«Ամաչում էի Յուրայի աչքերին նայել դրանից հետո, չէ՞ որ խոստացել էի…». Արմեն Դարբինյան

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ծանր է գիտակցել, որ Յուրի Վարդանյանը այլևս չկա… Յուրան իմ սերնդի համար երևի թե առաջին հայորդին էր, որը մարմնավորեց և ցույց տվեց անհնարինին հասնելու Արվեստը… Ի դեպ, ԼՂՀ հետագա անկախացումը և Հայի ազատագրումն այդ նույն շարքից էր… Խոնարհյալ Շնորհակալություն քեզ, Յուրա՝ Հայի այդ Հսկա Ոգին աշխարհին ներկայացնելու և մեզ արթնացնելու համար,,,, 1998-ին ինձ՝ ՀՀ Վարչապետի պաշտոնում նշանակումով շատ էր ոգևորվել, անմիջապես զանգահարեց և եկավ Հայաստան՝ իր անվերապահ նվիրումը երկիր կառուցելու գործին հաստատելով: Ես առաջարկեցի նրան գլխավորել մեր Օլիմպիական Կոմիտեն… ազնիվ երեխայի պես ուրախացել էր, ծրագրեր էր կազմում հայկական սպորտը վերակենդանացնելու, գրեթե համոզված էի որ այդպես էլ կլինի… Սակայն վերին իշխանությունում իմ այդ առաջարկը պաշտպանեց միայն Վազգենը, նախագահ Քոչարյանը կտրականապես դեմ էր՝ «երբ մենք ազատագրական պայքար էինք վարում ինքը ամերիկաներում էր» հիմնավորմամբ… ես ու Վազգենը չկարողացանք նրան համոզել… ամաչում էի Յուրայի աչքերին նայել դրանից հետո, չէ՞ որ խոստացել էի… Յուրան դառնացավ, ետ գնաց Նահանգներ, իր այդ դառնությունը դրսևորեց ռեժիմի դեմ ցույցեր կազմակերպելով, հայ համայնքի բողոքը գլխավորելով… Սերժ Սարգսյանի կողմից իշխանության գալուց հետո Յուրային արված բոլոր առաջարկությունները (ներառյալ վերջինը՝ Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու) ընդամենը անհաջող փորձեր էին՝ 98-ի այդ տխմար անհարթությունը հարթելու… Յուրի Վարդանյանի փառահեղ և միևնույն ժամանակ ողբերգական ճակատագիրը միշտ պիտի աչքներիս առաջ ունենանք և շատ նրբանկատ լինենք՝ չկոտրելու համար մեր արժանի հայրենակիցների՝ երկրին և պետությանը ծառայելու արդար մղումները… Խոնարհյալ Ներողութուն եմ խնդրում քեզանից, Յուրա ջան՝ որպես պետական պաշտոնյա քո արդար մղումը չառարկայացնելու և որպես հասարակության անդամ՝ քո նկատմամբ վայրի հարձակումները չկանխելու համար… Հանգչիր Խաղաղությամբ, Մեծ Հայ…»:

դիտվել է 420 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն Շարունակում ենք շարժվել առաջ և ներդնել առավելագույն ջանքերը․ Սպերցյան Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան Մոսկվայի կոշտ արձագանքը․ Փաշինյանը ծանր հանդիպում ունի Պուտինի հետ․ Սուրեն Սուրենյանց (video) Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել «Տակա՛նք, Ռոբերտ Քոչարյանը մտավ ներս, բոլորը ոտքի կանգնեցին, իսկ դու ո՞վ ես»․ Նարե Սոսե (video) Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ-ից․ Ուշակով Արցախցիների նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան է մղվել նրանց սոցիալական վիճակի հարցերը Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» 616 զոհ և գրեթե 2 հազար անհետ կորած Խոփը քարին դեմ առավ «Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում «Փաստ». ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am