«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ ՓԲ ընկերության նախկին տնօրեն Արա Մինասյանի փաստաբանները հայտարարություն են տարածել

Ծանոթանալով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենին որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը՝ հայտնում ենք, որ պրոֆեսոր Արա Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելն անհիմն է և չպատճառաբանված, չի բխում գործող քրեադատավարական և քրեաիրավական կարգավորումներից, որոնց արդյունքում անձի սահմանադրորեն ամրագրված իրավունքներն էականորեն սահմանափակվել են: Մասնավորապես, անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունն է, որով առնվազն պետք է ողջամիտ դիտորդի մոտ կասկած չհարուցի անձի առնչության վերաբերյալ, որը սույն գործով բացակայում է հետևյալ պատճառաբանությամբ՝ 1.Անընդունելի է հաղորդագրության մեջ «հափշտակություն» եզրույթի օգտագործումն այն պայմաններում, երբ «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով սահմանված ընթացակարգերը քիչ թե շատ ուսումնասիրած անձը կարող է հավաստել, որ մատնանշված պետական միջոցները ՀՀ Առողջապահության նախարարությունից փոխանցվում են բացառապես 100% պետական մասնակցություն ունեցող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին՝ օգտագործվելու վերջինիս կարիքների համար, այլ ոչ թե այս կամ այն կոնկրետ անձի՝ դառնալով վերջինիս սեփականությունը: «Հափշտակություն» եզրույթը ենթադրում է մեղադրվող անձի կողմից ապօրինի եղանակով ուրիշի գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը: 2. Որևէ կերպ չի ներկայացվել և չի հիմնավորվել Արա Մինասյանի կողմից մատնանշված գումարներն իր սեփականությունը դարձնելուն ուղղված որևէ հանգամանք, ինչը վերագրվող խարդախության հանցակազմի պարտադիր հատկանիշ է: Սույն գործով «խարդախության» առկայության մասին կարելի էր խոսել միայն այն դեպքում, երբ առկա լիներ որևէ տվյալ, ըստ որի՝ պետական միջոցները դարձել են այլ անձի սեփականությունը: Անկասկած, նման հանգամանքն առկայության դեպքում կբացահայտվեր ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ՝ այն ներկայացնելով հանրության դատին: 3. Անհասկանալի է 426.343.650 ՀՀ դրամի՝ որպես «հափշտակության» գումարի մատնանշումն այն պայմաններում, երբ պարզ չէ, թե ինչ մեխանիզմով է քրեական վարույթն իրականացնող մարմինը հաշվարկել գումարի չափը: Գտնում ենք, որ նման գումարի հստակ հաշվարկը կարող էր հնարավոր լինել միմիայն հարյուրավոր անձանց հարցաքննություններից և փորձաքննություններից հետո, ինչը նախաքննության այս փուլում չէր կարող կատարվել: 4. Ակնհայտ է, որ նման հաղորդագրության տարածումը մինչև դատարանի կողմից պրոֆեսոր Ա. Մինասյանի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու հարցի լուծումը նպատակ է հետապնդում ազդել և ճնշում գործադրել դատարանի ներքին համոզմունքի վրա և հանգեցնել գործի տվյալներից չբխող դատական ակտի կայացման, որը չի արտացոլի օբյեկտիվ իրականությունը և անհիմն կերպով կսահմանափակի անձի ազատությունը: 5. Ինչ վերաբերում է պրոֆեսոր Մինասյանի նկատմամբ հայտարարված հետախուզմանը, ապա անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ վարույթն իրականացնող մարմինը երբևէ որևէ միջոց չի ձեռնարկել նրան որպես մեղադրյալ հրավիրելու, մեղադրանք առաջադրելու և հարցաքննելու ուղղությամբ, ինչի մասին վկայում են հաղորդագրության մեջ ներկայացված իրարամերժ տվյալները, որոնց համաձայն՝ 2018 թվականի նոյեմբերի 2-ին պրոֆեսոր Մինասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նույն օրը հայտարարվել է հետախուզում՝ իբրև թե հիմք ընդունելով այն, որ նրա գտնվելու վայրը հայտնի չէ և նա թաքնվում է քննությունից: Ողջամիտ հարց է ծագում՝ ինչպե՞ս է հնարավոր հանգել նման հետևության մի քանի ժամվա ընթացքում՝ առանց անձին նրա կարգավիճակի վերաբերյալ ծանուցելու: 6.Տարածված հաղորդագրության վերաբերյալ մեր մտահոգությունները հաստատվում են նաև նրանով, որ վարույթն իրականացնող մարմինը, անձին որպես մեղադրյալ ներգրավելուց հետո մեղադրանք առաջադրելու համար ունենալով 48 ժամ, առանց ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ անձին մեղադրանք առաջադրելու ուղղությամբ անմիջապես միջնորդություն է ներկայացրել դատարան՝ պրոֆեսոր Մինասյանի անձնական ազատությունը սահմանափակելու վերաբերյալ: 7. Առնվազն արդարացված չէ, որ չպատճառաբանված ձևակերպումներով հաղորդագրության միջոցով իրավապահ մարմինը փորձ է անում ստվերել հազարավոր կյանքեր փրկած, Հայաստանի առողջապահական համակարգի կայացման ակունքներում կանգնած պրոֆեսոր Մինասյանի պատիվն ու հեղինակությունը: Ամփոփելով վերոշարադրյալը՝ հայտնում ենք, որ մեր կողմից օրենքով սահմանված կարգով հետևողականորեն ձեռնարկվելու են բոլոր միջոցները սույն քրեական գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու, պարոն Մինասյանի խախտված իրավունքները վերականգնելու և ապօրինություններ թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: ԱՄՆ, Նյու Յորք նահանգի փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հայկ Սարգսյան ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տիգրան Ղազարյան

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Առաջին անգամ, կարծես, Նիկոլին չի հաջողվում ապուշացնել մի ամբողջ ազգի. Միհրան Հակոբյան Նիկոլական իշխանության կողմից կասկածը հեռացնելու ձևը Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը․ իրանագետ Մերձավոր Արևելքում պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից. Գուտերեշ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը, մենք ձայն չենք տա որևէ այլ կուսակցության․ Նարեկ Կարապետյան Սպասվում են եղանակային փոփոխություններ Վթարի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել 3-ամյա Տիգրանին սպանած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկման Երևանում 20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար փաստաբան է կալանավորվել Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ–ից. Նժդեհ Իսկանդարյան․ Sputnik Արմենիա Ի գիտություն Արցախը հանձնածի՝ պատմության մեջ ոչ մի աղետ առանց պատասխանատվության չի մնացել. Մետաքսե Հակոբյան Ջերմուկում հակառակnրդը Երևանի տարածքի չափով առաջ է եկել Հայաստանի սուվերեն տարածքում․ Նարեկ Կարապետյան ՆԳՆ մանրամասներ է հայտնում «Կանազ» մշակույթի տան հրդեհից․ տուժածներ կա՞ն Իսրայելն Իրանի վրա ավելի քան 15 000 արկ է նետել հակամարտության սկզբից ի վեր Իրանը ստացել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիրը. պակիստանցի պաշտոնյաներ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը փոխհատուցում է պահանջում Իրանից Միրզոյանը առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ Հունգարիայի վարչապետը կոչ է արել Ուկրաինան բուֆերային գոտի ճանաչել Պարսից ծոցում լարվածության թուլացման բանակցությունների հարթակ կարող են լինել Պակիստանը կամ Թուրքիան Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացվեց զինվորի բուժումը Հնդկաստանում Գերմանիայում դատարանը վճռել է ձերբակալել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող ռումինացուն Թուրքիան և Անգլիան խորացնում են ռազմական համագործակցությունը Ալիևի «սերբական արշավանքը». ինչի՞ մասին էր փետրվարյան հանդիպումը «Քանդենք պետությունը» կուսակցության նախընտրական շանտաժը. ի՞նչ կլինի Փաշինյանի վերընտրվելու դեպքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am