Փաշինյանի կառավարության և երկրի համար վտանգները չեն վերացել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվեց. երեկ, քաղաքական պայմանավորվածության համաձայն, ԱԺ-ն երկրորդ անգամ չընտրեց ՀՀ վարչապետ, և Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն` արձակվեց: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերի 9-ին նշանակելու մասին հրամանագիրը: Գաղտնիք չէ, որ այս խորհրդարանը չուներ լեգիտիմություն, այն ձևավորվել էր համատարած ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում: Իսկ արդեն այս տարվա թավշյա հեղափոխությունից հետո խորհրդարանը ոչ միայն չէր արտացոլում հասարակական տրամադրությունները, այլև ստեղծվել էր սահմանադրական ճգնաժամ, երբ խորհրդարանում վերացել էր սահմանադրությամբ նախատեսված կայուն մեծամասնությունը: Ուստի այդ իրավիճակում ԱԺ արձակումն այլընտրանք չուներ: Միայն թե նկատենք` ԱԺ արձակումից հետո անգամ Նիկոլ Փաշինյանի կառավարության և, ընդհանրապես, երկրի համար վտանգները չեն վերացել: Արձակված խորհրդարանը շարունակելու է պահպանել բոլոր լիազորությունները մինչև նոր ԱԺ ձևավորումը: Եվ այս իրավիճակում մեծ է վտանգը, որ թվաքանակով դեռևս ամենամեծ խմբակցությունը համարվող ՀՀԿ-ն կոալիցիոն նախկին գործընկեր ՀՅԴ-ի հետ միասին Փաշինյանի կառավարության գործունեությունը խոչընդոտելու համար սկսեն ամենատարբեր օրենքներ ընդունել` արհեստականորեն լարելով իրավիճակը: Ի վերջո, նրանք այլևս կորցնելու որևէ բան չունեն: Հուսանք` ՀՀԿ-ն այս ընթացքում չի ընկնի որևէ մեկի ազդեցության տակ ու չի փորձի նման բաներ անել, այլ կգերադասի արժանապատիվ կեցվածքով իշխանությունից հեռանալը: Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Թևանյանի դեմ կեղծ գործը հենց իրենք «պայթեցրին»․ՔԿ նախագահը պետք է Հ1-ով ներողություն խնդրի Թևանյանից (video) Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանը Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին «Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ Վազգեն Սարգսյանը ոնց զենքը դրեց գլխիդ․․․»․ Նարե Սոսե (video) Bloomberg․ Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը գերազանցել է 65 մլրդ դոլարը «Վահագն Ալեքսանյա՛ն, այ խտացրած կեղտ, դու գոնե գիտե՞ս՝ ումից ես ծնվել»․ մանկավարժ (video) Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների խոշոր փոխանակման մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու #ՀԻՄԱ․ «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան (video) Ո՞վ է սպшնել Ռուսաստանի քաղաքացուն Շարունակում ենք շարժվել առաջ և ներդնել առավելագույն ջանքերը․ Սպերցյան Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան Մոսկվայի կոշտ արձագանքը․ Փաշինյանը ծանր հանդիպում ունի Պուտինի հետ․ Սուրեն Սուրենյանց (video) Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել «Տակա՛նք, Ռոբերտ Քոչարյանը մտավ ներս, բոլորը ոտքի կանգնեցին, իսկ դու ո՞վ ես»․ Նարե Սոսե (video) Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ-ից․ Ուշակով Արցախցիների նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան է մղվել նրանց սոցիալական վիճակի հարցերը Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» 616 զոհ և գրեթե 2 հազար անհետ կորած Խոփը քարին դեմ առավ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am