Նախընտրական տոնավաճառ

«Փաստ» թերթը գրում է. «Նախընտրական քարոզարշավին սովորաբար նախորդում է նախընտրական վերադասավորումների փուլը՝ ճամբարափոխություններ՝ խիստ ռոմանտիկ հիմնավորումներով, նոր կուսակցությունների ստեղծում՝ բնականաբար ազգն ու պետությունը փրկելու առաքելությամբ, ցուցակների կազմման շուրջ իսկական տոնավաճառ: Սա: Ի վերջո, հեղափոխությունը հո չի կարող մի քանի ամսում արմատախիլ անել այն, ինչի հիմքերը տարիներ շարունակ ամրապնդվել էին քաղաքական դաշտում: Հատկապես, երբ որեւէ գործուն քայլ այս ուղղությամբ չի արվում, օրինակ, կուսակցությունների մասին նոր օրենք չի գրվում ու չի դրվում քվեարկության, ինչպես որ խոստացվել էր: Գործուն քայլերի բացակայության պայմաններում էլ իրավիճակը սկսում է ինքնակազմակերպվել նախկինի իներցիայով: Բնականաբար փոխվել են դեմքերը, ճամբարից ճամբար անցնելուց հնչող հիմնավորումներում հաճախակիացել են «հեղափոխություն», «հանուն հեղափոխության», «հեղափոխական թիմ» ձեւակերպումները, բայց էությունը մնացել է նույնը: Հատկապես վերջին օրերի իրադարձությունները, երբ խոստումնալից թվացող երիտասարդ քաղգործիչները ընտրությունների նախաշեմին հանկարծակի որոշեցին փոխել իրենց կուսակցական կրծքանշանները՝ որոշում կայացնելով հօգուտ «նաղդ» եւ հաղթող տարբերակի, ցույց է տալիս, որ հեղափոխությունն իսկապես խորքային անելիքներ ունի, եթե, իհարկե, ցանկանում է ամբողջականանալ որպես հեղափոխություն, ոչ թե մնալ որպես սոսկ իշխանափոխություն: Հեղափոխության հիմնական անելիքը դեժավյուի էֆեկտը բացառելն է, որպեսզի չստացվի, որ փոխել ենք դեմքերին, փոխել ենք այդ դեմքերի «կռուտիտների» բովանդակությունը, բայց պրոցեսի էությունը նույնն ենք թողել: Իսկ այդ անելիքը կյանքի է կոչվում ոչ թե խրոխտ ու կոշտ ելույթներով, ոչ թե հեղափոխության բերած դրական էներգիայով, այլ կոնկրետ, շատ կոնկրետ քայլերով: Թե՛ կուսակցությունների մասին նոր օրենքի բացակայությունը, թե՛ իշխող կուսակցության ցուցակագրման ափալ–թափալ մթնոլորտը եւ սահուն անցումը իշխողից իշխանության կուսակցության կարգավիճակի հուշում են, որ առնվազն այս փուլում մենք շարժվելու ենք անցյալի իներցիայով ու ունենալու ենք նախընտրական նույն տոնավաճառը, որն ունեցել ենք նախկինում»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 56 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն Շարունակում ենք շարժվել առաջ և ներդնել առավելագույն ջանքերը․ Սպերցյան Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան Մոսկվայի կոշտ արձագանքը․ Փաշինյանը ծանր հանդիպում ունի Պուտինի հետ․ Սուրեն Սուրենյանց (video) Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել «Տակա՛նք, Ռոբերտ Քոչարյանը մտավ ներս, բոլորը ոտքի կանգնեցին, իսկ դու ո՞վ ես»․ Նարե Սոսե (video) Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ-ից․ Ուշակով Արցախցիների նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան է մղվել նրանց սոցիալական վիճակի հարցերը Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» 616 զոհ և գրեթե 2 հազար անհետ կորած Խոփը քարին դեմ առավ «Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում «Փաստ». ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am