Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքին։
Մելիքյանն այս առնչությամբ Facebook-ի իր էջում գրել է. «Ուշադրությամբ հետևում եմ հանրային մեծ հնչեղություն ունեցող հերթական քրեական հետապնդմանը վերաբերող զարգացումներին. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանին:
Հայտնի ձայնագրության հրապարակումից հետո ՀՀ քրեական հետապնդման մարմինները, կարծում եմ, պետք է լրացուցիչ ջանքեր գործադրեն հանրությանը, առաջին հերթին՝ իրավապաշտպանական համայնքին (հայրենական և միջազգային) ապացուցելու, որ այս քրեական հետապնդումը չունի քաղաքական դրդապատճառ, իրականացվում է ՀՀ քրեադատավարական ու քրեական օրենքին, ինչպես նաև մեր պետության համար կիրառելի միջազգային իրավունքին համապատասխան։
Շարունակելու եմ հետևել գործով զարգացումներին, մասնավորապես կողմերի հրապարակային հայտարարություններին, իրավասու մարմինների որոշումներին ու գործողություններին։ Կարծում եմ, լրացուցիչ անդրադարձի կարիք է լինելու»։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը