«ՇՊՀ նախկին ռեկտորը փաստաթղթեր է կեղծել». Գագիկ Համբարյան

Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար, տխրահռչակ Սահակ Մինասյանի հանցագործությունների և անօրինականությունների մասին նոր ապացույցներ են ի հայտ գալիս... 2017թ-ի սեպտեմբերի 25-ին իմ facebook-յան էջում հրապարակված ՇՊՀ գրադարանի գրքերի «աղբակույտը» և ռեկտորի կողմից 15 տոննա գիրք ոչնչացնելու տեղեկությունը մեծ աղմուկի պատճառ դարձավ... Ամբողջ հանրապետությունը խոսում էր այդ մասին... Սահակ Մինասյանի այդ չարագործության և բուհին ահռելի ֆինանսական վնաս պատճառելու համար Շիրակի մարզի դատախազությունն ընդամենը քրեական գործ է հարուցել 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական դիրքի չարաշահում... Ու դա այն դեպքում, երբ գրադարանի նախկին և ներկա տնօրենները իրենց բացատրություններում հայտարարել են, որ Սահակ Մինասյանը գրքերը օտարել և դեն է նետել առանց բուհի համապատասխան ստորաբաժանումների որոշումների և լաբորատոր փորձագիտության... Սահակ Մինասյանն ընդամենը բանավոր ցուցում է տվել, իսկ նրա ֆան-ակումբի ոչ պակաս գրքատյաց մանկլավիկները դրանք կյանքի են կոչել... Իմ կողմից 2017թ-ի ապրիլի վերջին արված լուսանկարների վերաբերյալ մի դետեկտիվ պատմություն սկսվեց, երբ իմ ձեռքում հայտնվեց 2017թ-ի հոկտեմբերի 2-4-ը ՇՊՀ-ում աշխատած ԿԳՆ հանձնախմբի (ղեկավար՝ Նորիկ Կարապետյան) հաշվետվությունը, որը, ի դեպ, պարոն Մինասյանը ջանադրաբար թաքցնում էր և ստիպված այն տրամադրեց մեր բարձրացրած աղմուկից հետո... Այդ փաստաթղթի 5-րդ էջում կարդում ենք. «2016թ-ի մայիսին (նախկին ռեկտորի օրոք) մի մեծ քանակության գրականություն հանձնվել է որպես թափոն, որի փաստաթղթային հիմքերը չկան, իսկ մյուս չափաքանակը 6 տոննա կիլոգրամը 30 դրամով հանձնվել է 2017թ-ի սեպտեմբերի 29-ին: Վերջին խմբաքանակի վերաբերյալ նյութերը և գրադարանի տնօրենի բացատրագիրը կցվում է» (տե՛ս լուսանկարը): Այս ամենին շատ արագ արձագանքեց ՇՊՀ նախկին ռեկտոր Վ. Գրիգորյանը, որը հերքեց «սահակամոլների» զրպարտությունները... Չեմ բացահայտի, եթե նշեմ, որ գրադարանի ներկայիս տնօրենի պրիմիտիվ, բայց լկտի սուտը հատուկ ուղղված էր Մինասյանին պաշտպանելուն, որը գրեթե ոչինչ չանելու և ստելու համար «սահակամոլներին» նշանակել է 350 հազար դրամ աշխատավարձ... Այսպես, իր ֆյուրեր Մինասյանին գրքատյացությամբ չզիջող սույն կերպարը ԿԳՆ հանձնախմբին մի կեղծ փաստաթուղթ է ներկայացրել, ըստ որի, իր շատ «ուվաժաեմի» Սահակ Մինասյանը սեպտեմբերի 27-ին ՇՊՀ այցելած ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի գալուց 2 օր անց 6 տոննա գիրք է թափել... Իմ կողմից այս զավեշտալի փաստը բարձրաձայնելուց հետո ՇՊՀ գրադարանի տնօրենուհի կոչվածը և նրա կուռք Մինասյանը կասկածելիորեն լռեցին, որի գաղտնիքը բացահայտվեց մի քանի օր առաջ...Սահակ Մինասյանն իրեն չէր դավաճանել. նա ԿԵՂԾԵԼ էր համապատասխան փաստաթուղթը... Այպես, նախկին ռեկտորը իմ բացահայտումներից հետո հասկանալով, որ հիմարություն է արել, մի փաստաթուղթ է պատրաստել, որի համաձայն, գրադարանի 6 տոննա գիրքը ոչ թե հանձնվել է 2017թ-ի սեպտեմբերի 29-ին, ինչպես նշված է ԿԳՆ Հաշվետվության մեջ, այլ, չզարմանաք, 2017թ-ի հուլիսի 7-ին (տե՛ս լուսանկարը): Ստացվում է, որ 6 տոննա գիրքը որպես թղթի թափոն հանձնելու վերաբերյալ Սահակ Մինասյանը և նրա ֆան-ակումբի ակտիվիստուհի և գրադարանի տնօրեն Թ. Խաչատրյանը, գնումների պատասխանատու Արմեն Ղանդիլյանը տարբեր փաստթղթեր են տրամադրել համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին... Սա ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է... Այն, ինչ ներկայացվեց իմ կողմից՝ բացահայտված պաշտոնեական կեղծիք է... Հետաքրքիր է, Շիրակի մարզի դատախազ Կ. Գարբիելյանը կրկին լռելու՞ է... Ե՞րբ են վերջապես Սահակ Մինասյանը և նրա հանցակիցները, օրինակ, ՇՊՀ գրադարանի տնօրենը, որն իր աշխատանքային ժամերին հաճախ էր այցելում Սահակ Մինասյանին ՀՀԿ գրասենյակում, երբ վերջինս վաղուց ռեկտոր չէր, պատասխան տալու ՇՊՀ-ն սնանկացնելու և բուհին ահռելի վնաս տալու համար... Հավելեմ, որ ԿԳՆ-ին և այլ գերատեսչություններին տրամադրված ԿԵՂԾ փաստաթղթերում մակուլատուրա հանձնված գրքերի վերաբերյալ տեղեկությունները ևս կեղծ են... Այո՛, գրքերը օտարվել են 2017 թ-ին... Բայց ո՛չ հուլիսի 7-ին, ո՛չ էլ սեպտեմբերի 29-ին... Այդ զարհուրելի հանցավոր արարքը տեղի է ունեցել ապրիլի վերջին, հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին... Որպես թափոն ոչնչացվել է ոչ թե 6 տոննա, այլ 15 տոննա գիրք... Ի դեպ, որպեսզի պատկերացնեք Մինասյանի և նրա հանցակից Թ. Խաչատրյանի արարքի հետևանքները, մեկ փաստ բերեմ... Համաձայն ՇՊՀ գրադարանի նախկին տնօրենի հաշվետվության՝ 2015թ-ին ՇՊՀ գրադարանի բալանսում եղել է 138131 անուն գրականություն, իսկ այժմ ՇՊՀ գրադարանում կա 59 281 կտոր գրականություն... Հ.Գ. Հուսանք, Թավշյա հեղափոխությունը ևս կմտնի ՇՊՀ...»:

դիտվել է 474 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն Շարունակում ենք շարժվել առաջ և ներդնել առավելագույն ջանքերը․ Սպերցյան Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան Մոսկվայի կոշտ արձագանքը․ Փաշինյանը ծանր հանդիպում ունի Պուտինի հետ․ Սուրեն Սուրենյանց (video) Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել «Տակա՛նք, Ռոբերտ Քոչարյանը մտավ ներս, բոլորը ոտքի կանգնեցին, իսկ դու ո՞վ ես»․ Նարե Սոսե (video) Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ-ից․ Ուշակով Արցախցիների նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան է մղվել նրանց սոցիալական վիճակի հարցերը Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» 616 զոհ և գրեթե 2 հազար անհետ կորած Խոփը քարին դեմ առավ «Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում «Փաստ». ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am