Երբ հայտնի դարձավ, որ արտահերթ ընտրությունները ռեյտինգային ընտրակարգով են անցնելու, քաղաքական մի խումբ գործիչների եւ կուսակցությունների մոտ անհանգստություն է առաջացել: Մասնավորապես այն կատեգորիայի, որոնք առանց կուսակցության են մնացել, կամ նախկին իշխանություններին չեն ինտեգրվել, կամ էլ փոքր շանս ունեցող կուսակցություններում են հանգրվանել: Անցած տարվա ընտրությունները աչքի առաջ ունենալով, նրանք եկել են այն հանգրվանի, որ ուժեղ թիմի հետ պետք է ռեյտինգային թեկնածություն առաջադրել: Մի քանի օր է Նիկոլ Փաշինյանի հետ միջնորդական առաքելություն ունեցող պաշտոնյաների մոտ հերթեր են գոյացել, միջնորդներն են առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանը եւ Ալեն Սիմոնյանը: Մեզ հայտնի է դարձել, որ նրանց հետ փորձում են հանդիպումներ ունենալ օրինակ Տիգրան Ուրիխանյանը, Մարտուն Գրիգորյանը, Տաճատ Վարդապետյանը եւ այլոք:
ՀԳ. Մենք կապ հաստատեցինք «Ալյանս» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանի օգնական Վարդան Քոչարյանի հետ, ով նշեց, որ իշխանության հետ որևէ բանակցություն չեն ունեցել:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը