Ընդմիշտ Կոկա-կոլա – 4

Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք ընդմիշտ են ինչպես Կոկա-կոլան: Կա երկու հիմնական պատճառ, որոնք հնարավորություն են տալիս նմանատիպ «կոկա-կոլաներ» ունենալ. 1. այդ մարդիկ շատ արագ կարողանում են գույն փոխել, ճամբարից ճամբար թռչկոտել և տեղավորվել օրվա իշխանության թիմում, 2. նրանք չերևացող աշխատանք են կատարում, գորշ են ու պետքական բոլոր իշխանությունների համար (ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ լավ հաշվետարներ միշտ էլ պետք են գալիս): Կան, իհարկե, այնպիսինները, որոնք հա՛մ առաջին, հա՛մ երկրորդ կետի պահանջներին են բավարարում: Դրանցից մեկը Երևանի նախկին փոխքաղաքապետ, իսկ այժմ Երևանի նորանշանակ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավոր խորհրդական նշանակված Կամո Արեյանն է: Փոխվում են քաղաքապետերը, հեռանում են մենշևիկները, գալիս են բոլշևիկները, վաղն էլ կարող են գալ ֆաշիստները, բայց Կամո Արեյանը մնում է: Նա ընդմիշտ է, ինչպես Կոկա-կոլան: Մարությանն ասում է, որ Արեյանն իր մեջ մարմնավորում է մայրաքաղաքի կառավարման ինստիտուցիոնալ հիշողությունը (ՔՊԿ-ի հետ առնչվողները շատ են սիրում «ինստիտուցիոնալ» բառը՝ առանց դրա իմաստի մեջ խորանալու) և այդ իսկ պատճառով էլ նրան պահում է: Եվ ընդհանրապես, նորանշանակ քաղաքապետի բոլոր հայտարարությունները և գործողությունների տրամաբանությունն ու փիլիսոփայությունն այն է, որ նախկինում ինչ արվել է, լավ է արվել և պետք է շարունակել նախկինների գործը, պարզապես՝ առանց Տարոն Մարգարյանի (գրեթե նույն մոդելը համապետական մակարդակում է՝ պահպանել, այսպես ասած, սերժիզմն՝ առանց Սերժ Սարգսյանի): Արեյանի ինստիտուցիոնալ հիշողության մասին Մարությանի պնդումները միգուցե ճիշտ են, բայց ճիշտ է նաև այն տեսակետը, որ նորերը կառավարման փորձ չունեն ու դա ամեն օր զգացնել է տալիս: Արեյանի ինստիտուցիոնալ հիշողությունը վկայում է նորերի ինստիտուցիոնալ անտեղյակության մասին: Մեզ մնում է միայն հաջողություն մաղթել կարմիր կետագծերը վերացնելու կոչերով հանդես եկող, քաղաքային տրանսպորտը չթանկացնելու քարոզով ժամանակին փիառվող, աղբահեռացնող մի քանի ընկերություն ներգրավել խոստացող և մայրաքաղաքը վերջապես աղբից ազատող, տեսախցիկներն ու արագաչափերը քարկոծելու օգնությամբ իշխանության եկող, Երևանի շենքերի վերելակները չափերով մեծացնող ու մոդեռնիզացնող, մետրոյի կայարան կառուցող, «Գործարանային» մետրոյին կից «մոլ» սարքող, նախկին իշխանությունների օրոք և նախկին իշխանությունների բիզնես համակարգում միլիոնատեր դարձած ու հեծանիվ քշող Մարությանին: Արեյանի ինստիտուցիոնալ հիշողությունը, թերևս, կօգնի նորանշանակ քաղաքապետին կատարել իր խոստումները: 7or.am Պետրոս Ալեքսանյան

դիտվել է 105 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն Շարունակում ենք շարժվել առաջ և ներդնել առավելագույն ջանքերը․ Սպերցյան Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան Մոսկվայի կոշտ արձագանքը․ Փաշինյանը ծանր հանդիպում ունի Պուտինի հետ․ Սուրեն Սուրենյանց (video) Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել «Տակա՛նք, Ռոբերտ Քոչարյանը մտավ ներս, բոլորը ոտքի կանգնեցին, իսկ դու ո՞վ ես»․ Նարե Սոսե (video) Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ-ից․ Ուշակով Արցախցիների նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան է մղվել նրանց սոցիալական վիճակի հարցերը Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» 616 զոհ և գրեթե 2 հազար անհետ կորած Խոփը քարին դեմ առավ «Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում «Փաստ». ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am