Գերմանիայում հայերի և ՀՀ դեսպանի մասին սկանդալային հրապարակում է եղել. ԱԳՆ-ն արձագանքել է

Գերմանական «Շպիգել» հանդեսը և «MDR» հեռուստաընկերությունը երեկ աղմկահարույց հետաքննություն են հրապարակել Գերմանիայում հայկական մաֆիոզ խմբավորումների մասին: Լրագրողները տեղեկացել են, որ դաշնային քրեական ոստիկանությունը (BKA) և 6 երկրամասերի քրեական ոստիկանները (LKA) իրականացրել են գաղտնի հատուկ գործողություն, որը կոչվել է «FATIL» (Fight against thieves in law – պայքար «օրենքով գողերի» դեմ): Ոստիկաններին աջակցել են նաև Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունն (BND) ու Եվրոպոլը: Ինչպես ասվում է լրագրողական հետաքննության մեջ, այս գործողության շրջանակներում իրավապահները փորձել են բռնել հայկական մաֆիայի անդամներին, բայց առանձնապես հաջողության չեն հասել: Ըստ հրապարակման՝ Գերմանիայում հայկական մաֆիոզ խմբավորումները կառավարվում են «օրենքով գողերի» կողմից, որոնք ռուսաստանյան-եվրասիական հանցավոր շրջանակներից են: Հայերով ոստիկանները սկսել են հետաքրքրվել 2014 թ. հուլիսին Թյուրինգիա երկրամասի մայրաքաղաք Էրֆուրտում տեղի ունեցած միջադեպից հետո: Երկու հանցավոր կլանների միջեւ գիշերային փոխհրաձգությունից միայն 3 տարի անց Էրֆուրտի դատարանը կրակողներից մեկին դատապարտել է մի քանի տարվա ազատազրկման, իսկ չորս հոգու պայմանական բաց է թողել: Այս միջադեպից հետո բախումները հայկական խմբավորումների մեջ շարունակվել են՝ հարձակում հայի պատկանող ռեստորանի վրա, ծեծկռտուք եւ այլն: Քննիչներից մեկը լրագրողներին պատմել է, որ հայկական խմբավորումներն աչքի են ընկնում առանձնակի դաժանությամբ: Էրֆուրտի կրակոցներից հետո 14 քրեական գործ էր բացվել 42 հոգու դեմ, որոնք կասկածվում էին ֆինանսական մեքենայությունների մեջ: «Շպիգելի» փոխանցմամբ՝ դաշնային քրեական ոստիկանները նշել են, որ իրենց երկրում «իսկապես գոյություն ունի» հայկական մաֆիա: Վերջինս, ըստ իրավապահների, ռուսաստանյան-եվրասիական շրջանակների պես «էական ֆինանսական» ռեսուրսների է տիրապետում եւ կարող է «սպառնալ իրավական պետության հիմքերին»: Այդուհանդերձ, իրավապահներն առայժմ բավականաչափ ապացույցներ չեն կարողանում գտնել, ինչը հիմք կդառնա մեղադրանք առաջադրելու համար: Էրֆուրտյան միջադեպի մեջ ոստիկանները կասկածել են նաև Գերմանիայում բնակվող հայտնի հայ բռնցքամարտիկ Կարո Մուրատին, ով սակայն հերքել է իր մասնակցությունը՝ նշելով, որ այդ ժամանակ եղել է Բեռլինում: Նրա եղբայրը՝ Կոկո Մուրատը, հայտնել է, թե տեսախցիկների նկարահանած կադրերում երեւում է ինքը, սակայն միջադեպի վայրում հայտնվել է պատահաբար: Ոստիկանները չեն կարողացել եղբայրների դեմ բավարար ապացույցներ գտնել: Գերմանացի իրավապահները մաֆիայի հետ կապ ունենալու առումով որոշակի կասկածներ են ունեցել եւս մեկ աշխարհահռչակ հայազգի բռնցքամարտիկի՝ այդ երկրում բնակվող Արթուր Աբրահամի հանդեպ: Աբրահամը, ըստ «Շպիգելի», իրեն ուղղված մեծաթիվ հարցերին չի պատասխանել: Հետաքրքիր է, որ գերմանացի իրավապահներին հայկական մաֆիայի դեմ պայքարում օգնություն է առաջարկել 2015 թվականից այդ երկրում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը (սա, ըստ գերմանացի լրագրողների, տեղի է ունեցել այս տարվա մարտին, երբ դեսպանը հանդիպել է Թյուրինգիայի ներքին գործերի նախարար Գեորգ Մայերին), սակայն դաշնային քրեական ոստիկանությունը իր գործընկերներին խորհուրդ է տվել չհամագործակցել հայկական կողմի հետ, քանզի նրանք կասկած են ունեցել, որ հայկական իշխանությունները կապված են «օրենքով գողերի» հետ: Պարզվում է՝ Ա. Սմբատյանի հանդեպ նույնպես որոշակի կասկածներ են եղել: Մասնավորապես, դաշնային հետախուզությունը 2008-ին գաղտնի թղթապանակում նշել է, որ Սմբատյանը կասկածվում է «օրենքով գող» եւ մաֆիայի պարագլուխ լինելու մեջ: Մեր կողմից հավելենք, որ 1997-2008 թթ. Սմբատյանը եղել է ՀՀ դեսպանության գրասենյակի վարիչ: Այդուհանդերձ, դաշնային քրեական ոստիկանությունը չի կարողացել հաստատել հետախուզական ծառայության 2008 թ. տեղեկությունը Սմբատյանի դեմ: Նշվում է նաեւ, որ նա Ինտերպոլով որպես այդպիսին չի անցել: Սակայն Սմբատյանի հանդեպ գերմանացի իրավապահների հետաքրքրությունը պարբերական բնույթ է կրել. 2005-ին Բեռլինի դատախազությունը նրան կասկածել է փողերի լվացման մեջ, բայց ապացույցները կրկին անբավարար են եղել: Ինքը՝ դիվանագետը, լրագրողների հարցերին ի պատասխան՝ նշել է, որ նման մեղադրանքները բամբասանքներ են, իսկ իր «օրենքով գող» լինելու մասին պնդումը՝ անհեթեթյուն: Քրեական ոստիկանության «FATIL» գործողությունը ավարտվել է, ամփոփիչ փաստաթղթում նշվում է, որ քրեական հեղինակությունները եւ «օրենքով գողերը», ըստ էության, սփռված են ողջ Եվրոպայում եւ փոխկապակցված են միմյանց: Նրանց դեմ պայքարելու համար, ըստ գերմանացի իրավապահների, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել համաեվրոպական մակարդակով: «Հետքն» այսօր գրավոր հարցեր էր ուղղել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին: Պատասխանները ստացել ենք ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից: -Երեկ գերմանական «Շպիգել» հանդեսը հոդված է հրապարակել հայկական քրեական կլանների բախման եւ դրանց հանդեպ գերմանական իրավապահների հետաքննության մասին: Հոդվածում շոշափվում է նաեւ Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի անունը, որի հանդեպ գերմանացի իրավապահները հետաքրքրություն են ցուցաբերել դեռ 2008-ից: Նույնիսկ տեղեկություն կա նրա՝ հավանական «օրենքով գող» լինելու մասին: Ավելին՝ դաշնային ոստիկանությունը, պատճառաբանելով Հայաստանում «օրենքով գողերի» և իշխանության սերտ կապերը, գերմանական կառույցներին կոչ է արել չհամագործակցել հայկական կողմի հետ՝ արձագանքելով դեսպան Սմբատյանի՝ հայկական մաֆիայի դեմ պայքարին աջակցելու պատրաստակամությանը: Խնդրում եմ հայտնել, թե ՀՀ ԱԳՆ-ն նշված հոդվածից հետո ինչպիսի քայլեր է ձեռնարկել կամ պատրաստվում ձեռնարկել: -ԱԳՆ-ն կապի մեջ է գերմանական պատկան մարմինների հետ՝ մամուլում հայտնված պնդումների արժանահավատությունը ճշտելու համար: Հաշվի առնելով հարցի նրբությունը եւ հավանական ազդեցությունը մեր դիվանագիտական ներկայացուցչության բնականոն աշխատանքի վրա՝ ներկայումս նպատակահարմար չենք գտնում լրացուցիչ մեկնաբանություն տալը: Հավելյալ տեղեկություն կհայտնենք ըստ արդյունքների: -Նախարարությունը եւ անձամբ Դուք արդյոք տեղեկացվել եք, որ 2015-ից դեսպանի պաշտոնը զբաղեցնող Ա. Սմբատյանի հանդեպ օտարերկրյա իրավապահները հետաքրքրություն են ցուցաբերել: -Ոչ: -Արդյոք «թավշյա հեղափոխությունից» հետո գերմանական կողմը դիմել է ՀՀ ԱԳՆ-ին հայկական մաֆիայի դեմ պայքարում համագործակցության առաջարկով: -Ոչ:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն Շարունակում ենք շարժվել առաջ և ներդնել առավելագույն ջանքերը․ Սպերցյան Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան Մոսկվայի կոշտ արձագանքը․ Փաշինյանը ծանր հանդիպում ունի Պուտինի հետ․ Սուրեն Սուրենյանց (video) Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել «Տակա՛նք, Ռոբերտ Քոչարյանը մտավ ներս, բոլորը ոտքի կանգնեցին, իսկ դու ո՞վ ես»․ Նարե Սոսե (video) Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ-ից․ Ուշակով Արցախցիների նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան է մղվել նրանց սոցիալական վիճակի հարցերը Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» 616 զոհ և գրեթե 2 հազար անհետ կորած Խոփը քարին դեմ առավ «Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում «Փաստ». ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am