«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի սանիկ Հայկ Կոնջորյանը, որը պատգամավոր դառնալուց առաջ «ռասկրուտկա» էր արվում Բ26-ին կից լրատվամիջոցներով և որը պատգամավոր դարձավ նշյալ կուսակցության շնորհիվ, հայտարարել է, որ լքում է «Լուսավոր Հայաստանը» և միանում երջանիկ Հայաստանին, այսինքն՝ դուրս է գալիս նախկին կուսակցությունից ու մտնում Նիկոլ Փաշինյանի թիմ:
Կոնջորյանը նաև հայտարարել է, որ միշտ հոգով ու սրտով եղել է հեղափոխության կողմնակից, բայց ԼՀԿ-ի անդամությունն է կաշկանդել իրեն ազատորեն միանալ քայլերթին ու «գըմփ-գըմփ-հո՛ւ»-երին: Ճիշտ է, նա բառացի այսպես չի ասել, բայց ասածների իմաստը դա էր:
Հարկ է նկատել, որ Հայաստանի քաղաքական դաշտում Հայկ Կոնջորյանի այս «սկզբունքայնությունը» նոր երևույթ չէ: Նրա նմաններ մենք ունեցել ենք, ունենք ու ցավոք դեռ էլի ենք ունենալու:
Հայկը Կոնջորյանը բավական երիտասարդ է, բայց արդեն հասցնում է դառնալ քաղաքական «Նատաշա», բնականաբար՝ հանուն պետության ու վեհ գաղափարների: Հանուն սկզբունքայության:
Կոմկուսից էլ, օրինակ, Գագիկ Հարությունյանը նույն սկզբունքայնությունից ելնելով դուրս եկավ ու մտավ ՀՀՇ՝ դառնալով նախագահ առաջադրված Լևոն Տեր-Պետրոսյանին կից փոխնախագահացու: Հետո նույն Հարությունյանը դարձավ ՀՀԿ-ին կից ՍԴ նախագահ ու հիմա կամաց-կամաց տեղավորվում է երջանիկ Հայաստանում:
Հայկ Կոնջորյանը հանրությանն անհայտ մարդ էր, է և մնալու է այդպիսին: Նրա նմանները պետբյուջեից սնվող այն ձրիակերներից են, որոնք տեսակետ ու կարծիք չունեն, բայց պետք են լինում այն իշխանություններին, որոնց պետք է լինում հավատարիմ ու հնազանդ կոճակ, որին սեղմելով կարող են ցանկացած որոշում ստանալ:
Ի դեպ, Հայկինն այն դեպքը չէ, որ ասենք՝ ափսոս էր երիտասարդը: Նրանից ակնկալիք չի եղել, որ հիմա էլ ափսոսանք, թե ինչու այդքան ջահել-ջիվան «Նատաշա» դարձավ:
Մենք կարող էինք արձանագրել, որ նոր իշխանությունները ձևավորում են իրենց կարենավագյանների թևը, բայց քանի որ նոր իշխանությունները հասկանալի պատճառով երիտթևի կարիք չունեն, ուստի պետք է արձանագրել, որ նոր իշխանությունը ստանում է կարենավագյանների նոր խմբաքանակ՝ «հեղափոխական» մակնշմամբ:
Կոնջորյանը շատ արագ կդառնա իշխանական թևի այն «քառակուսի» դեմքերից, որոնք կգովերգեն Փաշինյանին ճիշտ այնպես, ինչպես որ մենք տեսնում էինք Սերժ Սարգսյանի ժամանակ:
Պետրոս Ալեքսանյան
7or.am
Հ.Գ.: Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, ոչնչացնում է այն ուժին, որի հետ և որի շնորհիվ հայտնվեց 2017-ի խորհրդարանում: Վկաներին, ինչպես ասում են, չեն սիրում:
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը