Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ՀՀ ոստիկանության վեցերորդ վարչության մի խումբ դիմակավորված աշխատակիցներ որոշակի գործողություններ են իրականացնում: Այս տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Ըստ մամուլի հրապարակումների՝ ոստիկանները խուզարկություն են իրականացնում քրեական հեղինակություն համարվող մի շարք անձանց բնակարաններում, խոսվում է նաև հայտնաբերված զենք-զինամթերքի մասին:
Աշոտ Ահարոնյանը մեզ հետ զրույցում միայն նշեց, որ ոստիկանների գործունեությունն իրականացվում է հարուցված հատուկ քրեական գործի շրջանակներում, այլ մանրամասներ չհաղորդելով:
Խուզարկությունների հիմնական պատճառը կապվում է այս տարվա հոկտեմբերի 11-ին Վանաձոր քաղաքում աղմկահարույց կրակոցների փաստի հետ, երբ հոգեհանգստի մասնակիցներից 3 հոգի «Նավակ» ռեստորանային համալիրի մոտից հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։
Նշենք, որ նույն ժամանակահատվածում ոստիկանությունը Վանաձորում հայտնաբերել էր նաև այրված ավտոմեքենա և տեղեկություններ կան, որ հրկիզված ավտոմեքենան կապ ունի կրակոցների հետ:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը