Ես և Շարմազանովը մանկության ընկերներ ենք. Լիլիթ Կարապետյան. armlur.am

«Ես ունեմ շատ հանրապետական ընկերներ, որոնց հարգում եւ սիրում եմ: Օրինակ՝ Էդուարդ Շարմազանովն ու ես մանկության ընկերներ ենք, նույն քաղաքից ենք՝ Ալավերդուց, երկուսս էլ 1975-ի ծնունդ ենք, միասին ենք մեծացել, մեր մայրերը եղել են ընկերուհիներ, մենք բախտակից ենք նաեւ այն առումով, որ երկուսիս հայրերն էլ վաղ են մահացել: Մենք համարյա արյունակիցներ ենք»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց երգչուհի Լիլիթ Կարապետյանը՝ անդրադառնալով ներքին քաղաքական կյանքին, դաշտի՝ ճամբարների բաժանվելուն եւ այլն: Լիլիթի խոսքով՝ եթե նույնիսկ իր տան անդամը լինի հանրապետական, ինքը՝ Փաշինյանի կողմնակիցը, դա իր համար նորմալ է. «Ամեն դեպքում, բազմազանություն պետք է»,-շեշտեց Լիլիթը: Նրան զայրացնում են այն մարդիկ, որոնք ակնկալում էին հեղափոխությունից անմիջապես հետո գլոբալ փոփոխություններ տեսնել երկրում. «Մարդիկ պետք է հիշեն, որ նախկին իշխանությունը բազմիցս խոստումներ է տվել, որոնք չի կատարել, կամ շատ ուշ է կատարել: Հիմա պարոն Փաշինյանը ինչ էլ անի, երկնքից էլ աստղեր իջեցնի, անհնար կլինի կարճ ժամանակահատվածում դրական կտրուկ տեղաշարժեր գրանցել: Պարզապես կան մարդիկ, որոնք անհամբեր են, բայց կան նաեւ մարդիկ, որոնք ուզում են պարոն Փաշինյանի վրա կեղտ բռնել: Բնականաբար, ամեն մեկս էլ անհանգստանում ենք մեր երկրի ճակատագրով, գիտակցում ենք, որ հեղափոխությունից հետո մի շրջան կարող է երկրի վիճակն էլ ավելի վատանա, բայց նաեւ հույս ունենք, որ ներկայիս իշխանությունը դա թույլ չի տա եւ ամբողջ ուժերով կլծվի աշխատանքի»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը: Նա ուրախ է, որ այսօր արդեն ժողովրդի խոսքն է ամենակարեւորը, որոշիչը. «Մեր քաղաքացիներն առաջին անգամ իրենց մարդ են զգում: Սա ամենակարեւորն է, նրանք գիտեն, որ իրենց խոսքը պետք է դեր խաղա: Մնում է ամեն մեկս գիտակցենք, որ մեր տեղում պետք է անենք հնարավորը ձեռք բերածը չկորցնելու համար»,-եզրափակեց երգչուհին: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ armlur.am

դիտվել է 504 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն Շարունակում ենք շարժվել առաջ և ներդնել առավելագույն ջանքերը․ Սպերցյան Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան Մոսկվայի կոշտ արձագանքը․ Փաշինյանը ծանր հանդիպում ունի Պուտինի հետ․ Սուրեն Սուրենյանց (video) Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել «Տակա՛նք, Ռոբերտ Քոչարյանը մտավ ներս, բոլորը ոտքի կանգնեցին, իսկ դու ո՞վ ես»․ Նարե Սոսե (video) Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ-ից․ Ուշակով Արցախցիների նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան է մղվել նրանց սոցիալական վիճակի հարցերը Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» 616 զոհ և գրեթե 2 հազար անհետ կորած Խոփը քարին դեմ առավ «Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում «Փաստ». ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am