Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բանավոր պայմանավորվածությունը դառնում է ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլի հենման կետը. Աշոտյան

Երեկ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային հերթական այցը ամփոփեցին հայտարարությամբ։ Ինչպես եւ կանխազգում էի, Դուշանբեում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջև ոտքի վրա ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը դառնում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի հենման կետը։ Լավ է, որ այն պահպանվում է, եւ սահմանին իրավիճակը հարաբերականորեն հանդարտ է։ Դա անժխտելի է։ Սակայն ինձ խորապես մտահոգում է այն հանգամանքը, որ խաղաղության ամրապնդման ինստիտուցիոնալ մեխանիզմներ ամրագրող Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, կարծես թե, դուրս են մղվում բանակցությունների օրակարգից։ Խնդիրն այն է, որ այդ պարտավորությունները բանավոր չեն, ամրագրված են դիվանագիտական խողովակներով եւ բանակցային գործընթացի շարունակության համար ստեղծված էր իրավական դաշտ ադրբեջանական հնարավոր ագրեսիային դիմագրավելու և բանակցային գործընթացի շուրջ վերահսկելի վստահության միջավայր ստեղծելու նպատակով։ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանին զսպելու և խաղաղություն ամրապնդելու մեխանիզմներ էին, որոնցից հրաժարվելը կնշանակի նաև դասեր չքաղել այդ պատերազմից, ինչպես նաև այդ պատերազմը Ադրբեջանի համար դիվանագիտական առումով թողնել անհետևանք: Պատահական չէր, որ Ադրբեջանը հետևողականորեն փորձում էր շրջանցել դրանց գոյությունը եւ կատարումը։ Այսօր ունենք իրավիճակ, երբ որևէ ինստիտուցիոնալ հիմք չպարունակող, Ալիևի ցանկություններից կախված եւ բանավոր Դուշանբեն դառնում է փխրուն եւ հեղհեղուկ ելման կետ, որին հղում արեց երեկ նաեւ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, ով, ի դեպ, ասաց նաև, որ հայկական կողմի առաջարկով է Ղարաբաղը ժամանակին դուրս մնացել բանակցություններից, այնինչ մեր պատասխանատվության ժամանակահատվածում մենք շարունակել ենք բանակցությունները արդեն ներկա ժառանգած ձևաչափով: Լավ է, որ սահմանին վիճակը հանդարտ է։ Վատ է, որ այդ հանգստությունը ոչ թե կայուն, երկարաժամկետ և ինստիտուցիոնալ է, այլ մեր ընտրություններից հետո բանակցային գործընթացը արհեստականորեն արագացնելու համար նախատեսված թակարդ է հիշեցնում: Մնում է հասկանալ, թե ինչու և որ մակարդակով է հայկական կողմը հրաժարվում մեր զինանոցում եղած այս միջոցներից: Արդյոք դա արվել է վարչապետի, թե ԱԳՆ-ի մակարդակով: Եթե դա դիտավորություն չէ, ապա բանակցությունների համար պատասխանատու անձինք շատ կարճ ժամանակահատվածում պարտավոր են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի օրակարգը վերադարձնել սեղանին: Արմեն ԱՇՈՏՅԱՆ ՀՀԿ փոխնախագահ

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու #ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն Շարունակում ենք շարժվել առաջ և ներդնել առավելագույն ջանքերը․ Սպերցյան Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան Մոսկվայի կոշտ արձագանքը․ Փաշինյանը ծանր հանդիպում ունի Պուտինի հետ․ Սուրեն Սուրենյանց (video) Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել «Տակա՛նք, Ռոբերտ Քոչարյանը մտավ ներս, բոլորը ոտքի կանգնեցին, իսկ դու ո՞վ ես»․ Նարե Սոսե (video) Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ-ից․ Ուշակով Արցախցիների նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան է մղվել նրանց սոցիալական վիճակի հարցերը Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» 616 զոհ և գրեթե 2 հազար անհետ կորած Խոփը քարին դեմ առավ «Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում «Փաստ». ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am