Գյանջայում իրավիճակն անվերահսկելի է դարձել

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրավիճակն Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում կրկին սրվել է: Ադրբեջանական ԶԼՄ-ները, որոնք հիմնականում ներկայացնում են պաշտոնական տեսակետը, կցկտուր տեղեկություններ են հաղորդում Գյանջայից: Ըստ Ադրբեջանի ԱԱԾ-ի տվյալների` հատուկ գործողության ժամանակ սպանվել է երկու մարդ՝ Ֆամիլ Ալեկփերովը և Ռուստամ Ռզաևը, որոնք պաշտոնական Բաքվի կողմից ներկայացվում են որպես կրոնական ծայրահեղական կազմակերպության անդամներ և ահաբեկիչներ: Ադրբեջանի ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ այդ երկու ծայրահեղականները նախապատրաստել են ահաբեկչություններ կազմակերպել երկրի տարբեր մասերում, սակայն իրավապահներին հաջողվել է դրանք կանխել և ոչնչացնել կազմակերպիչներին:
     Թե ինչ է իրականում տեղի ունեցել Գյանջայում, պարզ չէ, քանի որ ընդդիմադիր կայքերը դեռ չեն մեկնաբանել տեղի ունեցածը... Հիշեցնեմ, որ իրավիճակն Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում սրվեց սույն թվականի հուլիսի 3-ին, երբ մահափորձ տեղի ունեցավ Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ: Ազերի իրավապահները ձերբակալեցին 11 անձի և մահափորձի կազմակերպման համար մեղադրեցին ՌԴ քաղաքացի Յունիս Սաֆարովին, ում մեղադրեցին նաև Իրանի գաղտնի ծառայությունների գործակալ լինելու համար: Իշխանությունները «վհուկների որս» սկսեցին քաղաքում` տարրական տեռոր իշխանությունների հետ չհամագործակցող ուժերի նկատմամբ....Այս տեռորի պայմաններում էլ Գյանջայի բնակիչներից ոմանք (պաշտոնական տեղեկությունների համաձայն 150-200 հոգի) հուլիսի 10-ին հանրահավաք էին կազմակերպել Գյանջայի քաղաքապետարանի մոտ: Չարտոնված հանրահավաքը ցրելու հետևանքով զոհվել են երկու բարձրաստիճան ոստիկան-գնդապետներ՝ Իլգար Բալաքիշիևը և Սամեդ Աբբասովը: Այդ ամենը պատճառ դարձավ, որ Ադրբեջանի իշխանություններն սկսեն մասսայական ձերբակալություններ, որոնց ժամանակ սպանվեցին ահաբեկչության համար կասկածվող մի քանի մարդ:
     Այժմ իրավիճակը, որքան հասկանում եմ, կրկնվում է: Ապշերոնյան բռնապետը շատ պարզ քաղաքականություն է վարում իրեն խիստ քննադատողների նկատմամբ. նրանց մեղադրում է ահաբեկչության համար և հրամայում ֆիզիկապես ոչնչանցնել: Չկա ընդդիմադիր, չկա և խնդիր: Ինչպես նաև այս մեթոդով Ալիևը վախեցնում է ապագայում իրեն քննադատողներին՝ սպառնալով սպանությամբ: Սակայն նույնիսկ այդ ամենից և Վելիևի` քաղաքապետի պաշտոնը լքելուց հետո իշխանություններին չի հաջողվում իրավիճակն ամբողջությամբ վերահսկել Գյանջայում:
     Հ.Գ. Չի բացառվում, որ ԱՄՆ նախագահի օգնական Բոլթոնի տարածաշրջան այցից հետո այս երկու սպանված «ահաբեկիչներին» պաշտոնական Բաքուն ներկայացնի որպես իրանական գործակալներ՝ ևս մեկ անգամ «ապացուցելով» Վաշինգթոնի այն թեզը, որ Իրանն ահաբեկիչներին հովանավորող երկիր է»:

դիտվել է 58 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն Շարունակում ենք շարժվել առաջ և ներդնել առավելագույն ջանքերը․ Սպերցյան Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան Մոսկվայի կոշտ արձագանքը․ Փաշինյանը ծանր հանդիպում ունի Պուտինի հետ․ Սուրեն Սուրենյանց (video) Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել «Տակա՛նք, Ռոբերտ Քոչարյանը մտավ ներս, բոլորը ոտքի կանգնեցին, իսկ դու ո՞վ ես»․ Նարե Սոսե (video) Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ-ից․ Ուշակով Արցախցիների նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան է մղվել նրանց սոցիալական վիճակի հարցերը Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» 616 զոհ և գրեթե 2 հազար անհետ կորած Խոփը քարին դեմ առավ «Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում «Փաստ». ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am