ՀՀԿ–ն` բարդ ընտրության առջև

«Փաստ» թերթը գրում է «Վերջին օրերին մամուլում ակտիվ շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ ՀՀԿ–ն ընտրություններին ընդառաջ իր նախընտրական ցուցակը համալրելու նպատակով բանակցում է Դավիթ Շահնազարյանի, Հրանտ Բագրատյանի եւ Վազգեն Մանուկյանի հետ եւ ոչ միայն: Ինչքանով են այս տեղեկությունները հավաստի, մենք, իհարկե, չենք կարող ասել, քանի դեռ որեւէ պաշտոնական հավաստիացում կամ հերքում չկա: Սակայն, անկախ ամեն ինչից, այս տեղեկությունը ինքնին բնորոշում է նախկին իշխանության կուսակցության շուրջ տեղի ունեցող գործընթացը, որը այլ կերպ կարող ենք անվանել նախընտրական ռեբրենդինգ կամ խորքային վերափոխումների փորձ: Հանրապետականների համար հիրավի դժվար ժամանակաշրջան է: Հեղափոխության բացասական էներգիայի ողջ չափաբաժինը ուղղված է հենց նրանց դեմ, եւ հատկապես ընտրությունների նախաշեմին այդ չափաբաժինն ինչ–որ կերպ թոթափելու խնդիր կա: Մյուս կողմից էլ, անկախ այն հանգամանքից՝ կա բացասական էներգիա, թե ոչ, կան օբյեկտիվ խնդիրներ ու մարտահրավերներ, որոնց առերեսվել է Հանրապետականը: Լինելով իշխանության կուսակցություն՝ Հանրապետականն այլ մոտիվացիա, այլ ներուժ, քան իշխանություն լինելը, ադմինիստրատիվ լծակներ ունենալը, չի ունեցել: Որոշակի գաղափարական առանցք, այդ առանցքի շուրջ հավաքված որոշակի անհատներ եղել են, բայց եղել են ներքին փոքրամասնության դերում: Հիմա, երբ իշխանությունն ու ադմինիստրատիվ լծակները չկան, չկա նաեւ ՀՀԿ–ն նախկին տեսքով: Ըստ այդմ, ՀՀԿ–ն խնդիր ունի հասկանալ իր ներկա ու ապագա տեսքն առանց իշխանության: Հատկապես ընտրություններից մեկ ամիս առաջ այս նոր տեսքի մոդելավորման խնդիրը ավելի է բարդանում: Այսինքն, ՀՀԿ–ն մի կողմից պետք է առերեսվի օբյեկտիվ մարտահրավերներին, մյուս կողմից՝ խուսանավի կամ գոնե մեղմացնի հանրային բացասական ազդակներն իր ուղղությամբ: Միով բանիվ, ակնհայտ է, որ թե՛ քաղաքական օրինաչափությունից ելնելով, թե՛ ներկայիս իրավիճակը հաշվի առնելով՝ ՀՀԿ–ն միակն է, որ կամա թե ակամա կարող է լինել Փաշինյանի եւ նրա իշխանության միակ արմատական ընդդիմությունը: Գործընկերության, կոալիցիոն համագործակցության հեռանկարը իշխանությունների հետ ՀՀԿ–ի համար մշուշոտ է, մյուս կողմից էլ առկա է, այսպես ասած, անցյալի ցասումը, որը ՀՀԿ–ին կա՛մ կարող է մղել ընդդիմության դաշտ, կա՛մ կարող է մղել ավելի հեռու՝ քաղաքականությունից դուրս: Ըստ այդմ, ակնհայտ է, որ եթե ՀՀԿ–ն որոշի մասնակցել ընտրություններին ու անցնի խորհրդարան, անկախ հավաքած տոկոսներից ու մանդատներից, լինելու է Փաշինյանի թիվ մեկ ընդդիմությունը: Հենց այստեղ է, որ խնդիրը դառնում է ավելի խորքային, վեր հանրային բացասական էներգիան շրջանցելու կամ մեղմացնելու նախընտրական իրավիճակային մարտահրավերից: Ենթադրենք ՀՀԿ–ին հաջողվեց այդ բացասական էներգիան մեղմացնել կամ այդ բացասական էներգիան օգտագործել ու կոնսոլիդացնել իշխանությունից դժգոհ խմբերի ու քաղաքացիների ձայները ու հայտնվել խորհրդարանում: Ո՞րն է լինելու ՀՀԿ–ի երկարաժամկետ առաքելությունը: Արդյո՞ք նրանք պատրաստվում են ի տարբերություն այլ ուժերի, որոնք դիրքավորվել են որպես Փաշինյանի աղքատ բարեկամներ ու «թիկունք պահողներ», դառնալ «թիկունքից խփողներ», ինքնանպատակ ու պատեհ–անպատեհ քննադատողներ՝ անցյալի ծանր հիշողությունների բեռը թոթափելու համար: Թե՞ ամեն դեպքում կա կամ կգտնվի այլ առանցք, այլ օրակարգ, որ բացի ընդդիմություն հանուն ընդդիմության լինելու կարգախոսից շանս կտա այդ կուսակցությանը վերափոխումների գնալ: Մեծ հաշվով, ՀՀԿ–ն ունի բոլոր շանսերը՝ թե՛ վերափոխվելու, թե՛ ինքնանպատակ ընդդիմություն դառնալու, թե՛ ընդհանրապես քաղաքական ասպարեզը լքելու համար: Խնդիրն այն է, թե ինչպես նրանք կօգտագործեն իրենց ռեսուրսները ու հնարավորությունները, կառերեսվեն ու կհաղթահարեն կարճատեւ, իրավիճակային մարտահրավերները, թե կպատրաստվեն ավելի երկարատեւ պայքարի ու գործունեության»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Թևանյանի դեմ կեղծ գործը հենց իրենք «պայթեցրին»․ՔԿ նախագահը պետք է Հ1-ով ներողություն խնդրի Թևանյանից (video) Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանը Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին «Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ Վազգեն Սարգսյանը ոնց զենքը դրեց գլխիդ․․․»․ Նարե Սոսե (video) Bloomberg․ Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը գերազանցել է 65 մլրդ դոլարը «Վահագն Ալեքսանյա՛ն, այ խտացրած կեղտ, դու գոնե գիտե՞ս՝ ումից ես ծնվել»․ մանկավարժ (video) Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների խոշոր փոխանակման մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու #ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն Շարունակում ենք շարժվել առաջ և ներդնել առավելագույն ջանքերը․ Սպերցյան Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան Մոսկվայի կոշտ արձագանքը․ Փաշինյանը ծանր հանդիպում ունի Պուտինի հետ․ Սուրեն Սուրենյանց (video) Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել «Տակա՛նք, Ռոբերտ Քոչարյանը մտավ ներս, բոլորը ոտքի կանգնեցին, իսկ դու ո՞վ ես»․ Նարե Սոսե (video) Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ-ից․ Ուշակով Արցախցիների նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան է մղվել նրանց սոցիալական վիճակի հարցերը Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» 616 զոհ և գրեթե 2 հազար անհետ կորած Խոփը քարին դեմ առավ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am