Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «էկզոգեն սուր թունավորում՝ շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Գրիգորյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Սևան քաղաքի բնակիչներ՝ 35-ամյա Մարինե Ներսիսյանը, 15-ամյա Նարե Ներսիսյանը, 17-ամյա Մարի Ներսիսյանը, 5-ամյա Ալեքս Ներսիսյանը և 59-ամյա Մարգարիտա Մկրտչյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Սևան քաղաքի Նալբանդյան 40/ա շենքի բնակարաններից մեկում տեղադրված վառարանից արտանետված շմոլ գազի հետևանքով թունավորվելու պատճառով։ Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը