Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովի ազատմանը: Հարցին, թե Հայաստանը կարողացե՞լ է պահպանել նոր գլխավոր քարտուղար առաջադրելու իրավունքը, Մնացականյանը պատասխանեց, որ օրակարգային քննարկվող հարցը դա է: Ինչպես ասաց` Հայաստանում բավարար ռեսուրս ունենք, կարող ենք թեկնածու ունենալ, որը կկարողանա իրականացնել այդ գործառույթները։ Նախարարի պաշտոնակատարը չմանրամասնեց, թե ովքեր են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հնարավոր թեկնածուները՝ նշելով, որ չի ցանկանում առաջ ընկնել գործընթացներից:
«Հաշվի առեք, որ մենք խոսում ենք մի գործընթացի մասին, երբ մեկ տարուց ավելի է մնում այս ամենին, և մենք վստահ ենք, որ կարող ենք այդ գործառույթն իրականացնել: Եթե որոշենք առաջադրել, ապա մենք բավարար ռեսուրս ունենք մեզ մոտ, որ կարող թեկնածու ունենանք»,- ասաց նա:
Խաչատուրովի լիազորությունների դադարեցման հարցով, Մնացականյանի խոսքով, նախաձեռնողը Հայաստանն էր:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը