Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Վարդանյանների ընտանիքին ու հարազատներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից, ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մեծ ցավով տեղեկացա լեգենդար մարզիկ, ծանրամարտի ԽՍՀՄ, Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն, հասարակական և պետական գործիչ Յուրի Վարդանյանի մահվան մասին:
Յուրի Վարդանյանի նվաճած սպորտային բարձունքները հիացմունքի և ոգեշնչման աղբյուր են եղել համայն հայության համար: Նրա օրինակին հետևելով` բազմաթիվ հայ եիտասարդներ մեծ սպորտին նվիրվելու որոշում են կայացրել: Երջանիկ եմ, որ Յուրիին անձամբ ճանաչելու և նրա հետ սերտորեն համագործակցելու հնարավորություն եմ ունեցել:
Կորստի այս ծանր պահին խորին ցավակցություն եմ հայտնում Յուրի Վարդանյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, մարզական մեծ ընտանիքի բոլոր ներկայացուցիչներին և նրա բազմահազար երկրպագուներին»:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը