« 2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների հանդեպ համաներումը արտառոց չէ, նմանօրինակ համաներում է կիրառվել է նաեւ «Մարտի մեկի» գործով մեղադրյալների հանդեպ: 1996թ. իշխանափոխությունից հետո եւս բանտերից ազատում եղավ: Այսինքն, սա նորություն չէ»,- լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
Ինչ վերաբերում է ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների հարազատների՝ համաներման առնչությամբ դժգոհություններին, Արտակ Զեյնալյանն ընդգծեց. «Փորձել ենք հավասարակշռությունը պահպանել: Նախատեսել ենք նաեւ զոհվածների իրավահաջորդների, պատանդառվածների եւ ֆիզիկական վնաս կրածների իրավունքների պաշտպանություն: Եթե նրանք առարկեն, այս համաներումը չի կիրառվի: Նրանց իրավունքները չենք կարող անտեսել»,-ասաց նա:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը