Վանգան, Նոստրադամուսն ու գրպանային ընդդիմության պահանջարկը

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն, ըստ էության, կարելի է համարել փաստացի սկսված: Քաղաքական խմորումները, ճամբարափոխության դրսևորումները, տեղեկատվական արտահոսքերը, նոր կուսակցությունների առաջ գալն ու հների ակտիվ ռեբրենդինգի գործընթացը դարձել ու դառնալու են առաջիկա մեկ ամսվա հիմնական քննարկման թեման: Նախընտրական վայրիվերումների անբաժանելի մաս են կազմում կանխատեսումները, թե ո՞ր ուժերը կանցնեն խորհրդարան ու ի՞նչ տոկոսներով: Չենք կարող ժխտել, որ հասարակության մի զգալի հատվածի, ինչպես նաև մեդիադաշտի համար նախընտրական կանխատեսումները բավական սիրելի ժանր են: Ինչքան էլ կանխատեսում անելը անշնորհակալ գործ լինի, ամեն դեպքում այդ կանխատեսումներն ունեն իրենց սպառողը: Ըստ էության, Հայաստանն այս առումով առանձնահատուկ չէ, և աշխարհի բոլոր երկրներում էլ նախընտրական շրջաններում կան ու կլինեն կանխատեսողներ և կանխատեսումներ:
Հայաստանում, սակայն, կանխատեսումների ժանրը դարձել է ոչ միայն սոցցանցերի, մեդիադաշտի գործը, այլև քաղաքական ուժերի, մեկ–երկու բացառություններով՝ գրեթե բոլոր ուժերի: Շատ հանգիստ, առանց անհարմար զգալու, օրինակ, իշխող քաղաքական ուժի պատգամավորներից մեկը կարող է հայտարարել, որ անցողիկ շեմը կանցնեն այս, այս, այս ուժերը: Նույն հանգստությամբ, բայց արդեն այլ ճամբարներից էլ կարող են հայտարարել, որ իրենց խանգարում են անցնել ԱԺ կամ իշխանությունն է որոշելու՝ իրենք կանցնեն ԱԺ, թե ոչ: Հատկապես Ընտրական օրենսգրքի խորհրդարանական քննարկումների ժամանակ անցնել–չանցնելու դիլեման դարձել էր պոպուլյար: Նախ՝ անցնելու, անցկացնելու մասին քննարկումները ցույց են տալիս այդ բառամթերքն օգտագործող ուժերի ու գործիչների կամ ոչ կոմպետենտությունը, կամ թուլությունը: Այսինքն, մի դեպքում ստացվում է, որ այդքան սպասված ազատ և թափանցիկ ընտրությունների գաղափարը երկրորդական է, ու առաջնային է իշխանության ճաշակն ու ցանկությունը, թե ով կանցնի ու ինչքան տոկոսներով: Մյուս դեպքում էլ ստացվում է, որ ինչ–որ մարդիկ ու խմբեր սպասում են իշխանության բարեհոգությանը, որպեսզի անցնեն ԱԺ: Օրինակ, Ծռերի կարկառուն առաջնորդներից մեկը՝ Վարուժան Ավետիսյանը, հայտարարում է, որ կան ուժեր, որոնք չեն ուզում, որ իրենք մտնեն խորհրդարան: Նախ, ուզել–չուզելը կարող է արտահայտվել միայն, եթե այդ ուժի նախընտրական քարոզարշավը, ընտրությանը մասնակցելու իրավունքը ոտնահարվում է: Եթե ոտնահարման մասին փաստեր չկան ու խոսքը միայն այն մասին է, թե ինչու նոր ԸՕ–ն չընդունվեց ու պարտադիր անցողիկ ուժերի թիվը 3–ից չդարձավ 4, ապա գործ ունենք աղքատ բարեկամի կամ քաղաքական մուրացկանության դրսևորման հետ: Այսինքն, ինչ է ստացվում, իշխանությունը կամ այլ քաղաքական ուժեր պետք է մտածե՞ն այլ ուժերի անցողիկ շեմը հաղթահարելու մասին: Կամ եթե քաղաքական ուժն ի սկզբանե նախընտրական պայքարի մեջ է մտնում անցողիկ մինիմալ շեմը իշխանության տված դոտացիայով անցնելու ու ամեն գնով խորհրդարանում հայտնվելու գիտակցությամբ, առանց պատկառելի ձայներ հավաքելու, արդյոք այդ ամենն ինքնանպատակ չէ՞: Ըստ ամենայնի, ինքնանպատակ է, ու այդպիսի ուժերը պատրաստակամ են իշխանության բարեհոգության դիմաց փոխհատուցել թավշյա ընդդիմություն լինելու խոստումներով:
Ի վերջո, սին են նաև այն պնդումները, թե որևէ օրենսգիրք միտված է կամ կարող է ձևավորել քաղաքական դաշտ ու կուսակցական համակարգեր: Եթե այդ համակարգերը չունեն ձևավորման ներքին ռեսուրս և ճիգ, ապա որևէ օրենսգիրք, նույնիսկ այնպիսին, որ կերաշխավորի ընտրություններին մասնակցած բոլոր ուժերի ներկայությունը խորհրդարանում, չի կարող դառնալ քաղաքական դաշտի կամ կուսակցական համակարգի կայացման գործոն:
Եթե մենք հռչակում ենք, որ այլևս թևակոխել ենք ընտրական պրոցեսների որակապես այլ շրջափուլ, ապա պետք է ձերբազատվենք նաև հին շրջափուլերին բնորոշ ձևակերպումներից ու մտածողությունից: Անցնել, անցկացնել ձևակերպումներն այլևս չպետք է արդիական լինեն, քանի որ դրանցից անցյալը հիշեցնող քաղաքական առևտրի հոտ է գալիս: Ընտրությունները պետք է լինեն ազատ ու թափանցիկ, և անկախ արդյունքներից՝ դրանք պետք է ընդունելի լինեն բոլոր կողմերի համար: Սա է քաղաքական դաշտի կայացման գրավականը, ոչ թե գրպանային ընդդիմության հեռանկար վաճառելով խորհրդարանում հայտնվելու ցանկությունը կամ գրպանային ընդդիմություն բուծելու հեռանկարով արվող կանխատեսումները իշխանական կաբինետներից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
 

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Թևանյանի դեմ կեղծ գործը հենց իրենք «պայթեցրին»․ՔԿ նախագահը պետք է Հ1-ով ներողություն խնդրի Թևանյանից (video) Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանը Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին «Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ Վազգեն Սարգսյանը ոնց զենքը դրեց գլխիդ․․․»․ Նարե Սոսե (video) Bloomberg․ Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը գերազանցել է 65 մլրդ դոլարը «Վահագն Ալեքսանյա՛ն, այ խտացրած կեղտ, դու գոնե գիտե՞ս՝ ումից ես ծնվել»․ մանկավարժ (video) Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների խոշոր փոխանակման մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու #ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն Շարունակում ենք շարժվել առաջ և ներդնել առավելագույն ջանքերը․ Սպերցյան Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան Մոսկվայի կոշտ արձագանքը․ Փաշինյանը ծանր հանդիպում ունի Պուտինի հետ․ Սուրեն Սուրենյանց (video) Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել «Տակա՛նք, Ռոբերտ Քոչարյանը մտավ ներս, բոլորը ոտքի կանգնեցին, իսկ դու ո՞վ ես»․ Նարե Սոսե (video) Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ-ից․ Ուշակով Արցախցիների նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան է մղվել նրանց սոցիալական վիճակի հարցերը Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» 616 զոհ և գրեթե 2 հազար անհետ կորած Խոփը քարին դեմ առավ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am