Պատմության հետքերով. Յուրի Վարդանյանի ֆենոմենալ ելույթը օլիմպիական խաղերում/տեսանյութ/

1980թ.-ի հուլիսի 26-ին Մոսկվայի օլիմպիական խաղերի ժամանակ 24-ամյա Յուրի Վարդանյանը ցնցեց ամբողջ աշխարհը: Նա դարձավ առաջին միջին քաշային մարզիկը, ով կարողացավ երկամարտում ցույց տալ ֆենոմենալ 400 կգ արդյունքը` միաժամանակ սահմանելով 5 նոր համաշխարհային ռեկորդ: Այդ ելույթը դարձավ ամբողջ օլիմպիական խաղերի զարդը:

ArmFootball.com-ը ներկայացնում է Լևոն Չախմախչյանի «Օլիմպիական ակնթարթներ» գրքից մի հատված, որտեղ պատմվում է այդ անմոռանալի նվաճման մասին:
«Երեկոյի բոլոր 5000 տոմսերը արդեն վաղուց սպառված էին: Երեկո, որը դարձավ Յուրի Վարդանյանի իսկական բենեֆիսը: Ոչ ամբողջ երկուսուկես ժամվա ընթացքում նա ռեկորդների ու մեդալների ամենահարուստ ավարներից մեկը հավաքեց «Իզմայլովո» մարզահամալիրի հարթակի վրա, որտեղ մրցում էին միջին քաշային կարգի ծանրամարտիկները: Լեննականցի դյուցազունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ զուր չի համարվում աշխարհի լավագույն ծանրամարտիկը:
Իր անմոռանալի ու հիանալի ելույթի օրը նա հինգ համաշխարհային ռեկորդ գրանցեց: Իսկապես ֆանտաստիկ են նաև 22-րդ օլիմպիական խաղերում Վարդանյանի ցույց տված արդյունքները. պոկումը` 177,5 կգ, հրումը` 225,5 կգ, երկամարտում` 400 կգ: - Յուրիի այս ամենակարևոր հաղթանակը կարելի է անվանել մտքի և ուժի հանդիսություն,- ասաց Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոթֆրիդ Շեդլը:- Մոլորակի համար մեկ դյուցազունը համոզիչ կերպով առաջ անցավ բոլոր մրցակիցներից, այդ թվում` իր հիմնական մրցակից Բլագոե Բլագոևից, որին հաղթեց 27,5 կգ-ով: … Միջին քաշային 11 մարզիկներ, ներկայանալով հանդիսականներին, վերադարձան մարզումային դահլիճ: Ամրոց, որը սրբորեն պաշտպանվում է կողմնակի անձանցից: Մարզումային ծանրաձողին առաջինը մոտեցավ Բլագոևը: Նա մի քանի անգամ բարձրացրեց հարյուր կիլոգրամանոց ծանրաձողը ու նստեց հանգստանալու; Մի քանի րոպե անց Վարդանյանն էլ «խաղաց» նույն քաշի հետ ու, որպեսզի չսառեցնի մկանները, տրիկոյի վրայից մարզազգեստ հագավ: Բուլղար ծանրամարտիկների մարզիչ Իվան Աբաջիևը անընդհատ սրբում էր իր սանի բարեհամբույր դեմքը, ուսերը ու կուրծքը: Վարդանյանը դեռ չոր է: Նա շնչում է արագ ու խորը. երևում է, որ «շարժիչն» արդեն ամբողջ ուժով աշխատում է: Իսկ հիմնական հարթակի վրա պայքարն արդեն բորբոքվել էր ամբողջ ուժով: Երեք մասնակիցները` Դուշան Պոլիանչիկը (Չեխոսլովակիա), Դիմիտրու Պետրեն (Ռումինիա) ու Պավել Ռուբլևսկին (Լեհաստան) ավարտեցին պոկումը 160 կգ արդյունքով: Միայն դրանից հետո, կարծես նախապես պայմանավորվածությամբ, մեկնարկեցին առաջատարները` միևնույն քաշից` 165 կգ: Առաջինը ծանրաձողը բարձրացրեց Վարդանյանը: Հետո նույն քաշը ենթարկվեց նաև Բլագոևին: Հաջորդ հաշվարկային քաշը 170 կգ-ն էր: Սակայն Վարդանյանը բաց է թողնում այն: Ծանրաձողին մոտենում է Բլագոևը ու հեշտությամբ բարձրացնում է այն: Բոլորը սպասում են, թե ինչ պատասխան կտա Յուրին: Նա պատվիրում է 172,5 կգ: Ու հեշտությամբ պահում է այն գլխավերևում: Երրորդ մոտեցում: Բուլղարացին բարձրացնում է 175 կգ, իսկ մեր մարզիչները պատվիրում են 177,5 կգ` ռեկորդային քաշ:  Պոկումում ոչ մի միջին քաշային նման քաշ չի բարձրացրել: Հայ մարզիկն առանց որևէ խոչընդոտի հաղթահարեց քաշը: Կա հաղթանակ առաջին վարժությունում` պոկումում: Հրում: Բլագոևը բարձրացնում է 192,5, հետո 197,5 կգ: Հետագայում նա բաց է թողնում քաշերը ու չի մոտենում ծանրաձողին: Արդյունքում բուլղարացին հավաքում է 372,5 կգ: Իսկ Վարդանյանը սկզբի համար պատվիրում է 205 կգ: Տրիբունաներում աղմուկ բարձրացավ: Յուրին բավականին հեշտությամբ բարձրացրեց կարծես քաշը կորցրած ծանրաձողը: Եվ տեխնիկապես ինչպիսի~ հիասքանչ հրում: Հաղթանա~կ: Համոզիչ, փայլուն: Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը նվաճված է: Բայց ևս երկու մոտեցում է մնացել: 215,5 կգ. սա համաշխարհային նոր ռեկորդ է: Մարզիկը մոտենում է ծանրաձողին: Իսկ հարթակի կողքը քարացել են մարզիչները: Տեսնում եմ, թե ինչպես են շարժվում Սերգեյ Վարդանյանի ուսերը, Ռաֆիկ Հարությունյանի մկանները: Յուրին մի թեթև հետ է գցում գլուխը, կենտրոնանում է: Հետո հստակորեն վերցնում է ծանրաձողը կրծքին ու նույն հստակությամբ հրում է այն վերև: Ի~նչ էր կատարվում մարզահամալիրում այդ պահին, դժվար է նկարագրել: Ծանրամարտի սիրահարները կանգնած ծափահարում էին տաղանդավոր մարզիկի հաջողությանը: Սակայն Յուրին չէր բավարարվում դրանով: Նրան ևս մեկ ռեկորդ էր պետք նաև երկամարտում, որպեսզի դառնա աշխարհում առաջին միջին քաշայինը, ով կկարողանա ցույց տալ երկամարտի ֆենոմենալ 400 կգ արդյունքը: Իսկ դրա համար անհրաժեշտ է հրել 225,5 կգ : Քանի դեռ մարզիկը պատրաստվում էր դուրս գալ հարթակ, ես մտովի տեղափոխվեցի Լենինական, «Լոկոմոտիվ» մարզասրահ, որտեղ Յուրին անցկացնում է իր մարզումները: Այդ րոպեներին ես հիշեցի, որ 1979թ.-ի նոյեմբերին նրան ենթարկվեց 225 կգ ծանրաձողը: Ես բախտ ունեցա այդ ժամանակ ներկա գտնվել այդ մարզմանը: Լռություն… Դյուցազունը աննակտ դուրս է գալիս հարթակ: Երկար կանգնում է ծանրաձողի առջև, նայում է դահլիճի մութ խորքերը: Յուրին ինչպես երբևիցե հավաքված է: Նշանակում է` հրումը կստացվի: Ծանրաձողը կտրուկ կերպով սլանում է վերև, իջնում մարզիկի կրծքին: Հետո ծանրաձողը գնաց առաջ, կողք, և ինչպիսի ուժ պետք է ունենալ, որպեսզի սանձել այն: Ռեկորդային քաշը գրանցված է: Երջանիկ մարզիկը միանգամից հայտնվում է իր հորեղբոր ու մարզչի գրկում: Արժանին մատուցելով մարզիկին` ուզում եմ շնորհակալական խոսքեր ասել ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Սերգեյ Հարությունի Վարդանյանին: Երկամարտի արդյունքում վաստակելով 400 կգ, Յուրի Վարդանյանը 35 կգ-ով գերազանցեց օլիմպիական ռեկորդն ու 10 կգ-ով` համաշխարհայինը: Ծափահարություններն ու բացականչությունները դեռ երկար ժամանակ չէին դադարում: Ձիգ, սևահեր մարզիկը, ենթարկվելով տրիբունաների կանչին, նորից ու նորից գալիս էր լուսավոր հարթակ ու ողջունելով` ձեռքերը վերև էր բարձրացնում: - Յուրի Վարդանյանը մարզական սխրանք գործեց,- ասում է ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ալեքսեյ Մեդվեդևը:- Նա միջին քաշայիններից առաջինն էր, ով երկամարտում այնպիսի արդյունք գրանցեց, որը մինչև վերջերս ցույց էին տալիս գերծանր քաշայինները: Այսպիսով, Յուրին միջին քաշայինների համար բացեց բաղձալի «400-ի ակումբը»: - Ես հիացած եմ այս տաղանդավոր մարզիկի արդյունքներով: Երբեք չէի կարող ենթադրել, որ միջին քաշայինները երբևիցե կարող են 400 կգ բարձրացնել,- սրանք օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Չիմիշկյանի խոսքերն են: - Վարդանյանը իմ սիրած մարզիկն է,- ասում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Տամաշ Այանը (ներկա պահին` ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ - ArmFootball.com):- Երբ նա դուրս է գալիս հարթակ, ես միշտ ռեկորդներ եմ սպասում: Սակայն, անկեղծ ասեմ, չէի մտածում, որ այսօր միջին քաշայինը կարող է 400 կգ բարձրացնել: Սա ֆենոմենալ է: Վարդանյանի համար սահմաններ չկան: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Շեդլը մտավ մարզումային դահլիճ ու առաջիններից մեկն էր, ով շնորհավորեց 24-ամյա մարզիկին փառահեղ նվաճման համար: Նա գրկեց ու համբուրեց Յուրիին: Նախագահը երբեք այսպես հուզված ու մանկան պես երջանիկ չէր եղել: Այդ մասին հենց ինքը խոստովանեց մամլո ասուլիսի ժամանակ: - Օլիմպիական չեմպիոններից ես կառանձնացնեի Յուրի Վարդանյանին,- նշեց նա:- Նա ոչ միայն ուժեղ, այլև ներդաշնակորեն զարգացած մարդու օրինակ է: Նրա արդյունքները մարդկային երազանքների սահմանն են: Մի քանի տարի առաջ համակարգիչը կանխագուշակեց, որ միջին քաշային կարգում կարելի է միայն 217,5 կգ հաղթահարել: Իսկ մենք ականատես եղանք այն բանին, թե ինչպես Յուրին 222,5 կգ բարձրացրեց: Այսինքն` մեր էլեկտրոնային ընկերոջ կանխագուշակումից 5 կգ ավել: Կարծում եմ` «երկաթե խաղի» այս վիրտուոզը դեռ շատ բաների կհասնի: Հետո Յուրին ինքնագրեր էր բաժանում, ժպտում էր: Երկու օր է ոչ մեկի ինքնագիր չէր տվել: Հիմա` ինչքան ուզես: Ինչպես ընդունված է Օլիմպիադայում, մրցանակների հանձնումից հետո անմիջապես սկսվում է մամլո ասուլիս, որին հրավիրված է լինում նաև չեմպիոնը: Ահա հարց ու պատասխաններից մի քանիսը: - Ի՞նչ ցանկությամբ էիք հանդես գալիս մրցաշարում, և ի՞նչ ակնկալիքներ ունեիք: - Մարտավարությունը հասարակ էր` հաղթել ոսկե մեդալը, իսկ հետո փորձել գրոհել ռեկորդները: Այն, ինչպես տեսնում եք արդարացրեց իրեն: - Ինչպե՞ս եք պատրաստվում ելույթներին: - Յուրաքանչյուր մարզիկ իր մեթոդներն ունի, որոնք օգնում են նրան շեղել մտքերը առաջիկա մրցումներից: Երեկ ու այսօր փորձում էի հիշել ամենահաճելի, ամենաթանկ բաները: Հիշեցի հորս ու մորս, հարազատներիս ու ընկերներիս: Մտածում էի միայն հաղթանակի մասին: Չէ որ այսօր քրոջս ծննդյան տարեդարձն է: Իսկ իմ հաղթանակը Օլիմպիադայում նրա համար լավագույն նվերն է: Մոսկվայում Յուրին մեկ պարգև էլ նվաճեց: Նա չորրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն: Օլիմպիական խաղերում ծանրամարտիկները միաժամանակ խաղարկում են նաև աշխարհի չեմպիոնի կոչումը: Իսկ ահա ինչ է ասել Յուրի Վարդանյանը «Советский спорт»-ին տված հարցազրույցում օլիմպիական հարթակում տարած հաղթանակից մեկ օր հետո: - Ինձ համար շատ հաճելի է, որ ուրախացրի նրանց, ովքեր աջակցում էին ինձ: Հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր անկեղծ են եղել ինձ հետ: Կյանքում ամեն ինչ էլ լինում է: Ինձ մոտ էլ միշտ չէ, որ ստացվել է իրագործել մտածածս: Շատ էի ցավում, պատահում էր, նույնիսկ հաղթանակներից հետո: Որովհետև զգում էի. այն չեմ ինչ ես կայի և ուզում եմ լինել մեծ հարթակի վրա: Ինձ, իհարկե, շնորհավորում էին, սակայն կային մասնագետներ, ովքեր, խոսելով ինձ հետ առանձին, հիշեցնում էին, որ ծանրաձողը կատակներ չի սիրում: Անկեղծ ասած, դառնալով ավելի ուժեղ, ես ինքս, չնկատելով դա, կորցնում էի ինձ հատուկ պոկումի և հրման տեխնիկան: Սկսել էի ծանրաձողը բարձրացնել ոչ այնքան գեղեցիկ, որքան պատանեկան տարիքում: Այսինքն` ոչ այնքան ճիշտ: Ու ավագ ընկերներս, անհանգստացած իմ ելույթների անկայունությամբ, կոչ էին անում, որ մնամ հավատարիմ իմ էությանը: Ասում էին. «Հիշիʹր, թե ինչպես էիր առաջ հանդես գալիս մրցումներին, ու դու հավասարը չես ունենա օլիմպիական խաղերում»: Ես, ինչպես հայտնի, է օլիմպիական փորձ չունեի: Սակայն հավաքականի ընկերներս ունեին, ու ես շնորհակալ եմ նրանց տված գիտելիքների համար: Մեր մարզաձևում հեշտ է սայթաքել, եթե հաշվի չառնես մանրուքները: Քիչ չեն աշխարհի չեմպիոնները, ովքեր այդպես էլ չհաղթեցին օլիմպիական խաղերում նախապատրաստության ժամանակ թույլ տված ցավալի վրիպումների պատճառով: Ես կարողացա խուսափել դրանից, որովհետև ժամանակին հասկացա, թե ինչքան կարևոր է հավատարիմ մնալ սեփական էությանը: Ի՞նչ էի մտածում ծանրաձողին մոտենալիս: Միայն այն մասին, որ այն գեղեցիկ ձևով բարձրացնեմ: Խոստովանեմ` պատրաստվում էի երկամարտում 400 կգ արդյունք ցույց տալ: Դա իմ երազանքն էր: Ու ես երջանիկ եմ, որ այն կատարվեց: Կփորձեմ չբավարարվել ձեռք բերածով: Ուզում եմ մասնակցել մյուս խաղերին, բայց արդեն ինձ համար նոր` 90 կգ քաշային կարգում: Հավատում եմ, կլինեն թեʹ հաղթանակներ, թեʹ ռեկորդներ: Սակայն Մոսկվայի Օլիմպիադան ինձ համար անմոռանալի կլինի: Դրանից առաջ էլ բազմաթիվ ծանրամարտիկ ընկերներ ունեի տարբեր երկրներից: Հիմա նրանք մի քանի անգամ ավելացան: Թերևս, դա այս խաղերի ամենաթանկ ձեռքբերումն է»:   Հ.Գ. Նույն օրը` 1980թ.-ի հուլիսի 26-ին օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ դարձան սուսերամարտիկ Աշոտ Կարագյանն ու ջրացատկորդուհի Սիրվարդ Էմիրզյանը: Դե, իսկ Յուրի Վարդանյանը օլիմպիական խաղերում այլևս չհաղթեց, քանի որ 1984թ.-ին ԽՍՀՄ բոյկոտեց Լոս Անջելեսի խաղերը և ոչ մի մարզիկ չուղարկեց: Նույն թվականին տեղի ունեցած «Дружба-84» անվանումը կրող մրցաշարում Վարդանյանը ևս 5 համաշխարհային ռեկորդ սահմանեց ու ցույց տվեց երկամարտի 405կգ արդյունքը, ինչը 50 կգ-ով ավել էր Լոս Անջելեսում չեմպիոն դարձած մարզիկի արդյունքից…      

դիտվել է 408 անգամ
Լրահոս
Իրանի դեմ ցանկացած արկածախնդիր գործողություն ծանր գին կունենա․ Իրանի բանակի գլխավոր հրամանատար ԱՄՆ-ն Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է պատերազմն ավարտել մինչև ամառ. Զելենսկի Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է նոր ատոմակայան կառուցել ԱՄՆ-ը մոդուլային ռեակտորի մասին հեքիաթ է հորինել, որպեսզի մենք փակենք մեր ԱԷԿ-ը․ ՀՀ նախկին վարչապետ Պեսկովը հերքել է Զելենսկու խոսքերը Նախ ապաշխարիր, հետո Վենսին նամակ գրիր Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում դաժան ծեծի են ենթարկել պայմանագրային զինծառայողի «Աննա Հակոբյանի հերթական սուտը». Արա Վարդանյան (video) Եթե ՀԷՑ-ը Փաշինյանի ձեռը լինի, հաստատ կթանկացնի հոսանքը․ Սյունիքի բնակիչ (video) Կանադան հյուպատոսություն է բացում Գրենլանդիայում Հայաստանը «գլխացավանք» է, որից ուզում են շտապ ազատվել․ Հրանտ Բագրատյան (video) Բնակիչները խոստանում են՝ ճանապարհ կփակեն (video) Փաշինյանն ու Ալիևը կարող են գնալ Թրամփի մոտ․ Axios Թեհրանը չի պատրաստվում քննարկել իր hրթիռային ծրագիրը. Իրանի ԱԳ նախարար Ալեն Սիմոնյանը թաքցնում է ամենակարևորը. ի՞նչ է քննարկվել Ռուսաստանում. Արա Վարդանյան (video) Գարեգին Երկրորդը հանդիպել է գնդերեցների հետ Քաղաքի կենտրոնում գազ չկա, բնակիչը ո՞նց է ապրելու․ բողոքի ակցիա (video) Ո՛չ մի խնդիր չկա, որ մեր Եկեղեցու անվանը սփյուռքում ավելացվել է ուղղափառ եզրույթը․ Տեր Մաղաքիա Լա՛վ լսեք՝ Ադրբեջանում կառուցում են թուրքական ամենամեծ ռազմաբազան․․․ Հրանտ Բագրատյանի կարևոր խոսքը (video) ԱՄՆ նախագահը Իրանի հետ բանակցությունները հաջող է համարել ԱՄՆ-ն լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանում Իրանից ապրանքներ ներկրող ցանկացած երկրի համար Ժողովու՛րդ, Քոչարյանն իր խոստացածից ավելին է անելու․ Արա Վարդանյանը մանրամասնում է (video) Դա Ռուսաստանի ղեկավարության իրավասությունն է․ Լավրով Օտարերկրյա պաշտոնյան գիտե՞ք՝ ինձ ինչ ասաց․ Արման Աբովյան (video) Արագածոտնի խցանման մեջ էին հայտնվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, գործարար Սամվել Ալեքսանյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am