Եթե Սերժ Սարգսյանը հետ գա և ինձ կանչի, մեծ հաճույքով կաշխատեմ իր հետ. Արծրուն Չոբանյան

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Մհեր Մկրտչյան թատրոնի արտիստ, «Կյանք ու կռիվ 2», «Լյուդվիգ անունով ոզնին», «Հոսանքին հակառակ» ֆիլմերից հայտնի դերասան Արծրուն Չոբանյանն է: Նա խոսել է իր բնավորության գծերի, նախասիրությունների մասին, անդրադարձել է նաև քաղաքական թեմաների: Արծրունը նշել է, որ ներկայիս քաղաքական ուժերը որևէ բանով առավել չեն Սերժ Սարգսյանից կամ նախկին այլ իշխանավորներից: Ու թեև Արծրունը պարոն Փաշինյանին հարգում է, կարծում է, որ նրա շրջապատում կան մարդիկ, որոնք խաչ են քաշում նրա ամբողջ արածի վրա: -Արծրո՛ւն, Ձեզ մոտիվացնում է, յուրահատուկ տրամադրություն է հաղորդում արեւո՞տ, թե՞ անձրեւային եղանակը: -Տաք եղանակը: Երբ անձրեւ է գալիս, չեմ ուզում տեղիցս վեր կենալ: -Տնից դուրս գալիս միշտ մոռանում եք Ձեզ հետ վերցնել… -Չկա նման բան: Միշտ ստուգում եմ գրպաններս, հետո եմ դուրս գալիս: -Երբեք չեք հասկացել այն մարդկանց, որոնք… -Բոլորին էլ հասկանում եմ, բայց ամեն մեկին չէ, որ ընդունում եմ: Հոգեբանական նյուանսներ կան, որոնք միշտ էլ կարելի է հասկանալ, բայց դատավճիռներ տալու հարցում կտրուկ չեմ: -Ո՞ր լեզվին կցանկանայիք փայլուն տիրապետել: -Պորտուգալերենին: Ինչ խոսք, քանի լեզու գիտես, այնքան մարդ ես: Անգլերեն քիչ թե շատ խոսում եմ, ռուսերեն նույնպես, ֆրանսերեն էլ կցանկանայի սովորել, բայց պորտուգալերենն եմ նախընտրում: -Ունե՞ք մի վատ սովորություն, որից կցանկանաք օր առաջ ձերբազատվել: -Ճշտապահ եմ, եւ դա շատ վատ է, երբ շրջապատումդ շատերն այդպիսին չեն: Բայց ես փոխվողը չեմ: -Խնայողությունն ավելի շատ արժե ծախսել շոփինգի՞, թե՞ ճամփորդության նպատակով: -Ճամփորդության: -Ձեր տան անդամները միշտ դժգոհում են, երբ… -Երբ ֆուտբոլ եմ դիտում: Այդ պահին ամեն ինչ անջատում եմ եւ բոլոր հնարավոր ձեւերով կենտրոնանում եմ խաղի վրա: -Երբեք չեք կարող անտարբեր անցնել… -Գեղեցիկի կողքով: -Ավելի շատ սիրում եք նվեր տա՞լ, թե՞ ստանալ: -Երկուսն էլ հաճելի է: -Դուք մուտք կգործեք քաղաքականություն, եթե… -Եթե Սերժ Սարգսյանը հետ գա եւ ինձ կանչի, մեծ հաճույքով կաշխատեմ իր հետ: Անկեղծ եմ ասում: Եթե դուք կարծում եք, որ ներկայիս քաղաքական ուժերն ինչ-որ բանով առավել են Սերժ Սարգսյանից կամ նախկինում եղածներից, ապա ես դրան չեմ հավատում: Նոր իշխանության կազմում մի քանիսը լավն են, ներառյալ վարչապետը, որին ես հարգում եմ, բայց նրա շուրջը կան «կենդանիներ», որոնք խաչ են քաշում իր ամբողջ արածի վրա: Այնպես չէ, որ ես նախկին իշխանությունից գոհ եմ եղել, նախկիններն այնպիսի մի աբսուրդի մեջ էին, որ նրանց լինելն ուղղակի աբսուրդ էր, բայց հիմա գրագետ, ազնիվ քաղաքական գործիչների կողքին նկատում եմ մի քանի զզվելի աբիժնիկների, որոնք իրենց վատ են պահում: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 299 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն Շարունակում ենք շարժվել առաջ և ներդնել առավելագույն ջանքերը․ Սպերցյան Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան Մոսկվայի կոշտ արձագանքը․ Փաշինյանը ծանր հանդիպում ունի Պուտինի հետ․ Սուրեն Սուրենյանց (video) Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել «Տակա՛նք, Ռոբերտ Քոչարյանը մտավ ներս, բոլորը ոտքի կանգնեցին, իսկ դու ո՞վ ես»․ Նարե Սոսե (video) Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ-ից․ Ուշակով Արցախցիների նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան է մղվել նրանց սոցիալական վիճակի հարցերը Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» 616 զոհ և գրեթե 2 հազար անհետ կորած Խոփը քարին դեմ առավ «Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում «Փաստ». ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am