«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է կեղծ (fake) հեղափոխությունը եւ Նիկոլ Փաշինյանի կեղծ (fake) պաշտոնավարումը

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է կեղծ (fake) հեղափոխությունը եւ Նիկոլ Փաշինյանի կեղծ (fake) պաշտոնավարումը: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Հայտարարությունում ասվում է. «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, մասնավորապես վերլուծելով 2016 թվականի քառօրյա պատերազմից սկսած մինչ օրս Հայաստանի Հանրապետությունում ընթացող քաղաքական իրադարձությունները, կատարել է եզրահանգում հետեւյալի մասին. 2018  թվականի ապրիլ ամսից սկիզբ առած քաղաքական իրադարձությունները նախապես կազմակերպված գործողություններ էին, որի համահեղինակներն են Սերժ Սարգսյանը եւ նրա փեսա Միքայել Մինասյանը: 2018 թվականի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելու հիմնավորման մեջ նշելով. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի` Հայաստանի վարչապետի պաշտոնը։  Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը»` սկիզբ դրվեց ավտորիտար իշխանության գործնական փոխանցումը Սերժ Սարգսյանի ժառանգորդ Միքայել Մինասյանին եւ Արցախապատկան տարածքների հանձնման պարտականության չեղարկումը Սերժ Սարգսյանի կողմից (փոխանցելով հող հանձնելու աշխարաքաղաքական օրակարգը ապագա իշխանությանը): Նախապես ծրագրված իշխանափոխությունն անհրաժեշտ էր իրականացնել միայն «Մերժիր Սերժին» կարգախոսով, որպեսզի հնարավոր լիներ ազատել Սերժ Սարգսյանին նրա կողմից ստանձնած հանցավոր պարտականությունից` Արցախապատկան հողերը հանձնելուց, եւ միեւնույն ժամանակ` պահել ավտորիտար համակարգը նրա ժառանգորդի համար: Միքայել Մինասյանին իշխանության փոխանցման ծրագրի իրականացման իրավական հիմքը դրվել էր 2015 թվականին` այսպես կոչված սահմանադրական բարեփոխումներով: Սերժ Սարգսյանը «բարեհաջող» իրականացնելով այդ սահմանադրական բարեփոխումները` Հայաստանի Հանրապետության նախագահական կառավարումը դարձնելով պառլամենտական` վերացրեց ուղղակի ընտրությունների միջոցով Հայաստանի Հանրապետության նախագահ ձեւավորելու ինստիտուտը (գործադիր իշխանության ձեւավորման գլխավոր ինստիտուտը): Նախագահական կառավարման ինստիտուտը բավականին փոքր հնարավորություն էր թողնում Միքայել Մինասյանին` ժառանգորդ դառնալու համար: Ավտորիտարիզմի եւ Սերժ Սարգսյանի մերձավորների վերարտադրությունը Սերժ Սարգսյանի նախագահական ժամկետն ավարտվելու շեմին իրականացնելու նախագծի համար գլխավոր շահառուն` Միքայել Մինասյանը, դեռ տարիներ առաջ ստեղծել էր եւ հովանավորել էր բազմաթիվ լրատվական ընկերություններ, կուսակցություններ եւ քաղաքացիական շարժումներ: Նրա կողմից ստեղծված բոլոր այս միավորները սպասարկել են Նիկոլ Փաշինյանին եւ «Մերժիր Սերժին» նախագիծը: Սերժ Սարգսյանը` թե՛ հրապարակավ, թե՛ փակ բանակցությունների ընթացքում, թե՛ մինչեւ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելը (2008 թվական) եւ թե՛ դրանից հետո մշտապես պատրաստակամություն է հայտնել Արցախապատկան տարածքները հանձնելու վերաբերյալ (պատրաստ է եղել ստորագրել փաստաթղթի տակ): Բարեբախտաբար, անկախ իրենից, այդպիսի փաստաթուղթ չի ստորագրվել: Սակայն ստանձնած հանցավոր պարտականությունը շարունակել է ուժի մեջ մնալ: Սերժ Սարգսյանը 2011 թվականին Կազանում պատրաստ է եղել ստորագրել Արցախապատկան հողերը հանձնելու փաստաթղթի տակ, իսկ 2016-ին, դիտավորյալ անպաշտպան թողնելով մեր սահմանը, ծրագրել էր այդ կերպ կատարել ստանձնած պարտականությունը` հողերի հանձնումը: 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո գիտակցելով, որ հնարավոր չէ հանձնել Արցախապատկան հողերը նույնիսկ անսպասելի հարձակման եւ պատերազմի միջոցով, նա փորձում է հնարավորինս հետաձգել իր կողմից ստանձնած հանցավոր պարտականության կատարումը` օգտվում է «Սասնա Ծռեր» ապստամբությունից: Նախագծում է բաց ձեռքերի իշխանափոխություն, որով պետք է լուծեր իր առջեւ ծառացած երկու խնդիր` խուսափել ստանձնած պարտականությունից եւ իշխանությունը սահուն փոխանցել իր փեսա Միքայել Մինասյանին: Բաց ձեռքերի իշխանափոխության առաջին փորձը տեղի է ունենում 2016 թվականի հուլիսին` «Սասնա Ծռեր» ապստամբության օրերին: Այդ օրերին Նիկոլ Փաշինյանին, ի թիվս Վալերի Օսիպյանի եւ Արթուր Վանեցյանի, գործուղում են ՊՊԾ գունդ: Խորենացի փողոցում Նիկոլ Փաշինյանի համար կազմակերպում են հարթակ եւ տեղադրում բարձրախոսներ, գործուղում են Խորենացի փողոց նաեւ տիկին Արսինե Խանջյանին: Այդ ժամանակ պետք է տեղի ունենար իշխանափոխությունը, սակայն այդ փորձը հաջողություն չի ունենում` եւ՛ «Սասնա Ծռերը», եւ՛ ժողովուրդը չեն ընդունում Նիկոլ Փաշինյանին:«Սասնա Ծռեր» ապստամբությունը չի հասնում իր բուն նպատակին, միայն կասեցվում է` հետաձգում է Սերժ Սարգսյանի ստանձնած հանցավոր պարտավորության ժամկետը: «Սասնա Ծռեր» ապստամբությունը ճնշելուց անմիջապես հետո 2016  թվականի օգոստոսի 1-ին Սերժ Սարգսյանն իշխանական ամբողջ համակարգի առաջ հայտարարում է «առաջիկա ամիսներին ազգային համաձայնության իշխանություն» ձեւավորելու մասին: Սակայն այն մնում է միայն հայտարարություն, դրա փոխարեն համաձայնություն է ձեռք բերվում Կարեն Կարապետյանի, Սամվել Կարապետյանի եւ Ռուբեն Վարդանյանի հետ եւ լուծում է տրվում այդ ժամանակատվածում վարչապետ Հովիկ Աբրահամյանից ազատվելու հարցին: Հանցավոր պարտականության կատարման ուղղությամբ նույնպես ձեռք են բերվում պայմանավորվածություններ, Սերժ Սարգսյանին տրվում է ժամկետ` ձեւավորել նոր խորհրդարան եւ ստանձնել վարչապետի լիազորություններ (հող հանձնելու ստանձնած պարտականության կատարումից հետո իշխանությունը փոխոնցել Կարեն Կարապետյանին): 2016 թվականի աշնանը Բաղրամյանը 26-ը նախաձեռնում է Նիկոլ Փաշինյանի համար քաղաքական հենարան ստեղծելու հիմք: Փորձ է կատարվում միավորելու տարբեր, նույնիսկ միմյանց հետ կապ չունեցող, բայց Միքայել Մինասյանի հետ կապ հաստատած քաղաքական ուժերի: Այդ փորձի արդյունքում ձեւավորվում է «Ելք» դաշինքը: 2017 թվականի համատարած ընտրակաշառքների միջոցով  խորհրդարանական ընտրությունների արդյունքները «Ելք» դաշինքը չի բողոքարկում: Գործնական չեն բողոքում նաեւ այդ ընտրություններում որպես դիտորդներ մասնակցություն ցուցաբերած Արսինե Խանջյանը եւ Սերժ Թանկյանը: 2017 թվականի կեսերից շրջանառության մեջ է դրվում 2018 թվականի ապրիլի 7-ից մինչեւ  ապրիլի 17-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում անիշխանության` ժողովրդի արդար բողոքը ճնշելու հրաման տալու անհնարինության թեզը: Այս օրերով գայթակղում են ավտորիտար իշխանությունը ներկայացնող մի քանի խմբերի, այս խմբերն էլ են իրենց մասնակցությունն ունենում «Մերժիր Սերժին» նախագծին` հավատալով, որ այդ կերպ կարող են հեռացնել Սերժ Սարգսյանին, չգիտակցելով սակայն, որ այդ կերպ Սերժ Սարգսյանն է հեռացնում իրենց: Ավտորիտար համակարգը չէր կանխատեսել, որ 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը, ազատելով իրեն իր ղեկավարման ընթացքում հող հանձնելու հանցավոր պարտականությունից հրաժարականի միջոցով, չէր կարող թողնել իշխանությունն անտեր կամ այն փոխանցել Կարեն Կարապետյանին: «Ելք» դաշինքից փողոց գործուղվելու միջոցով իշխանափոխության թույլտվություն ու հանձնառություն ունենում են միայն Նիկոլ Փաշինյանը եւ նրա միավորը: Դաշինքի երկու այլ միավորների դերը այդ պահին պետք է լիներ հրապարակավ հակառակվելը Նիկոլ Փաշինյանին: Նախագիծը բարեհաջող իրականացնելու համար ստեղծել էին այնպիսի իրավիճակ, որ բոլորը` եւ՛ ազգային,  եւ՛ միջազգային հանրությունը, եւ՛ իշխող ավտորիտար քաղաքական վերնախավը, եւ՛ վերնախավում միմյանց նկատմամբ թշնամական վերաբերմունք ունեցող խմբերը հավատային եւ սպասարկեին այդ կեղծ օրակարգը` Նիկոլ Փաշինյանի կողմից խոստացված իշխանափոխությունը քայլ արա «Մերժիր Սերժին» կարգախոսով: Սերժ Սարգսյանը, հմուտ տիրապետելով խորհրդային ավտորիտարիզմի անցումային շրջանի գործիքներին` իշխող Կոմունիստական կուսակցության տապալման միջոցով այն վերափոխելը ՀՀՇ-ի, Հայաստանի Հանրապետությունում ավտորիտարիզմի արդիականացումը եւ նրա կառավարման վերնախավը ներկայացնող անձանց փոխարինումը նոր կուսակցական միավորումներով իրականացնում է քառորդդարյա ավտորիտարիզմը սպասարկող ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ՕԵԿ կուսակցությունները տապալելու միջոցով` դուրս մղելով (չեզոքացնելով) նրանց իշխող քաղաքական համակարգից, տեղը ներդնելով նորացված տարբերակ` անփորձ երիտասարդների, շոու բիզնեսի, ոստիկանական եւ ԿԳԲ-ական փորձառու անձանց այլ քաղաքական անվամբ: Արդի Հայկական պետականության քաղաքական անկախության եւ նրա տարածքային ամբողջականության դեմ իրականացվող ծրագրի շարունակականությունն ապահովելու եւ Սերժ Սարգսյանի ու Միքայել Մինասյանի նպատակը (իշխանությունը պահել իրենց ձեռքերում) իրագործելու համար այս պահին ընտրված ժամանակավոր փոխանորդի` ի դեմս Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ կուսակցության միջոցով նախատեսված է ապահովել անցումը հետխորհրդային ավտորիտարիզմից դեպի արդիական ավտորիտարիզմ եւ իրականացնել ավտորիտար քաղաքական իշխանության կերպարի փոփոխություն (ռեբրենդինգ): Այս կեղծ (fake) հեղափոխությունը` «Մերժիր Սերժին» կարգախոսով, արդի Հայկական պետականությունում գործող ավտորիտարիզմի արդիականացման փորձ է: Այն կրկին հնարավոր է հետաձգվեր կամ ընդհանրապես տեղի չունենար, եթե չլիներ ամենագլխավոր դրդիչ պատճառը` Արցախապատկան հողերի հանձնման վերաբերյալ Սերժ Սարգսյանի հանցավոր պայմանավորվածությունը: Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզի հայտարարությունըԱրցախյան հարցի կարգավորմանմասինբացահայտում է առկախնդրիվերաբերյալ Սերժ Սարգսյանի կողմից հող հանձնելու մտադրությունը եւ պայմանավորվածությունները: Դեսպանն օգտագործում է «օկուպացված տարածքների» հանձնում եզրույթը, որը կրկնում է Սերժ Սարգսյանի մտադրությունը, եւ ըստ էության, վկայություն է նրա հետ ձախողված պայմանավորվածությունների մասին: ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստան պաշտոնական այցի ընթացքում հայտարարեց. «Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի ընտրությունից հետո կունենա բավական ուժեղ դիրքեր՝ Արցախյան բարդ եւ դժվարություններ ունեցող խնդրում առաջնորդություն անելու համար» (խորհրդարանական ընտրություններից հետո ազատագրված տարածքների հանձնման, տարածաշրջանում նոր քաղաքական քարտեզի գծագրման եւ նոր զինված ուժերի ներկայության մասին դիրքորոշում): ԱՄՆ նախագահի խորհրդական Ռուդոլֆո Ջուլիանին Հայաստանում ոչ պաշտոնական այցի ընթացքում հայտարարեց. «Ես զարմացած էի, որ դա բնութագրվում էր որպես հեղափոխություն: Սա վարչակազմի խաղաղ փոփոխություն էր, սա ներքին հարց է: Հուսով եմ՝ սա օրինական փոփոխություն է»: 2018 թվականի դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը օլիգարխիկ (ռեյտինգային) ընտրակարգով կրկին փորձ է երկարաձգելու ավտորիտարիզմի կյանքը:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
«Գաստրոլների» դուրս եկած ՔՊ-ականները ո՞ր մարզից են գոհ, ո՞ր մարզից՝ դժգոհ. «Հրապարակ» Քավության նոխազ․ Փաշինյանն աննկարագրելի «մանթրաշի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ում կամուկացի մեջ են. «Հրապարակ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ» Ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց Շուտով էկրաններ կբարձրանա քրիստոնեության ընդունման մասին պատմող ֆիլմը. «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանությունը թերթերից խլում է վերջին շունչը. նախագիծն ընդունվեց. «Ժողովուրդ» Բնակարան, մեքենա, բաժնեմաս. ինչ է հայտարարագրել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը Առաջին անգամ, կարծես, Նիկոլին չի հաջողվում ապուշացնել մի ամբողջ ազգի. Միհրան Հակոբյան Նիկոլական իշխանության կողմից կասկածը հեռացնելու ձևը Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը․ իրանագետ Մերձավոր Արևելքում պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից. Գուտերեշ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը, մենք ձայն չենք տա որևէ այլ կուսակցության․ Նարեկ Կարապետյան Սպասվում են եղանակային փոփոխություններ Վթարի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել 3-ամյա Տիգրանին սպանած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկման Երևանում 20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար փաստաբան է կալանավորվել Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ–ից. Նժդեհ Իսկանդարյան․ Sputnik Արմենիա Ի գիտություն Արցախը հանձնածի՝ պատմության մեջ ոչ մի աղետ առանց պատասխանատվության չի մնացել. Մետաքսե Հակոբյան Ջերմուկում հակառակnրդը Երևանի տարածքի չափով առաջ է եկել Հայաստանի սուվերեն տարածքում․ Նարեկ Կարապետյան ՆԳՆ մանրամասներ է հայտնում «Կանազ» մշակույթի տան հրդեհից․ տուժածներ կա՞ն Իսրայելն Իրանի վրա ավելի քան 15 000 արկ է նետել հակամարտության սկզբից ի վեր Իրանը ստացել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիրը. պակիստանցի պաշտոնյաներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am