Բլոտդ շաքարով կտրեմ. սփյուռքի համբերության բաժակը լցվել է

Սփյուռքի մի շարք համայնքներում լուրջ դժգոհություն է հասունանում՝ պայմանավորված նախարար Մխիթար Հայրապետյանի աշխատանքով, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ չաշխատելով պայմանավորված: Սփյուռքի մեր հայրենակիցները, ովքեր թավշյա հեղափոխության օրերին ժամանել էին Հայաստան և ակտիվորեն մասնակցում էին խաղաղ անհնազանդության ակցիաներին, այսօր փոքր-ինչ սրտնեղած են, որ նախարարությունը նրանց մոռացության է մատնել: Գուցե Մխիթար Հայրապետյանը շատ ավելի լուրջ գործե՞ր ունի, ինչպես, օրինակ, բլոտ խաղալը, կամ տեսահոլովակներում նկարահանվելը, սակայն ինչպես ասում են՝ աշխատանքն էլ չի սպասում: Նախարարը գրչի մեկ շարժումով վերացրեց իր նախորդի գրեթե բոլոր նախաձեռնությունները, փակեց գրեթե բոլոր ծրագրերը՝ պատճառաբանելով կոռուպցիոն ռիսկերով: Մինչ օրս նախարարը հաշվետու չի եղել, թե այդ ինչ ռիսկեր էին և որքանով էին դրանք հիմնավորված, որ անչափ հաջողված ծրագրեր փակելու անհրաժեշտություն ի հայտ եկավ: Իրականում, Հայրապետյանի պահվածքը շատ ավելի մեծ հարված է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քան՝ անգամ՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի «չեպեները»՝ իր խնամի-ծանոթ-բարեկամ կադրերով հանդերձ: Հարված է այն առումով, որ մենք գործ ունենք սփյուռքի և սփյուռքի չգնահատված ներուժի հետ, որը, նախարարի ջանքերով՝ գնալով ավելի ու ավելի է հիասթափվում նոր Հայաստանից և հեղափոխությունից: Եվ եթե վաղը Նիկոլ Փաշինյանը դիմի սփյուռքին՝ կոչ անելով ներդրումներ անել հայրենիքում՝ սփյուռքի մեր հայրենակիցները կունենան բարոյական իրավունք՝ անտեսելու այդ կոչը, ինչպես որ իրենց և իրենց խնդիրներն են այսօր անտեսվում Փաշինյանի նախարարի կողմից: Թերևս երիտասարդ նախարարին թվում է, որ իր աշխատասենյակում նստած, Սկայպի միջոցով ամիսը մեկ անգամ կես ժամ զրուցելով սփյուռքի ներկայացուցիչների հետ՝ նա այդպիսով լուծում է վերջիններիս խնդիրները: Խնդիրներ, որոնց մասին նախարարը մեծ հաշվով տեղյակ էլ չէ, հակառակ դեպքում՝ փոքր-ինչ ավելի ջանասիրաբար կկատարեր իրեն վստահված աշխատանքը: Եթե պետությունն այսօր ի վիճակի չէ նյութական-տեխնիկական օժանդակություն ցուցաբերել սփյուռքի համայնքներին, ապա բարոյական աջակցությանը, ուշադրության ցուցաբերմանը առնվազն ունակ են, ավելին՝ պարտավոր են այն ցուցաբերել... Նյութի աղբյուր՝ lurer.com

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու #ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն Շարունակում ենք շարժվել առաջ և ներդնել առավելագույն ջանքերը․ Սպերցյան Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան Մոսկվայի կոշտ արձագանքը․ Փաշինյանը ծանր հանդիպում ունի Պուտինի հետ․ Սուրեն Սուրենյանց (video) Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել «Տակա՛նք, Ռոբերտ Քոչարյանը մտավ ներս, բոլորը ոտքի կանգնեցին, իսկ դու ո՞վ ես»․ Նարե Սոսե (video) Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ-ից․ Ուշակով Արցախցիների նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան է մղվել նրանց սոցիալական վիճակի հարցերը Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» 616 զոհ և գրեթե 2 հազար անհետ կորած Խոփը քարին դեմ առավ «Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում «Փաստ». ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am