«ՀՀ ԱԺ առաջիկա ընտրություններում հնարավոր են տհաճ անակնկալներ Մոսկվայի համար»․ Լուկիանով

«Մոսկվայի համար ՀՀ-ում կայանալիք ընտրությունների արդյունքները կարևոր են լինելու»,- այս մասին 168.ժամի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին, տրամադրություններին և Մոսկվայի դիրքորոշմանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ տեղեկացրել է, որ պայմանավորվածությունների համաձայն՝ արտահերթ խորհդրարանական ընտրություններն անցկացվելու են դեկտեմբերի 9-ին: Ֆյոդոր Լուկիանովի խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, չափազանց կարևոր է եվրասիական տարածաշրջանի համար, սակայն ցանկացած պարագայում Մոսկվան հետևողի դերում է լինելու և վերագրվող մասնակցություն առաջիկա գործընթացներին չի ունենալու մի շարք պարզ պատճառներից ելնելով՝ Մոսկվան անհանգստություններ չունի Հայաստանի ապագա արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ շրջադարձի հարցի վերաբերյալ, որն ամենակարևոր հարցերից մեկն է ՌԴ-ի համար։ Սակայն դա, նրա խոսքով՝ այն հարցն է, որը մշտապես Մոսկվայի ուշադրության կենտրոնում է։
Ըստ Լուկիանովի, նման շրջադարձեր կանխատեսելի չեն, այդ մասին խոսում են ՀՀ իշխանությունները ևս, ՀՀ վարչապետը ցույց է տալիս, որ կա Ռուսաստանի հետ կառուցողական համագործակցությունը շարունակելու կամք և Ռուսաստանին ոչ մի կերպ անհանգստություն չպատճառելու ցանկություն, թեև որոշ խնդիրներ առաջացան՝ պայմանավորված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի քրեական գործով։ Նրա խոսքով, Մոսկվան հասկանում է նաև, որ հասարակական տրամադրությունները հեղափոխությունից հետո բուռն փուլում են, և հարկավոր է հաշվի նստել հասարակության հետ, այլապես հասարակությունը կարող է շատ բացասաբար արձագանքել ՌԴ-ի ցանկացած չմտածված, թեկուզ մտածված քայլի։ «Մեկ այլ պատճառ է նաև այն հանգամանքը, որ իրավիճակը դեռ իր զարգացման փուլում է, երկրում ստեղծված քաղաքական պատկերը դեռ իր ձևավորման փուլում է, որը կարող է երկարաձգվել, և դրան ինչ-որ կերպ միջամտելն անմտություն կլինի։ Այս իրավիճակի պատճառով Ռուսաստանն անտարբեր դիրք է ստանձնել, բայց մոտիկից հետևում է բոլոր գործընթացներին»,- ասաց քաղաքական վերլուծաբանը՝ հավելելով, որ առաջիկա ընտրություններում Մոսկվան չի ունենալու ֆավորիտներ, չի աջակցելու կամ հիմնվելու որևէ ուժի վրա։ Բայց, ըստ նրա, այդ ընտրությունների արդյունքները Մոսկվայի համար կարևոր են լինելու, քանի որ փոխվելու է ԱԺ նախկին կազմը, և չի բացառվում, որ նոր ուժեր հայտնվեն խորհրդարանում։ Լուկիանովը չի բացառում, որ առաջիկա ընտրությունների արդյունքները տհաճ անակնկալներ պարունակեն Մոսկվայի համար։ «Հայաստանի քաղաքական լանդշաֆտը ներկայումս բավականին բազմազան է, կան և՛ արևմտամետ-ռուսատյաց, և՛ ռուսամետ, ինչպես նաև ռադիկալ տրամադրություններ ունեցող ուժեր, որոնք նաև արևմտամետ են։ Բնականաբար, որևէ երկրում ռադիկալ տրամադրությունների ամրապնդումը որոշում կայացնող մարմիններում ընդունելի չէ, ռադիկալիզմի ամրապնդումն ընդհանրապես վտանգավոր է, և դա չի կարող չմտահոգել Ռուսաստանին, որը Սիրիայում պայքարում է իսլամական ռադիկալիզմի դեմ։ Բայց դա լուրջ խնդիր է նաև ՀՀ ներկայիս իշխանությունների համար, քանի որ ռադիկալիզմը կարող է շրջվել նրանց դեմ ևս։ Այսինքն՝ այստեղ չափազանց լուրջ զգուշավորություն և քաղաքականություն է հարկավոր, պետք է լրջորեն ուսումնասիրել, թե ինչու են նման տրամադրությունները գլուխ բարձրացրել, և որքան դրանք կարող են ամրապնդվել, ստանալ աջակցություն հասարակության կողմից։ Մնում է հուսալ, որ այն ուժերը, որոնք նախկին իշխանությունների դեմ զենքով են փորձել պայքարել, որը մերժում էր ՀՀ ներկայիս վարչապետը, պարզապես չեն ստանա լուրջ ձայներ առաջիկա ընտրություններում։ Այնուամենայնիվ, ընտրությունների արդյունքները Մոսկվայում վերլուծության առարկա են դառնալու, իսկ թե ինչպես դրանք կանդրադառնան երկկողմ հարաբերությունների վրա՝ դժվար է ասել, քանի որ այս պահին դժվար է ասել, թե որոնք կլինեն խորհրդարանում հայտնվելիք ուժերը, բացի իշխանությունից»,- ասաց Լուկիանովը։ Նրա խոսքով, Մոսկվայի տեսանկյունից ներկայիս դիրքորոշումը խելացի դիրքորոշում է։ «Հույս ունեմ, որ առաջիկայում այդ գիծը կպահպանվի, և սխալներ չեն լինի, քանի որ պատմությունն Ուկրաինայում և մի շարք այլ գոտիներում ցույց է տվել, որ սխալներն անդառնալի հետևանքներ են ունենում։ Իմ կարծիքով, ճիշտ է, որ Մոսկվան ընտրություններից հետո աշխատի ողջ քաղաքական դաշտի հետ՝ անվերապահ աջակցություն չհայտնելով որևէ մեկ ուժի»,- ասաց Լուկիանովը։

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Ընտրական հանցագործություններով 17 քրվարույթ՝ 60 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան ԿԸՀ-ի որոշումը խնդրահարույց է ընտրական օրենսդրության և վստահության տեսանկյունից. «Ականատես» Կեղծված ընտրությունը չի կարող և չի դառնալու օրինական իշխանության աղբյուր․ ՀՀԿ ԳՄ Թուրքական տեխնոլոգիան ուզում էր Քոչարյանին իր կերպարից դուրս ցույց տալ. սա Ադրբեջանի լսարանի համար էր, որ դուխավորվեն. Հովհաննես Իշխանյան Բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Լադա»-ն ՀՀ ոստիկանությունը կալանքից ազատ է արձակել բլոգեր Վերբիցկուն Իշխան Զաքարյանն ու դատախազությունը, հնարավոր է, հաշտություն կնքեն. «Հետք» Քննչական մարմինները պնդում են Նոր մանրամասներ Վանաձորի դեպքից․ 13-ամյա աղջիկը եղել է 7-ամյա քրոջ հետ Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանի որ ձեր ոսոխը` սատանան, մռնչում է առյուծի նման, շրջում և փնտրում է, թե ում կուլ տա Վանաձորում երեխա է ընկել գետը․ ներգրավված է 4 մարտական հաշվարկ․ ՆԳՆ մանրամասնում է «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ բախվել են «Kia Sorrento»-ն և «BYD»-ն Պուտինը մերժել է 2021-2022 թվականներին չի հաճախել աշխատանքի Առեղծվածային դեպք. Փամբակ գետում որոնում են 15-ամյա աղջկան Փաշինյանը կամ շատ մեծ գին կվճարի Մոսկվային, կամ սպասեք աղետի․ ի՞նչ էր նշանակում Նարիշկինի ասածը (video) Փաշինյա՛ն, տարար կոտորել տվիր երեխեքին, հանգստացա՞ր․ դեռ ռիսկ ես անում ասես՝ «դու խի՞ չես զոհվել» (video) Փաշինյա՛ն, լավ առաջարկ ունեմ՝ արի մեր մարզադահլիճ, ցույց տամ՝ ով ում իրականում կկզցնի․ Հակոբկոխյան (video) Ալիևը կոշտ քայլերի է գնալու,համբերությունը վերջացավ․եկել է Նիկոլի պարտքերը տալու ժամանակը․Սուրենյանց (video) Նիկո՛լ, դե թող հանգիստ էս ժողովուրդը ապրի․տանում ես, կոխես ընդեղ, որ ի՞նչ․հոգնել ենք քեզնից․ հարցում (video) Հաջիևն իր ոտքով եկել հասել է Հայաստան․ գերի վերցնեիք ու Ալիևից պահանջեիք փոխանակում․ Նարե Սոսե (video) Հաջիևը Հայաստան էր եկել Ալիևի կոնկրետ պահանջով․ ինչ վախե՞ր են առաջացել Ադրբեջանում․ Սուրենյանց (video) Նիկոլը զարհուրելի վախեցած է. գիտեք իրականում ի՞նչ կլինի վերաքվեարկության դեպքում. Դիլբարյան (video) ՇՏԱՊ․ ԱԱԾ պետը Բաքվում է․ նա շատ արագ պետք է հրաժարական տա․ Նարե Սոսե (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am