի որ գնդեր ունի հենց ներքին զորքերը։ Հարկ է նշել, որ սոցցանցերում օգտատերերի տարածած լուսանկարը, որտեղ երևում է Մամմեդովը, կասկածի տակ է դնում նրա գնդի հրամանատար լինելը, քանի որ լուսանկարի տղան բավականին երիտասարդ է։ 43672014_575829532836309_635151845475483648_n-480x455 • Հոկտեմբերի 20-ին Թարթառի զորամասերից մեկում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ռազի Մուսթաֆալը Շաքիր օղլուն (Razi Şakir oğlu Mustafalı): Նրա հարազատները հայտնում էին, որ Մուսթաֆալըին սպանել է նրա դասակի հրամանատարը։ images_cms-image-000044315-480x274 Բաց աղբյուրների ուսումնասիրության արդյունքում 2018թ հունվարի 1–ից հուլիսի 31-ը հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 31 կորուստ, որից մեկի անունը անհայտ է։
Ամիս Մարտական Ոչ մարտ. Անհայտ
Հունվար 3 1
Փետրվար 1 1 1
Մարտ 2
Ապրիլ 1
Մայիս 1 2
Հունիս 2
Հուլիս 2 4 1
Օգոստոս 2
Սեպտեմբեր 2 2
Հոկտեմբեր 2
Ընդհանուր 11 16 3
Նշենք, որ կորուստների իրական թիվը կարող է լինել ուրիշ, քանի որ Ադրբեջանը հետևողականորեն թաքցնում է իր բանակի կորուստները։ 2017թ․ նույն ամիսներին (հուլիս-հոկտեմբեր) հայտնի է դարձել 22 կորուստ, որոնցից 3-ը մարտական կորուստներ են, 1-ը անհայտ։
Ամիս Մարտական Ոչ մարտ. Անհայտ
Հունվար 1 3
Փետրվար 9 1
Մարտ 3 2
Ապրիլ 1 4 1
Մայիս 1 3
Հունիս 3 2 1
Հուլիս 1 3
Օգոստոս 0 5
Սեպտեմբեր 0 5
Հոկտեմբեր 1 3
Նոյեմբեր 0 2
Դեկտեմբեր 1 2
Ընդհանուր 21 35 2
*Նշենք, որ 2018թ․ հունիսին հայտնի դարձավ 2017թ․ օգոստոսի կորստի մասին։ Զինծառայողը Իսայեվ Ասիմ Ֆիրդովսի օղլուն է (İsayev Asim Firdovsi oğlu)` ծնված 1998թ, որը մահացել է 2017թ օգոստոսի 9-ին։ Այս զինծառայողի մասին ադրբեջանական կողմը լռել է, որևէ աղբյուրում տեղեկություններ չեն նշվել։ Զինծառայողի մորաքույրը նշել էր, որ տղան շեհիդ (զոհված/նահատակ) է դարձել, այսինքն հնարավոր է, որ կորուստը մարտական է։ Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ։ Աղբյուրը՝ razm.info

դիտվել է 52 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն Շարունակում ենք շարժվել առաջ և ներդնել առավելագույն ջանքերը․ Սպերցյան Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան Մոսկվայի կոշտ արձագանքը․ Փաշինյանը ծանր հանդիպում ունի Պուտինի հետ․ Սուրեն Սուրենյանց (video) Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել «Տակա՛նք, Ռոբերտ Քոչարյանը մտավ ներս, բոլորը ոտքի կանգնեցին, իսկ դու ո՞վ ես»․ Նարե Սոսե (video) Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ-ից․ Ուշակով Արցախցիների նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան է մղվել նրանց սոցիալական վիճակի հարցերը Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» 616 զոհ և գրեթե 2 հազար անհետ կորած Խոփը քարին դեմ առավ «Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում «Փաստ». ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am