Համաշխարհային տնտեսությունում առաջիկայում կնվազեն նավթի ու պղնձի գները, ինչն էլ կազդի ՀՀ տնտեսության վրա: Այս մասին նոյեմբերի 1-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նիստում 2019թ. բյուջեի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:
«Ընդհանուր առմամբ, կայունանում է աճի տեմպը համաշխարհային տնտեսության տեսակետից, բայց գործընկեր երկրներում դիտվում է աճի դանդաղեցման միտում, մասնավորապես, ՌԴ-ի ու ԵՄ երկրների համար: Նախատեսվում էր, որ համաշխարհային տնտեսությունը կաճի շուրջ 3.9%-ով այս տարի, և նույնքան էլ 2019-ին: Մենք հարկադրված ենք հաշվի նստել արտաքին առևտրի ու համաշխարհային տնտեսության զարգացումների հետ: Որոշակի առումով պղնձի գների նվազում է կանխատեսվում, որը որոշակի ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա:
Հաջորդը նավթն է, որը էլի մեր ռազմավարական գործընկերոջ տնտեսության սերտ կապերի գործոնով պայմանավորված է, որ էական է ՀՀ տնտեսության զարգացման տեսակետից, այստեղ ևս ըստ կանխատեսումների նվազում է սպասվում»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ չնայած վերը նշվածին, 2019 թվականի համար կանխատեսվող 4,9 տոկոս տնտեսական աճը շարունակում է մնալ ակտուալ։
«Պետք է նշել, որ այս 4,9 տոկոսը կանխատեսում է և այն ամենևին էլ որպես վերջին ատյանի ճշմարտություն չի կարող ընկալվել։ Նախագծում ներկայացված է այն բոլոր ռիսկերի բազմությունը, որոնք կարող ենք շեղել տնտեսական աճի այս ցուցանիշից»,- ասաց Ջանջուղազյանը։
Խոշորացված խմբերի ծախսերը ներկայացնելով, նախարարի պաշտոնակատարն ասաց, որ դրանք կարելի է բաժանել ընդհանուր նշանակության պետական ծառայությունների, որոնք շուրջ 761 մլրդ դրամ են, տնտեսական ծառայությունների՝ շուրջ 162 մլրդ դրամ և սոցիալական ծառայությունների, որոնք կազմում են 707 մլրդ դրամ։
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը