Հայաստանի Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններում ներառված է լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 1-ի ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց նույն խմբակցության պատգամավոր, ՔՊ-ի անդամ Ալեն Սիմոնյանը:
«Հայկ Կոնջորյանի՝ մեզ միացումը շատ դրական եմ գնահատում: Շատ սպասված էր, նա մեր լավ գործընկերն է: Նա լինելու է մեր ցուցակում»,- հայտարարեց Սիմոնյանն ու վստահեցրեց, որ Կոնջորյանը եղել է այն գործընկերը, ով մշտապես կիսել է իրենց սկզբունքային դիրքորոշումներն ու սատարել: Սիմոնյանը նշեց, որ «Լուսավոր Հայաստան»-ն «այլ որոշում էր կայացրել, նա էլ, լինելով կուսակցության անդամ, դուրս էր եկել»:
Ցուցակի տեղերի հետ կապված քննարկում դեռ տեղի չի ունեցել: Սիմոնյանը վստահեցրեց, որ այն մտավախությունները, թե իբր «ՀՀԿ-ին նախկինում ձայն բերողները» լինելու են ՔՊ-ի ցուցակում, բացառված է: «Կարծում եմ, որ մեծ անակնկալներ չեն լինի: Մի սպասեք, որ լինելու են այնպիսի անուններ, որոնք քննադատության են բերելու և կասկածի տակ են դնելու մեր սկզբունքայնությունը»,- եզրափակեց Սիմոնյանը: Հայկ Կոնջորյանը հոկտեմբերի 31-ին հայտնել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից դուրս գալու մասին:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը