Հարկային վարչարարությունը Հայաստանում նախատեսվում է մեղմացնել:
ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ընթացքում այս մասին հայտնեց ՊԵԿ նախագահի պաշտոնակատար Դավիթ Անանյանը: Անանյանը ներկայացրեց, թե ինչպիսի գործառույթներ պետք է իրականացնեն հարկային և մաքսային վարչարարության իրականացման առումով: «Հարկային վարչարարությունը մեղմացնելու ենք: Հարկային վարչարարության կատարելագործման հիմնական ուղղություններից է լինելու հարկ վճարողի սպասարկման որակի բարձրացումը: Լինելու է ավտոմատացված համակարգերի կիրառում, հսկողական գործառույթների իրականացում »,-ասաց Անանյանը:
Նա նշեց, որ հսկողական գործառույթների իրականացման ժամանակ պետք է ստուգումները տարանջատվեն ուսումնասիրություններից, և որ ստուգումների շրջանակը պետք է գնալով նեղացնեն և ռիսկերի հիման վրա չափանիշները վերանայեն:
Նրա խոսքով՝ բավականին խորքային աշխատանք է կատարվել ստվերի կրճատման առումով, բայց այդ աշխատանքը, ըստ նրա՝ հաշվարկելի չէ, որովհետև ստվերի դեմ պայքարն այսօր իրականացնում են միկրոմակարդակում:
ՊԵԿ պաշտոնակատարի խոսքով՝ նախ պետք է կառույցն ինքնամաքրվի ներսից. «Մենք նախ ինքներս ենք մաքրվելու: Արմատական փոփոխություններ ենք կատարելու: Մեր այն ընկերները, ովքեր 20 տարուց ավելի աշխատել են և արդեն նոր աշխատանք ստեղծելու և իրենց փորձը փոխանցելու կարողություն չունեն, իրենց պետք է առոք-փառոք ուղարկենք տուն: Իսկ մարդիկ, ովքեր 10 տարվա աշխատանքային փորձ ունեն և այդ փորձը փոխանցելու ունակություն, ապա նրանց կպահենք»։
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը