Փաշինյանը չի կարողանալու հանրությանը ապահովել «հացով», մնում է կերակրել «տեսարաններով». galatv.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չի կարողանում ինքն իրեն լիարժեք իշխանություն զգալ։ Զոռով չէ՝ Նիկոլը չի կարողանում իրեն Հայաստանի բոլոր քաղաքացիների առաջնորդը զգալ։ Վստահ եմ, որ այդպես չի զգալու անգամ առաջիկա ընտրություններում հյուսիսկորեական չափումներով համոզիչ հաղթանակ տանելուց հետո։ Այդպես չի զգալու, անգամ եթե Հայաստանում ապրեին միայն ինքն ու իր ընտանիքը։ Դա խառնվածքի հարց է։ Դա պատասխանատվության զգացումի կամ դրա բացակայության հարց է։ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը պետք են «թշնամիներ»։ Իր ընկալմամբ՝ չկա «թշնամի», չի լինի նաև իր իշխանությունը, որին այդքան ձգտել է։ Այսօր ու երեկ դա ՀՀԿ-ն էր ու իր երեկվա դաշնակիցները, վաղը կլինեն իր այսօրվա դաշնակիցներն ու վաղվա թիմակիցները և այդպես շարունակ։ Վարչապետ Փաշինյանը վաղուց հասկացել է՝ չի կարողանալու մեր հանրությանը ապահովել «հացով», ժանրի անտիկ կանոններով մնում է կերակրել «տեսարաններով»։ Քաղաքականության ու պետական իշխանության մասին իր իմացածը դա է՝ տեսարաններ, զգացմունքներ, հույզեր, մանիպուլյացիա, մի խոսքով, ամեն ինչ, բացի այն ամենից, որտեղ կա միտք, որտեղ կա ռացիոնալիզմ, որտեղ կա պատասխանավություն։ Այսօր, արձակուրդ մեկնած վարչապետի «չիմացությամբ» կայծակնային արագությամբ երկու լուր տարածվեց՝ Սուրբ Աթոռում ՀՀ-ի դեսպան Միքայել Մինասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ նրա հոր՝ առողջապահական գործի փորձառու կազմակերպիչ, պրոֆեսոր Արա Մինասյանին առաջադրվել է մեղադրանք, հայտարարվել է հետախուզում, կայացվել է կալանավորման միջնորդությամբ դատարան դիմելու որոշում։ Մնում է այս երկու լուրերը դնել մի փաթեթում, ավելացնել ավանդական դըմփ-դըմփ-հու-ն ու հերթական, արդեն՝ նախընտրական վառ տեսարանը պատրաստ է հանրային մատուցման։ Կասկածու՞մ եք, որ վարչապետ Փաշինյանը այս ամենից տեղյակ չէ։ Չէ՞, որ նա արձակուրդում է։ Տեսարաններից դուրս, սակայն, իրականությունն է, իրական կյանքն է՝ իր համառ, բնական ու օրինաչափ ընթացքով, որտեղ պետական իշխանությունից հանրության սպասելիքը պատասխանատվությունն է, գործն ու արդյունքն են։ Որքա՞ն անմեղսունակ, որքա՞ն անպատասխանատու կարող է գտնվել իշխանությունը, որ չհասկանա, որ առանց շնորհակալություն հայտնելու ՀՀ-ի անկախության պատմության ամենաարդյունավետ դեսպաններից մեկին աշխատանքից ազատելը, ինչի հիմնավորումը անգամ անհրաժեշտություն չունի, չի կարող ստվերել կամ չեղարկել արտաքին քաղաքականության ճակատում թափ հավաքող կատարյալ ձախողումների մահաբեր ձնագնդին, ինչն, էլի քաղաքականության ու կյանքի բնական օրենքներով, մի օր իր ողջ հասակով ու պերճանքով դեմ առ դեմ կանգնելու է այդ նույն իշխանությանը և հաշիվ է պահանջելու։ Հաշիվ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ո՛չ վճարելու հնարավորություն է ունենալու ու ո՛չ էլ քաջություն՝ ստանձնելու պատասխանատվություն, էլի փորձելով փախչել իրականությունից, բայց արդեն առանց տեսարանների, որովհետև արտաքին աշխարհին այդ տեսարանները բան չեն ասելու։ Պրոֆեսոր Արա Մինասյանին, առողջապահական գործի վաստակավոր կազմակերպչին, ևս կարելի է առանց շնորհակալություն հայտնելու ազատել աշխատանքից, մեղադրանք առաջադրել, հետախուզում հայտարարել, կալանավորել, անգամ հին աշխարհի օրենքներով օստրակիզմի ենթարկել, բայց այդ ամենից դուրս էլի իրականությունն է, որտեղ առողջապահական համակարգում կատարյալ քաոս է, բարձիթողի իրավիճակ, որտեղ մի ողջ համակարգ, իր հարյուրավոր երախտավորներով, հազարավոր սպասավորներով ու հարյուրհազարավոր սպառողներով, «գրավադրված» են իր արարքներով ու վարքագծով ֆոնվիզինյան անմեղսունակի կատարյալ կերպարը հիշեցնող նախարարացուի հիվանդագին մտասևեռումներին։ Վերջում, պարոնա՛յք, տեսարաններ կազմակերպեք, որքան ուզում եք։ Արեք այն, ինչ ուզում եք։ Չմոռանաք ամեն մի տեսարանը համեմել ավանդական դըմփ-դըմփ-հուի հետ։ Բայց նաև իմացեք, քանի որ դուք իմացության պակաս ունեք, որ իսլանդացիների նախահայր վիկինգների մոտ այդ վանկարկությունը առաջացել է պայթող հրաբուխների արձակած ձայներից ունեցած բնական վախից՝ վիկինգների նախնիները այդ կերպ փորձում էին կոտրել սեփական անհատական ու խմբակային վախը։ Դուք վիկինգների նման շարունակեք դըմփ-դըմփ-հու-ն, բայց նրանց նման մի՛ վախեցեք հրաբխի ձայներից, ձեզ զգացեք լիարժեք իշխանություն, միայն թե «տեսարաններից» դուրս տեսեք իրականությունը, քանի որ անշեղորեն, բացվող ամեն օրվա հետ դուք դրան ավելի ու ավելի եք առերեսվելու։ Հ․Գ․ Հետաքրքիր է, հանրապետական ու ոչ այդքան հանրապետական որոշ գործընկերներ, արդեն հասցրե՞լ են պատերի տակ ապրիլյան իշխանափոխության նոր «կազմակերպիչներ» ու «դավադիրներ» նշանակել, որ ֆեյսբուքյան ասեկոսեներից սարսափող իշխանությունը հիմա էլ իր ողջ ուժերով հարձակման անցնի ու նոր զոհին հոշոտի։ Սամվել Ֆարմանյան galatv.am

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու #ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն Շարունակում ենք շարժվել առաջ և ներդնել առավելագույն ջանքերը․ Սպերցյան Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան Մոսկվայի կոշտ արձագանքը․ Փաշինյանը ծանր հանդիպում ունի Պուտինի հետ․ Սուրեն Սուրենյանց (video) Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել «Տակա՛նք, Ռոբերտ Քոչարյանը մտավ ներս, բոլորը ոտքի կանգնեցին, իսկ դու ո՞վ ես»․ Նարե Սոսե (video) Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ-ից․ Ուշակով Արցախցիների նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան է մղվել նրանց սոցիալական վիճակի հարցերը Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» 616 զոհ և գրեթե 2 հազար անհետ կորած Խոփը քարին դեմ առավ «Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում «Փաստ». ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am