Սիրուշոյի «Pregomesh» ընկերությանը մեղադրում են հեղինակային իրավունքներ խախտելու մեջ

Արծաթագործ Արծրուն Բերբերյանի դուստր Անահիտ Բերբերյանը երգչուհի Սիրուշոյի հիմնադրած՝ զարդերի արտադրությամբ զբաղվող PreGomesh  ընկերությանը մեղադրում է հեղինակային իրավունքներ խախտելու մեջ: 2013թ.-ին երգչուհի Սիրուշոն սկիզբ դրեց «Պռեգոմեշ»/ «PreGomesh» անունը կրող մի պրոեկտի, որի շրջանակներում հայկական հին արծաթյա զարդերի մոտիվներով ստեղծվում էին նորերը` ավելի համապատասխան լուծումներ ունենալով ժամանակակից երիտասարդության համար: Նախագծի կայքում նշվում է նաև, որ Սիրուշոն իր մասնակցությունն է ունենում յուրաքանչյուր զարդի ստեղծման գործում՝ զբաղվելով դրանց դիզայնով: «Շատ ուսումնասիրություններ կատարելով ու տարբեր տաղանդավոր արծաթագործների միջոցով, մենք փորձում ենք օգնել հայերին կապվել իրենց արմատներին՝ միևնույն ժամանակ մնալ նորաձև ու օրիգինալ»,- ասվում է կայքում: Այդ արծաթագործներից առաջինը «Պռեգոմեշի» ստեղծման սկզբնական շրջանում եղել է Անահիտ Բերբերյանը՝ արծաթագործ Արծրուն Բերբերյանի դուստրը: Վերջինս ընկերության հետ պայմանագիրը խզելուց որոշ ժամանակ անց իր տարբեր սոցիալական էջերում գրում էր, որ «Պռեգոմեշը հեղինակային իրավունքի խախտում է թույլ տվել» իր հոր ու իր հանդեպ: VNews-ը բացառիկ զրույց է ունեցել Անահաիտ Բերբերյանի և «Պռեգոմեշ» ընկերության տնօրեն Մարի Երեմյանի հետ: Համագործակցության սիզբը Անահիտ Բերբերյանը կրթությամբ դիզայներ-նկարիչ է ու մանկավարժ: Դեռ 6 տարեկանից զբաղվում է արծաթագործությամբ: Նրա հայրը բավականին երկար ժամանակ զբաղվել է արծաթյա զարդերի ստեղծմամբ՝ այդպիսով փորձելով պահպանել հին հայկական արծաթագործության ոճը: «Պռեգոմեշի» հետ սկսել է համագործակցել Սարդարապատ թանգարանի միջնորդությամբ: «Սիրուշոն գնացել էր Սարդարապատ թանգարան, որտեղից ցանկանում էր կոմերցիոն նպատակով զարդեր վերցնել: Այնտեղ սակայն թույլ չէին տվել վերցնել դրանք, և քանի որ Սարդարապատ թանգարանում իմ հայրիկի գործերից մի քանիսը կան, ուղարկել էին «Պռեգոմեշի» մարդկանց ինձ մոտ՝ որպես գործող վարպետ:Սիրուշոն և Արևիկ Ուդումյանը եկան ինձ մոտ և երբ տեսան իմ ու հայրիկիս հավաքածուն, հարցրին՝ արդյո՞ք հնարավոր է համապատասխանեցնել հին հայկական զարդարվեստը ներկա ժամանակներին՝ այսինքն պարզեցնել ու ավելի մատչելի դարձնել դրանք երիտասարդության համար: Առաջարկեցին համագործակցել, սկզբում մերժեցի՝ լավ իմանալով, թե, ում հետ նա բարեկամական կապ ունի, բայց, երբ ասացին, որ հղում կտան և դա նաև լավ գովազդ կլինի հորս համար, որոշեցի համաձայնել: Սիրուշոն էլ խնդրեց, որպեսզի չքաղաքականեցնենք, քանի որ նա անկախ է քաղաքականությունից ու այն, ինչ անում է, իր ուժերով է անում,բիզնեսն էլ երգարվեստի միջոցով ստացված գումարով է հիմնում: Փորձն արեցինք՝ չակնկալելով, որ նման հաջողություն կունենա…Սկզբնական շրջանում համագործակցություը լավ էր ընթանում, հորս անունը կար կայքում և հարցազրույցներում էլ Սիրուշոն նշում էր, որ հորս աշխատանքներից են ոգեշնչված «Պռեգոմեշի» զարդերը: «Պռեգոմեշի» մարդիկ անընդհատ մտնում էին այնպիսի մասնագիտական գործերի մեջ, որոնք իրենց չէին վերաբերում: Միայն հետո հասկացա, որ ուզում էին ներքին խոհանոցին ծանոթանալ ու հորս անունն աստիճանաբար դուրս մղել…»: Անահիտ Բերբերյանի խոսքով, երբ զարդերի պատվերների թիվն աճեց, այլևս չէր հասցնում, այդ պատճառով առաջարկել է ստեղծագործական թիմ ստեղծել՝ գործի ընթացքն արագացնելու նպատակով: «Առաջարկեցի իմ իմացած արծաթագործներին գործի մեջ ընդգրկել: Այնպիսի մարդկանց, որոնք գիտեի, որ կկարողանան այդ ոճով աշխատել: Նրանցից մեկը սիրիահայ էր և վատ վիճակում էր գտնվում, մտածում էի, որ այդպես նաև նրան օգնած կլինեմ…»: Խնդիրները՝ Անահիտի խոսքով Անահիտը հիշեց, որ «Պռեգոմեշ» ընկերության և իր միջև խնդիրները ծագել են 2015թ.-ին: «Սիրուշոն հայկական «ԷԼ Style» ամսագրի ֆոտոշարքին էր մասնակցում և հորս զարդերից մեկն էր ցանկանում կրել: Սկզբում չէի ուզում տալ, բայց համաձայնեցի, քանի որ խոստացան, որ կգրեն հորս անունը՝ որպես վզնոցի հեղինակ: Մասամբ փոխել տվեցին վզնոցը, իսկ ֆոտոշարքից հետո տեսա, որ ոչ միայն այդ ամսագրում է տեղ գտել այն, այլ նաև «Պռեգոմեշի» կայքէջում: Ամսագրում նշված չէր վզնոցի հեղինակը, իսկ կայքում էլ գրված էր՝ «Վզնոցը, որի վրա երկար ժամանակ աշխատում էիք, կարող եք արդեն պատվիրել»: Ամբողւությամբ՝ vnews.am

դիտվել է 58354 անգամ
Լրահոս
Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու #ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն Շարունակում ենք շարժվել առաջ և ներդնել առավելագույն ջանքերը․ Սպերցյան Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան Մոսկվայի կոշտ արձագանքը․ Փաշինյանը ծանր հանդիպում ունի Պուտինի հետ․ Սուրեն Սուրենյանց (video) Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել «Տակա՛նք, Ռոբերտ Քոչարյանը մտավ ներս, բոլորը ոտքի կանգնեցին, իսկ դու ո՞վ ես»․ Նարե Սոսե (video) Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ-ից․ Ուշակով Արցախցիների նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան է մղվել նրանց սոցիալական վիճակի հարցերը Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» 616 զոհ և գրեթե 2 հազար անհետ կորած Խոփը քարին դեմ առավ «Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում «Փաստ». ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am