Իրականում ուղղաթիռով «այց» Արթիկ եղել է, սակայն դրա «ուղեւորը» առաջին տիկին Աննա Հակոբյանը չէ: Ըստ արթիկցիների՝ Աննա Հակոբյանի այցից հետո նույն ջերմոց է այցելել նաեւ ՀՀ նախկին վարչապետ, ԵԱՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը եւ համադրելով փաստերը, ենթադրվում է, որ 105 կմ տարածությունը ուղղաթիռով հաղթահարող անձը հենց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն է:
armtimes.com-ի հետ զրույցում Green food ՍՊԸ-ի ջերմոցների տնօրեն Անդրանիկ Իգնատոսյանը հերքեց մամուլում հրապարակված այն տեղեկությունը, թե Հակոբյանը Արթիկ է այցելել ուղղաթիռով: «Ես պաշտոնապես հերքում եմ, Աննա Հակոբյանը մեզ մոտ եկել է ծառայողական մեքենայով»,- ասաց տնօրենը: Հարցին, թե ճի՞շտ են այն տեղեկությունները, որ ուղղաթիռով Արթիկ այցելել է Տիգրան Սարգսյանը, Իգնատոսյանը պատասխանեց. «Մասնավոր ուղղաթիռ է եւ չեմ կարող ձեզ ինֆորմացիա տալ, թե ով է եղել մեջը, ոչ պաշտոնական հանդիպում է եղել, եւ հյուրեր ենք ունեցել, դա ոչ մեկին չի վերաբերվում: Դա եղել է Աննա Հակոբյանի այցից հետո»,- եզրափակեց Green food ՍՊԸ-ի ջերմոցների տնօրենը:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը