Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» ֆիլմի նկարահանումը, Յուրի Վարդանյանի կերպարը, դեմքը, մկանուտ գեղեցիկ թևերը, ամբողջ մարմինը, որ երևում էր մրցումների ժամանակ, ինձ համար ասոցացվում էր Սասունցի Դավթի կերպարի հետ: Երևակայությանս մեջ Դավիթը Յուրիի արտաքինով պիտի լիներ` այդքան գեղեցիկ, մկանուտ ու բարի ժպիտով: Հետո ֆիլմը նկարահանվեց, ուրախացա, որ հենց ինքն էլ մարմնավորել է կերպարը: Ափսոս, որ նախկինները նրան ներքաշեցին քաղաքականության մեջ, ու նոր սերունդը նրան որպես չհաջողված նախարար կամ դեսպան ճանաչեց:
Յուրին ինձ համար հերոս էր, հայկական ծանրամարտի ասպետը: Երբ դարձավ նախարար, աշխատեցի իրեն չնկատելու տալ, որ պատանեկությանս տարիների դյուցազնի կերպարը չխամրի հիշողությանս մեջ: Նա մի ողջ ժողովրդի հպարտության պահեր է պարգևել: Այն տարիներին եղել է շատերի կուռքը: Թող Աստծո լույսերի մեջ լինի»:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը